|
|
Մայր Աթոռը կզբաղվի պոլսահայ նկարչուհի Քրիստին Սալերիի ստեղծագործության հանրահռչակմամբՄայր Աթոռը կդառնա պոլսահայ հայտնի նկարչուհի Քրիստին Սալերիի ստեղծագործության հանրահռչակողը Հայաստանում: Աշխարհում հայտնի, հայ արվեստասերին անհայտ այս ստեղծագործողին բացահայտելու հնարավորություն տվեց Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանը, որի մշտական ցուցադրության մեջ Սալերին մի ամբողջ պատ է զբաղեցնում, իսկ ֆոնդում շուրջ երկու տասնյակ աշխատանք է պահվում: Կտավները Մայր Աթոռ են հասել Ռուբեն Սևակի անձնական իրերի և նկարների հավաքածուի հետ: |
|
Հոգատարություն՝ հոգսաշատ ՏավուշումՏավուշի սահմանամերձ համայնքներում երեխաները դպրոց են գնում անվտանգության նպատակով կառուցված պատերի տակով, իսկ դպրոցներն ու մանկապարտեզները նման են զնդանների, անվտանգության նկատառումներով փակված են պատուհանների մեծ մասը: Հանգուցյալներին հուղարկավորում են մի քանի հոգով և գիշերով, որովհետև այդ ժամերը պակաս վտանգավոր են: Համայնքների մշակովի հողերի 70-80 տոկոը կրակի տակ են և չեն մշակվում: Ադրբեջանի հենակետերից 1-5 կմ հեռավորության վրա գտնվող համայնքներում երեխաների ապահովության համար, հասարակական նախաձեռնությամբ, այս տարի սկսել են կառուցվել խաղաթաքստոցներ: Տավուշի առավել վտանգված և խոցելի համայնքներում աշխատում են տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնք իրականացնում են տնտեսական զարգացման, կրթամշակութային, հոգևոր ծրագրեր: Ի՞նչ են փոխում այդ ծրագրերը տավուշեցու կյանքում: Զրուցում են Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը և «Պահապան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը: |
|
Մտահոգություն հայկական Երուսաղեմի շուրջԵրուսաղեմի Հին քաղաքը բաժանված է չորս՝ քրիստոնեական, մուսուլմանական, հայկական եւ հրեական թաղամասերի: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ հայտարարությունից հետո, միջազգային և տեղական մամուլը անդադար քննարկում է Երուսաղեմի կարգավիճակի հավանական փոփոխության հնարավոր հետևանքները: Քաղաքի քրիստոնեական սրբավայրերի իրավատերերից մեկը Հայ առաքելական եկեղեցին է, իսկ հոգևոր, մշակութային, նյութական ժառանգությունը պատկանում է ամբողջ հայությանը: Ի՞նչ նոր իրողություններ կծնի Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սաղիմահայության և, առհասարակ, հայության կյանքում: Թեմայի շուրջ զրուցում են «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և արաբագետ Հայկ Քոչարյանը: |
|
Հին աղանդները՝ նոր հոսանքներում
Հովհան Օձնեցի կաթողիկոսի 8-րդ դարի իրավագիտական ժաոանգությունը հիմքն է համարվում Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի դատաստանագրքերի: «Կանոնագիրք հայոցը» սոցիալական, իրավական, քաղաքացիական հարաբերություններ էր կարգավորում, հրահանգներ էր պարունակում տարբեր աղանդավորական շարժումների դեմ պայքարի համար: Կրոնական հոսանքների դեմ նրա գրած հակաճառությունները բացահայտում են ժամանակի հերձվածողների գաղափարական պայքարի էությունը: Մասնագետներն, ըստ այդ գրականության, հին աղանդների գաղափարները բացահայտում են ժամանակակից կրոնական հոսանքներում: Օձնեցու գրականությունը լույս է սփռում նաև պատմագրական առումով աղքատ ժամանակաշրջանի իրադարձությունների վրա:
«Տարբերակ հաղորդաշարի տաղավարում զրուցում են ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան աղբյուրների և պատմագրության բաժնի վարիչ Ազատ Բոզոյանը և «Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը:
|
|
|
Մշակվում են Հայ առաքելական եկեղեցու կանոնադրական փաթեթները2016-ի հունվարին, Ամենայն հայոց կաթողիկոսի ստորագրությամբ, շրջանառության մեջ դրվեց մի փաստաթուղթ, որով Գերագույն հոգևոր խորհրդի մի քանի անդամներից և աշխարհական իրավագետներից բաղկացած հանձնախումբ ստեղծվեց՝ պատրաստելու համար եկեղեցու կանոնադրական նոր փաստաթղթերը: Փաթեթների վերջնական քննարկումը սպասվում է 2018թ-ի փետրվարին: |
|
|
