|
|
Մայր Աթոռի թանգարանների գեղանկարչական հավաքածուն հարստացավ արվեստի նոր գործովԿերպարվեստի ճանաչված գործերից բացի Մայր Աթոռի հավաքածուները համալրվում են նաև երիտասարդ արվեստագետների աշխատանքներով: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի օգնական, նկարիչ Դավիթ Դանիելյանն իր ստեղծած բնանկարը ընծայեց Ս․ Էջմիածնին: |
|
|
Հայորդյաց տների սաները հյուր էին Ամենայն հայոց կաթողիկոսինՀունվարի 10-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վեհարանի հանդիսությունների դահլիճում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների և Մանրանկարչության արվեստի կենտրոնի մոտ 300 սաների, մանկավարժների, տնօրենների հետ: |
|
|
2020թ․-ի տարեմուտի Կաղանդչեքը ՄայրավանքումԱմանորի նախաշեմին` դեկտեմբերի 31-ի երեկոյան, Հայոց հայրապետի նախագահությամբ Սուրբ Էջմիածնում հավաքվում են Մայր Աթոռի ողջ միաբանությունը, ճեմարանի դասախոսական կազմն ու սաները և ընտանեկան մեծ հարկի տակ տոնում են գալիք Նոր տարին․ սիրո ճաշ, Ամանորի երգեր, բարեմաղթանքներ, կատակներ և, իհարկե, նվերներ: |
|
|
Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագը Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումՃրագալույցի տոնական պատարագին մասնակցելու համար Երևանի ամենամեծ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի էին եկել հարյուրավոր հավատացյալներ: |
|
|
Ֆիլհարմոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգի մենակատարը Խատիա Բունիաթիշվիլին էրՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տարեվերջյան համերգի մենակատարը մեր օրերի ամենապահանջված ու անվանի դաշնակահարներից մեկը՝ Խատիա Բունիաթիշվիլին էր։ |
|
|
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը տարին կամփոփի գալա համերգովՕպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պատրաստվում են Ամանորի գալա-համերգի: |
|
|
Արտակ սարկավագ Ղևոնդյանի «Մի բուռ լռություն» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը«Մի բուռ լռություն» ժողովածուն Արտակ սարկավագ Ղևոնդյանի առաջին գիրքն է: Ներկայացված են հեղինակի վերջին վեց տարիների հոգևոր և քնարական բանաստեղծությունները: |
|
|
Հատուկ կարիքներով երեխաների համար Մայր Աթոռում կազմակերպվել էր Ամանորի հանդիսությունԴեկտեմբերի 25-ին Ամենայն հայոց հայրապետի հրավերով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Էջմիածնի հայորդյաց տուն էին այցելել «Արև-երեխաներ» դաունի համախտանիշով երեխաների առողջության և զարգազման կենտրոնի սաները, «Մարի Իզմիրլյան» մանկատան հատուկ կարիքավոր երեխաները, «Ջերմիկ անկյուն» կազմակերպության 18 տարին լրացած մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անդամները և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հովանու ներքո գտնվող անապահով ընտանիքների զավակները: |
|
|
Տոնական համերգ՝ Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանումԱմանորի շեմին Մայր Աթոռի «Ռուբեն Սևակ» թանգարանում «Նոր Կամերատա» անսամբլի կատարմամբ բարոկկյան երաժշտություն էր հնչում։ Տոնական համերգին միացել էին նաև սոպրանո Արմինե Վարդանյանն ու դաշնակահար Էլեն Կիրակոսյանը։ |
|
|
Դոհայի միջազգային օլիմպիադայից վերադարձած աշակերտների հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետԴեկտեմբերի 3-ից 12-ը Դոհայում կայացած «Միջազգային երիտասարդական գիտական օլիմպիադա 2019»-ին այս տարի մասնակցել են Էջմիածնի Խ.Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի 3 աշակերտ: Դեկտեմբերի 25-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը վեհարանում հյուրընկալեց օլիմպիադայում բրոնզե մեդալ վաստակած հայորդիներին։ |
|
|
Հովհաննես Թումանյանի թանգարանում ամփոփվեց գրողի ծննդյան 150-ամյա հոբելյանական տարինՀովհաննես Թումանյանի թանգարանը դեկտեմբերի 20-ին ամփոփեց բանաստեղծի ծննդյան հոբելյանական տարին: |
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսի հյուրերն էին երիտասարդաց միության անդամներ ու աշակերտներԴեկտեմբերի 21-ին Գարեգին Բ Ամենայն hայոց կաթողիկոսը հյուրընկալեց Երևանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու «Նավասարդ» երիտասարդաց միության անդամներին և Արցախի հերոս Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցի տարբեր դասարանների աշակերտներին: |