Պատասխանատվության ժամ՝ վանդալիզմի և դրա «արդարացումների» համար


Ավերել են Ստեփանակերտի Սուրբ Հակոբը և Սուրբ Աստվածամոր Հովանու առաջնորդանիստ մայր տաճարը: Ադրբեջանցիները մեդիաահաբեկումներ են շրջանառում նաև «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մտադրության մասին: Կովկասի մահմեդականների վարչությունը և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ «արդարացնում» են միջազգային հանցագործությունը՝ հայտարարելով դա «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» կատարված գործողություններ: Արդյո՞ք դա ազատում է պատասխանատվությունից: Աննա Սարգսյանը զրուցել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի վերլուծաբան, ԵՊՀ դոցենտ Գոռ Մարգարյանի հետ:

Ջեմալին Թբիլիսիում գնդակահարած Արտաշես Գևորգյանի գերեզմանի տեղը մինչև օրս հայտնի չէ


Ջեմալի վրիժառու Արտաշես Գևորգյանի եղբոր թոռը՝ Վերգինե Գևորգյանը Ցեղասպանության թանգարանին է նվիրել Գևորգյանների անձնական իրերը, փաստաթղթեր, լուսանկարներ, սակայն Արտաշես Գևորգյանի իրերից ոչինչ չի պահպանվել: Նրան 1930-ականներին մեղադրել են կոլտնտեսությունը կողոպտելու մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման։ 1928 թվականին նա նամակ է գրել ՀԽՍՀ Չեկայի և Պետքաղվարչության նախագահին՝ խոստովանելով Ջեմալի սպանությունը։ Ավելի ուշ նրան մեղադրել են Լավրենտի Բերիայի դեմ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ։ Արտաշես Գևորգյանը գնդակահարվել է 1937 թվականի օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը։ Նրա մահվան վայրը և գերեզմանի տեղը մինչև օրս հայտնի չէ։

 

Բագրատ Սրբազանը կմնա անազատության մեջ. դատարանը երկարաձգել է կալանքի ժամկետը


Դատարանը որոշել է երկու ամսով երկարաձգել Բագրատ Սրբազանի խափանման միջոցը։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ սա իշխանությունների պատասխանն է 2024-ին մեկնարկած զանգվածային խաղաղ հավաքներին: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նկատել է, որ գործում չկա որևէ տվյալ, որը կփաստի Բագրատ Սրբազանի կամ մյուս մեղադրյալների արարքների հակաօրինական լինելը կամ կմատնանշի որևէ գործողություն, որի արդյունքում կարող էր տուժել որևէ անձ: Բագրատ Սրբազանը շուրջ ինն ամիս է գտնվում է անազատության մեջ:

 

Հիբրիդային պատերազմ ՀՀ դեմ. Առաջին ճակատը՝ Հայ եկեղեցի


Ապրիլի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է այցելում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակում ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկում հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող հարցեր։ Դրանից մի քանի օր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակում է 2026թ. իր նախընտրական ծրագիրը, որում առանձին գլխով անդրադարձ է կատարված Հայ եկեղեցուն: Մասնագետները քննարկում են այս ծրագրի ոչ միայն հակասահմանադրական, այլև հայ ժողովրդի և Հայաստանի շահերին դեմ լինելը: Ո՞րն է այդ դեպքում Հայ եկեղեցու դեմ արշավի դրդապատճառը և ո՞ւմ է հաշվետու այս հարցում իշխող քաղաքական ուժը: Աննա Սարգսյանը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ:

Սուրբ Էջմիածնում Աշխարհամատրան կիրակի օրը պատարագ մատուցեց Հուսիկ աբեղա Սմբատյանը


Սուրբ Հարության երկրորդ կիրակին կոչվում է Աշխարհամատրան կամ կանաչ կիրակի: Այն խորհրդանշում է քրիստոնեական եկեղեցու հաստատման մեծ խորհուրդը, երբ Քրիստոսի հարության լույսը տարածվում է աշխարհով մեկ, Քրիստոսի աշակերտները դառնում են այդ լույսի կրողները՝ տարածելով աստվածային խոսքը: Ժողովուրդը Աշխարհամատրան կիրակին կանաչ կիրակի է անվանել, քանի որ գարնանային զարթոնքի այդ շրջանում բնությունն է ծաղկում և կանաչում, ինչպես մարդկությունը՝ Քրիստոսի բերած հույսով և լույսով:

