|
Ընդհատված առաքելությունԶինված ուժերի հոգևոր սպասավորության ինստիտուտի գործունեությունը Պաշտպանության նախարարությունը փետրվարին դադարեցրեց: Կառավարությունն այդ որոշումը մեկնաբանեց որպես բանակի աշխարհիկացման և կրոնական կառույցներից տարանջատման քայլ։ Որքանո՞վ է ողջամիտ կառավարության այս պնդումը, իրականում ի՞նչ խնդիր էին լուծում բանակում հոգևորականները և ո՞րն էր պաշտպանության նախարարության այս որոշման իրական պատճառը։ |
|
Մայր Աթոռի գորգերի հավաքածունՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը դարեր շարունակ գորգեր են պահվել՝ որպես մշակութային արժեքներ։ Այդ գորգերը պարզապես դեկորատիվ առարկաներ չեն, այլ մի մշակույթի խոսուն վկաներ։ Մայր Աթոռի հավաքածուն ձևավորվել է ոչ թե ծրագրված հավաքչության, այլ ժամանակի, նվիրատվությունների և պատմական ցնցումների արդյունքում։ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգածությամբ հավաքածուն այժմ լրացվում է՝ ապագայում գորգերի թանգարանի ամբողջական նյութ դառնալու նպատակով։ |
|
Հոգևոր խնամք բժշկական կենտրոններումՀայաստանի շատ բժշկական կենտրոններում աղոթատներ կամ մատուռներ են գործում: Բուժառուները, հիվանդապահները, բժիշկները, համակարգում ընդգրկված աշխատակազմը հիվանդանոցում հոգևորականի ներկայություն, աղոթատուն, մատուռ կամ աղոթքի անկյուն ունենալը անհրաժեշտություն են համարում: Հոգևորի կարիք ունեն ծանր հիվանդները, բուժառուների հարազատները և հենց բժիշկները: Բժշկական կենտրոններում մատուռի առկայությունը լայնորեն տարածված է եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: |
|
«Հոգևորականը բանտում»Քրեակատարողական հիմնարկում հոգևորականը միակն է, ում համար բանտարկյալի պատիժը, հոդվածն ու հանցանքը նշանակություն չունի։ Նա այնտեղ է, որպեսզի մեկուսացված 4 պատի մեջ, խղճի ու անցյալի հետ միայնակ մնացած մարդուն օգնի անցնել զղջման, ապաշխարության և սեփական հոգու հետ հաշտվելու ճանապարհը։ Բանտերում հոգևոր սպասավորություն իրականացվում է 1993 թվականից, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ լինելու տարիներից։ |
|
Կրթական բարեփոխումնե՞ր, թե՞ լուծարվող դպրոցներԿառավարությունը պատրաստվում է «Կրթական որակյալ ծառայությունների» անվան տակ լուծարել 229 դպրոց։ Հիմնականում այս դպրոցները գտնվում են կամ սահմանամերձ համայնքներում, կամ լեռնային, բարձր լեռնային հեռավոր գյուղերում։ Հիմնականում այդ դպրոցները համայնքներում միակ կրթական հաստատություններն են, որոնք փակելուց հետո երեխաները ստիպված են լինելու որոշ դեպքերում ավելի քան 12 կիլոմետր ճանապարհ անցնել։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի պնդմամբ՝ բարձր լեռնային գյուղերի բնակիչները նույնիսկ պլանավորում են ամռանը երեխա ունենալ, որպեսզի կարողանան հասցնել ծննդկանին մարզկենտրոն, ինչպե՞ս պետք է այդ համայնքների երեխաներ գնան դպրոց։ Դեռեւս պարզ չէ նաեւ, թե ո՞վ է հոգալու նրանց ճանապարհածախսը։ |
|
Հայրապետի տնաշինական ծրագիրըԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակը տասը տարիների ընթացքում 19 բնակարան է նվիրել երկրաշարժից տուժած գյումրեցի, սպիտակցի, նաև՝ անապահով ընտանիքների, 6 բնակարան տրամադրել է արցախահայ ընտանիքների: Վեհափառ Հայրապետը իր ուշադրության կենտրոնում է պահում քահանաների կեցության խնդիրները։ 2005 թվականի ամռանը Հայ Առաքելական եկեղեցին և «Միջազգային Հաբիթաթ» քրիստոնեական բարեգործական կազմակերպությունը հայտարարեցին Հայաստանում տնազրկության դեմ միասնական պայքարի մասին: Աջակցություն ցուցաբերվեց 42 համայնքի, 108 ընտանիք վերականգնեց կյանքի նկատմամբ իր հույսն ու լավատեսությունը: Ծրագիրը օգնում էր ոչ միայն ավարտին հասցնել կիսակառույց շենքերը, այլև սովորեցնում մարդկանց գնահատել աջակցությունը, հատուցել ստացածի դիմաց՝ անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնելով մեկ այլ կարիքավորի: |