Ս. Գեղարդը դեկտեմբերի 2-ի տոնական պատարագին կբերվի Ս. Էջմիածնի մայր տաճարԴեկտեմբերի 2-ին Հայ եկեղեցին կնշի հիմնադիր առաքյալների՝ Ս. Թադեոսի և Բարդուղիմեոսի տոնը: Ս. Էջմիածնի ավանդատուն-թանգարանի պահոցից դուրս կբերվի Հայ եկեղեցու գլխավոր սրբություններից մեկը՝ Աստվածամուխ Ս. Գեղարդը: |
|
|
Հայկական կրթության խնդիրները Թուրքիայում այսօրԹուրքիայի հայկական դպրոցները կանգնած են նոր խնդիրների առջև. մտահոգված է «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: |
|
Տայքի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացումըՎրաց գիտնականների պնդումների համաձայն, Մեծ Հայքի 14-րդ նահանգը՝ Տայքը, մշտապես բնակեցված է եղել էթնիկ վրացիներով, իսկ հայերը եղել են վերաբնակիչներ: Վրացագիտության այս տեսակետի հիման վրա վրացական կողմը հավակնություններ ունի պատմական Տայքի ոչ միայն կրոնական և աշխարհիկ ճարտարապետական շինությունների, այլ նաև հոգևոր-մշակութային ձեռքբերումների նկատմամբ: Տայքի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող ճարտարապետական շատ կառույցներ, ըստ վերջին ժամանակներում տեղադրված ցուցանակների, վրացական են և այնտեղ ուսումնասիրություններ և վերականգնման աշխատանքներ իրականացնում է նաև վրացական կողմը: Տայքի ճարտարապետության և ժողովրդագրական վիճակի վերաբերյալ հայկական ուսումնասիրությունների մասին զրուցում են ճարտարապետության թեկնածու Դավիթ Նահատակյանը և պատմական գիտությունների թեկնածու Արկադի Ակոպովը: |
|
|
«Հայաստան համահայկական հիմնադրամի» ծրագրերն ու Հայ եկեղեցինՀայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի տվյալներով, Հայ առաքելական եկեղեցին «Հայաստան համահայկական հիմնադրամի» խոշորագույն նվիրատուների ցանկում է: Այդ ցանկում հայտնվել են այն անհատներն ու կազմակերպությունները, որոնց կատարած նվիրաբերությունները անցնում են մեկ միլիոն դոլարը: |
|
Երեխայի մասնավոր կյանքի իրավունքըԵրեխայի մասնավոր կյանքի անձեռնմխելիության և պաշտպանության օրենսդրական դրույթների, երեխայի արժանապատվության ոտնահարման և դրա հետևանքով առաջացած հուզական ոլորտի խախտումների, ընտանեկան կյանքի հրապարակային քննարկման հետևանքների մասին զրուցում են հոգեբան Հրաչյա Ամիրյանը և «Վորլդ Վիժըն Հայաստան» կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրերի տնօրեն Աիդա Մուրադյանը: |
|
Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք. մաս 6-րդԵկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի «Հայաստան և հարևաններ. խաղաղության փնտրտուք» ծրագրի հերթական քննարկումը նվիրված է Հայաստան-Վրաստան-Իրան-Թուրքիա առանցքին: Աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների ֆոնին Հարավային Կովկասում համագործակցության ի՞նչ նոր հեռանկարներ կան, ինչպե՞ս կարող են դրանք ծառայել խաղաղության պահպանմանը տարածաշրջանում: Զրուցում են Վրաստանի տարածաշրջանային անվտանգության հարավկովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ռուսեցկին, թուրք լրագրող Սերդար Քորուջուն և Երևանի Կապույտ մզկիթի իմամ Ալի Մոհհամմադ Շաջաանը: |
|
Կոնֆլիկտների փոխակերպումը՝ բանակցությունների միջոցովԵկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական, բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի, Երևանի Հայ-ռուսական համալսարանի և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի համագործակցությամբ համալսարանում ներդրվել է «Կոնֆլիկտների փոխակերպումը բանակցությունների միջոցով» առարկան: Այն դասավանդվում է արդեն երրորդ տարին: Նպատակ ունի զարգացնել ուսանողների բանակցային և հաղորդակցային հմտությունները, քննադատական մտածողությունը, փաստարկների օբյեկտիվ ընկալումն ու կառուցումը: Ի՞նչ արդյունավետություն է ունեցել առարկայի ուսումնասիրությունը, ինչպե՞ս են փոխվել ուսանողների պատկերացումները տարածաշրջանային կոնֆլիկտների փոխակերպման կամ լուծման վերաբերյալ: Զրուցում են Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանը, Միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի ասպիրանտ Լիլիթ Հարոյանը և մագիստրանտ Ռուբեն Զախարյանը: |