 

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով ժամանած Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը աղոթել է Հայոց Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել է Նորին Սրբությանը։ Հրաշափառի արարողությունից հետո Վեհարանում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքի առանձնազրույցը:

 

Կրկնազատիկին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվել էին Հայաստանյաց տարբեր թեմերի երիտասարդաց միության անդամները


Կրկնազատիկին Վեհարանում ավելի քան 650 երիտասարդ Հայրապետական մաղթերգով դիմավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հայաստանի թեմերի երիտասարդաց միությունների անդամների ցանկությամբ են հոգևորականները կազմակերպել ուխտերթը դեպի Մայր Աթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է երիտասարդներին և մաղթել, որ նրանք մշտապես լինեն աստվածասիրության շնորհի մեջ, կրողը լինեն մեր Սուրբ եկեղեցու և սրբազան հայրերի թողած հարուստ ժառանգության: Նրանք հնարավորություն են ունեցել շփվելու, համատեղ ծրագրերի մասին զրուցելու և Մայր Տաճարում մասնակցելու Կրկնազատիկի Սուրբ և Անմահ պատարագին:
 
 

Ուղղափառություն


Այսօր քրիստոնյա աշխարհում գոյություն ունեն ուղղափառ եկեղեցիների երկու մեծ խումբ, որոնք ունեն նույն ակունքները, բայց 5-րդ դարում բաժանվել են: Հայ Առաքելական Եկեղեցին պատկանում է Հին Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքին, չի պատկանում բյուզանդական ավանդության ուղղափառ եկեղեցիների ընտանիքին և ուղղափառ է ճշմարիտ հավատքի իմաստով։ Մեր սուրբ վարդապետները, մեր եկեղեցու հայրերը կոչվել են ուղղափառության պաշտպաններ, ուղղափառ լուսավորիչներ։

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքարանը տեղափոխվել է Սրբի անունը կրող Մխչյանի եկեղեցի


Սուրբ Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումը: Այդ առիթով Գարեգին երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հատուկ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնից Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի է տեղափոխվել Սրբի մասունքն ամփոփող խաչաձև մասունքարանը: Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին այս տոնին է վերաօծվել և օրը հռչակվել է եկեղեցու ուխտի օր: Այդ առիթով եկեղեցու նորոգման բարերար Արգամ Աբրահամյանի ընտանիքը կազմակերպել է մատաղի հյուրասիրություն:

 

Կարգախոսների և իրականության բախումը կրթության ոլորտում. Դավիթ Մինասյանի դեպքը


Քննչական Կոմիտեի հաղորդմամբ, մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առիթով Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը և նախաքննական գործողությունների շահերը՝ Աննա Սարգսյանը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրուցել է հանրային արձագանքի և աշակերտի հանդեպ վերաբերմունքի մասին:

«Սրբազան պայքարի» գործով նախնական դատալսումներն ավարտվել են


Դատավարության հիմնական փուլում դատարանը կհետազոտի ներկայացված ապացույցները: Պաշտպանական կողմը սկզբունքային առարկություններ և անհամաձայնություն ունի։ Նրանց պնդմամբ՝ գործում առկա ապացույցները ոչ միայն անհատականացված չեն, ինչը թույլ չի տալիս պարզել, թե որ ապացույցը կոնկրետ ում է վերաբերում, այլև գործում ներառված ձայնագրություններն ու նյութերը մինչև օրս պատշաճ փորձաքննության չեն ենթարկվել:

 

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը


Ավետման տոնի առիթով Մայր Տաճարում Պատարագ է մատուցվել, որի ավարտին կատարվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Օրհնություն են ստացել նաև սարկավագների կանայք, որոնք իրենց զավակի ծնունդին են սպասում։ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ապրիլի 7-ը հռչակվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնը նվիրված է ավետարանական պատմությանը, երբ Գաբրիել հրեշտակապետն այցելում է Սուրբ կույս Մարիամին և հայտնում, որ նրանից ծնվելու է Աստծո Որդին։