|
«Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ»2025 թվականի ամռանը Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորումը շուրջ 300 երիտասարդների հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերից մեկտեղեց հայրենիքում՝ մեկ հարկի տակ։ Հուլիսի 2-7-ը անցկացվող համահայկական ուխտագնացությունը կրում էր «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագիրը։ Երիտասարդական հավաքի օրերը հագեցած էին ուխտագնացություններով, հայրենաճանաչողական ճանապարհորդություններով։ |
|
ՀԵՀԵՄ 25Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումն այս տարի նշում է հիմնադրման 25 ամյակը: Ամեն ինչ սկսվեց 2001-ին, երբ Հայաստանը նշում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ստեղծվեց երիտասարդական գրասենյակ, որի նպատակն էր ակտիվացնել երիտասարդության ներգրավվածությունը հայ Եկեղեցու կյանքում։ Հենց այդ կառույցի հիմքի վրա տարիներ անց ստեղծվեց ՀԵՀԵՄԸ՝ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը։ |
|
Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողությունների պատրաստությունՄայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողությունների պատրաստություն Սեպտեմբերի 28, 29 -ին կայանալիք Մայր Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողությունների համար հայկական զարդանախշերով ասեղնագործվում, կարվում են եկեղեցական տոնական նոր հանդերձներ։ Մայր Տաճարի եկեղեցական պարագաների, սպասքի վերականգնման աշխատանքները կատարում են լավագույն մասնագետները։ |
|
Լուսինե ԶաքարյանՆա առաջինն էր, որ հոգեւոր երգը, միջնադարյան տաղերը, շարականները ոչ միայն կատարեց, այլ նաեւ հնչեցրեց միջազգային բեմերից։ Նա ավելի քան 30 տարի մայր տաճարի երգչախմբի մեներգչուհին էր։ Ֆիլմը ներկայացնում է Լուսինե Զաքարյանի վաստակը և նրա անունը կրող տուն թանգարանի հինգամյա գործունեությունը: |
|
Թերլեմեզյանցու մենախոսություն․ Վարդան ՊետրոսյանԹերլեմեզյանը՝ այն ժամանակ Նկարչական դպրոցը, բացվում է մի շրջանում, երբ սովից ու հիվանդություններից Երեւանում ամեն օր հարյուրավոր մարդիկ էին մահանում։ Չկար ներկ, մատիտ ու թուղթ։ Ուսումնարանը տասնամյակների ընթացքում մի քանի անգամ վերանվանվել է, սակայն պահպանվել են դեռևս հիմնադիրների կողմից ստեղծված ավանդույթները։ 1926 թվականին այն անվանվել է «Գեղարդ» գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկում, 1938 թվականից՝ Գեղարվեստական ուսումնարան, 1941 թվականին` կոչվել է հայ մեծ նկարիչ Փանոս Թերլեմեզյանի անունով։ |
|
Հակոբ Մովսես․ Հարության խորհուրդըՔրիստոնեության բուն էությունը հարությունն է։ Պատմության մեջ Քրիստոսից առաջ խաչվել են հարյուր հազարավոր մարդիկ, խաչելությունն ընդամենը պատժի ձեւ էր, բայց հարություն է առել միայն մեկը՝ Հիսուս Քրիստոսը։ Բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը ներկայացնում է հարության խորհուրդի իր ընկալումը, կարդում այդ թեմայով գրված իր բանաստեղծությունները։
|











