|
|
Համերգ Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճումԱվագ երեքշաբթի օրվա առիթով, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի բոլոր երգչախմբերը համերգ ունեցան Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում: Եկեղեցու և կրթահամալիրի համատեղ նոր նախագիծը կոչվում է «Հոգևոր Հայաստան»: Համերգային ծրագրում հնչող ստեղծագործությունների մեծ մասը կոմիտասյան մշակումներ են: |
|
|
Երևանում նշվեց Պոեզիայի միջազգային օրըՊոեզիայի օրը Հայաստանում նշվեց բացառիկ ընդգրկմամբ. հանրային ընթերցումներ, ֆլեշմոբներ, գրական քննարկումներ, գրողներին նվիրված ֆիլմերի դիտումներ, դասախոսություններ: |
|
|
Դռնբացեքի արարողություն Մայր տաճարումԴռնբացեքի կարգը Տիրոջ Երկրորդ գալստյան և Ահեղ դատաստանի խորհուրդն ունի: Խորանի փակ վարագույրի առջև ծնկած` ժողովուրդը հոգևորականի շուրթերով խնդրում է Աստծուն բացել երկնքի արքայության դռները: |
|
|
«Գողթ» խմբի երաժիշտները` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնումԸնդամենը մեկ տարի առաջ կազմավորված «Գողթ» խմբի երաժիշտները կատարում են ֆոլկ մշակումներ ու հեղինակային ստեղծագործություններ: Մարտի 4-ին «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում նրանց համերգն էր: Դասական և ժողովրդական գործիքների կազմով տղաները ներկայացրեցին իրենց նոր գործերը: |
|
|
Մեկնարկեց «Կիրակնօրյա երգչախումբ» նախաձեռնությունըՆրանք, ովքեր հետաքրքված են խմբերգային արվեստով կամ հայ հոգևոր ու ժողովրդական երգերը սովորելու ցանկություն ունեն, այսուհետ ամեն կիրակի կարող են մասնակցել «Կիրակնօրյա երգչախումբ» նախաձեռնությանը: Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը բաց դասեր է անցկացնելու, որոնց ընթացքում կլինի երգի ուսուցում և հակիրճ դասախոսություն: |
|
|
Հայ հոգևոր երաժշտությանը նվիրված քննարկում՝ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնումԲանախոսը «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի ղեկավար Վահե Բեգոյանն էր: Հանդիպումներին նկատվում է հատկապես երիտասարդների հետաքրքրվածությունը: |
|
|
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը 2-րդ անգամ ներկայացավ առողջապահական ԷՔՍՊՈՅԻՆՄարտի 1-ից 3-ը Երևանում անցկացվեց հերթական առողջապահական ԷՔՍՊՈՆ: Այն տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: |
|
|
Ռուբեն Սևակի 131-ամյակին նվիրված միջոցառում Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՌուբեն Սևակի կյանքի և գործունեության մասին խոսելիս գրականագետ Սերժ Սրապիոնյանն «առեղծվածային» բառն է օգտագործում: «Առեղծվածային բանաստեղծը». այսպես էր վերնագրել նաև իր բանախոսությունը, որ կարդաց Սևակի 131-ամյակին նվիրված միջոցառմանը: |
|
|
D’Black Blues Orchestra խմբի և Երիտասարդական նվագախմբի համատեղ համերգըD’Black Blues Orchestra խմբի ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը անցնող շաբաթ յուրօրինակ նվեր եղավ սիրահարների տոնին: Երաժիշտները ներկայացրին ջազ և բլուզ կատարումներ: |
|
|
Գևորգյան ճեմարանն էլէկտրոնային պարբերական ունիՃեմարանցիները հավաքում, գրառում ու նորաստեղծ էլէկտրոնային երկշաբաթաթերթում ներկայացնում են բոլոր կարևոր իրադարձությունները, որ տեղի են ունենում Ճեմարանում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Պարբերականը նաև գիտական ու քարոզչական նյութեր է ներկայացնում: Այն ընթերցողներին հասնում է էլէկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև տարածվում է սոցցանցերում: |
|
|
Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Sուրբ ԷջմիածնումՓետրվարի 13-ին` երեկոյան ժամերգությամբ սկսվեում է Տեառնընդառաջի նախատոնակը: Բոլորն ունկնդիր են ավետարանական այն պատմությանը, երբ քառասնօրյա Մանուկ Հիսուսին Հովսեփն ու Մարիամը տանում են Երուսաղեմ` տաճարին ընծայման: Ամենայն հայոց կաթողիկոսը Իջման սեղանից Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցում է հավատացյալներին: Ապա` եկեղեցականների թափորն ուղղվում է դեպի միաբանական շենքի բակ, որտեղ Տաճարից բերված կրակով Հայոց հայրապետը վառում է Տեառնընդառաջի խարույկը, որից հավատացյալները լույս են տանում իրենց տներ: |
|
|
Լույս է տեսել «Հայ եկեղեցու պարգևները» գիրքըՀայ առաքելական եկեղեցու պարգևները` շքանշանները, մեդալներն ու հուշամեդալները ներկայացված են նոր լույս ընծայված «Հայ եկեղեցու պարգևները» գրքում: Գրքի հեղինակը Նիկա Բաբայանն է, որ երկար տարիներ զբաղվում է ֆալերիստիկայով: |