Ալբերտ Էյնշտեյն


Ալբերտ Էյնշտեյնի կյանքը լի էր ողբերգական իրադարձություններով: Վերջին ծանր հարվածն Էյնշտեյնը ստացավ այն օրը, երբ իմացավ, որ ամերիկյան օդաչուները ատոմային ռումբ են նետել Ճապոնիայի վրա: Սոսկալի էր գիտակցել, որ գիտության զարգացմանն ուղղված իր հայտնագործություններն օգտագործվել էին ընդդեմ մարդկության...

Ռիչարդ Բախ


1970-ականների սկզիբ, Ամերիկա: Կեղտոտ, չսափրված, ունեցած բոլոր իրերը՝ փոքրիկ պայուսակում, մի երիտասարդ է կանգնած հեռախոսախցիկում... Կանացի ձայնը սիրալիր հաղորդում է՝ Ձեր հաշիվը կազմում է չորս միլիոն երեք հարյուր դոլար: Հաջողակին կոչում էին Ռիչարդ Բախ: Նա նյույորքյան մի հրատարակչություն էր ուղարկել իր փոքրիկ քնարական հեքիաթը և պատկերացնել անգամ չէր կարող, որ այն կցնցի ողջ Նյուր Յորքը...

Alt

Հանդիպում Արմեն Շեկոյանի հետ «Ականաթ» սրճարանում


Տեղեկատվական հոսանքների առատության մեջ գրականությունը նոր, առավել գրավիչ միջոցներով մատուցվելու անհրաժեշտություն ունի: Դրանցից մեկը գրողի հետ անմիջական շփումներ կազմակերպելն է: Օրերս այդպիսի մի հանդիպում տեղի ունեցավ բանաստեղծ և արձակագիր Արմեն Շեկոյանի հետ Ականաթ» սրճարանում: Գրողի վաթսունամյակին նվիրված կամերային այս միջոցառումը նախաձեռնել էր Ինքնագիր» գրական ակումբը:

Խնամատարություն


Ինչո՞ւ է կարևոր դիմացինի հանդեպ հոգածություն դրսևորելը, ի՞նչ է պահանջվում մարդուց խնամատար լինելու համար և ի՞նչ է դա նրան տալիս: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, վիրաբույժ Կարեն Քոլոյանը և մանկատան երեխաների խնամքով զբաղվող երեցկին Անահիտ Հովհաննիսյանը պատմում են իրենց փորձի մասին ու ներկայացնում խնամատարության մասին իրենց տեսակետը:

Խոնարհություն


Ովքե՞ր են խոնարհ մարդիկ, ո՞րն է խոնարհության և խեղճության տարբերությունը, արդյո՞ք ինքնահավան մարդը կարող է քաջ և արժանապատիվ լինել, թե՞ դա հենց խոնարհի առաքինությունն է: Խոնարհությանը վերաբերող բազմաթիվ հարցերի են անդրադառնում տեր Սմբատ քահանա Սարգսյանը, աստվածաբան Արշավիր Գաբուջյանը և երիտասարդ ռեժիսոր Հայկ Մկրտչյանը:

Խաչվերաց


Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը և Տ. Սմբատ քահանա Սարգսյանը վերապատմում են այն գեղեցիկ ավանդությունները, որոնք հիմք են ծառայել Խաչվերացի տոնին: Հոգևորականները խոսում են տոնի խորհրդի և Խաչի` քրիստոնյաների կյանքում ունեցած նշանակության մասին:

Մոմավառություն


Մոմավառությունը մեր եկեղեցու բարեպաշտական սովորույթներից է: Շատերը մոմավառությանը վերագրում են գերբնական զորություն: Ս. Էջմիածնի միաբան տեր Ադամ քահանա Մակարյանը պատում է՝ երբ է սկզբնավորվել մոմավառության ավանդույթը, ինչ նշանակություն կարող է ունենալ այն հավատացյալի համար այսօր:

Ներում


Ներումը քրիստոնեական բարոյականության առանցքային կողմերից մեկն է: Ինչու՞ է կարևոր միմյանց ներելը, ի՞նչ է տալիս այն կոնֆլիկտի մեջ ներգրավված կողմերից յուրաքանչյուրին: Ինչու՞ պետք է հանցանք գործած մարդուն կարեկից լինել: Պարզաբանում են Տ. Կյուրեղ քահանա Տալյանը և Տ. Ղազար քահանա Պետրոսյանը:

Պայծառակերպություն


Պայծառակերպությունը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանն ու Վարազդատ սարկավագ Քոչարյանը ներկայացնում են, թե ավետարանական որ պատմությունն է տոնի հիմքում, ինչ խորհուրդ ունի այն, որն է նրա ուղերձը հավատացյալներին:

Քարոզիչը


Հաղորդումը Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի քարոզչական գործի, որպես քարոզիչ նրա կերպարի ու կյանքի մասին է: Սահակ սրբազանն անդրադառնում է նաև, առհասարակ, քարոզի դերին քրիստոնեական եկեղեցում: Հաղորդման ընթացքում հատվածներ են հնչում սրբազանի՝ տարբեր միջավայրերում ասված քարոզներից: Մեր եկեղեցական պաշտոնը բանավոր պաշտոն է: Խոսքը ամեն ինչի հիմքն է» - ասում է Սահակ սրբազանը:

Արդարություն


Անարդար կյանք, անարդար արարք, անարդար սոցիալական հարաբերություններ՝ այս արտահայտությունները մեր ամենօրյա կյանքում շատ են հնչում: Որն է արդարության քրիստոնեակա՛ն ընկալումը, ինչպես կարող է այն անդրադառնալ մեր աօրյա հարաբերությունների վրա: Սոցիալական արդարության հասնելու հնարավոր ճանապարհների մասին է խոսում Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Alt

Ի սկզբանէ էր Բանն...


2013 թվականի ապրիլի 16-ից 20-ը Հայաստանում անց կացվեց պոեզիայի միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցում էր 100 բանաստեղծ աշխարհի 30 երկրից: Հայաստանի մշակույթի նախարարության և Գրողների միության նախաձեռնած այս ծրագիրը բաղակացած էր մի շարք միջոցառումներից` ընթերցումներ, շնորհանդեսներ, գրական քննարկումներ տարբեր քաղաքներում, շրջագայություն տեսարժան վայրերով և անմիջական շփումներ: Փառատոնը ճանաչողության սահմաններն ընդլայնելու հնարավորություն էր և օտարազգի, և հայ մասնակիցների համար: