Հավերժի ճամփորդը. մաս 1-ին


Հաղորդումը պատմում է Հովհաննես Թումանյանի(1869-1923թ.թ.) կյանքի ու ստեղծագործության մասին: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում Թումանյանը երիտասարդ հասակում հայտնվում է Թիֆլիսում ու ընկնում հասարակական, քաղաքական, մշակութային կյանքի հորձանուտը: Հայտնի բանաստեղծը նաև ակտիվ հասարակական գործիչ էր, ինչի պատճառով ձերբակալվել է, մեղադրվել ու արդարացվել: Հասարակական գործունեություն ըհաճախ խանգարել է նրա անսպառ ստեղծագործական ներուժի իրացմանը: Ապրելով բավական կարճ` Հովհ. Թումանյանն իր բազմաժանր ստեղծագործությամբ, հոդվածներով, հասարակական-մշակութային գործունեությամբ դարձավ հայ ժողովրդի կենսական ճանապարհի ուղեկիցն ու մեր գրականության հիմնասյուներից ու գագաթներից մեկը:

Վահրամ Փափազյան


Ֆիլմի հեղինակ կինոգետ, սցենարիստ Ռոբերտ Մաթոսյանը ներկայացնում է Վահրամ Փափազյան» վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակաշրջանը, շարժառիթները, օգտագործված նյութերը: Հեղինակի խոսքին հաջորդում է ֆիլմը (ռեժիսոր` Կարեն Մեսյան, Երևան» ստուդիա, 1984թ.), որը տասնամյակներ շարունակ չի ցուցադրվել: Ֆիլմը պարունակում է բացառիկ փաստավավերագրական նյութեր Վահրամ Փափազյանի մասին:

«Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» հայ հեղինակներ


Վերջին 200 տարիների հայ գեղարվեստի մեծանուն ու դեռ երիտասարդ ավելի քան 70 հեղինակների աշխատանքները մեկ ցուցասրահում: Հուլիսի 11-ից 17-ը Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել էր Արևելքից՝ արևմուտք. մոդեռնից պոստմոդեռն» հայ հեղինակներ ցուցահանդեսը: Մեկ հարթակի վրա արվեստի տարբեր տեսակներ էին ներկայացված՝ դասական նկարչություն, ֆոտո արտ, փոփ արտ, քանդակ: Առաջին անգամ կողք-կողքի ցուցադրված էին վերջին երկու հարյուրամյակում ստեղծագործող ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ու երիտասարդ հեղինակներ: Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին Բարձր արվեստ» կենտրոնը, ԱԱ աուկցիոնը» և www.Hi-artonline.com նախագիծը:

Արծաթե դրվագներ


Մեր եկեղեցիներում գործածվող ծիսական շատ պարագաների հեղինակն է քանդակադրվագող Հայկ Մխիթարյանը: Խնկամաններ, բուրվառներ, կանթեղներ, Ջրօրհնեքի խաչեր ու կաթսաներ, Ավետարանի կազմեր ու մասնատուփեր. ամեն մեկի պատրաստումը ամիսների տքնաջան աշխատանք է պահանջում: Ինչպե՞ս է դա հաղթահարում բեմանկարչի մասնագիտությամբ երիտասարդը, ո՞րն է նրա ներշնչանքի աղբյուրը: Խոստովանում է Արծաթե դրվագների» հերոսը:

24 էջ 24 ժամում


Ոմանց համար պատկերապատումը՝ կոմիքսը, պատմություն վերարտադրելու լավագույն ձև է, մյուսների համար` զուտ փիլիսոփայություն: Շատերն էլ համոզված են, որ կոմիքսը պարզունակեցված գրականություն է, խոսքի ու նկարի համադրություն: Վերջերս հայաստանյան Անգուլեմի խումբ» ոչ ֆորմալ կոմիքսային շարժման անդամները մեկնել էին Ֆրանսիա` մասնակցելու կոմիքսի ամենամեծ՝ Անգուլեմի փառատոնին: Անգուլեմից ոգեշնչված` նրանք Հայաստանում կազմակերպեցին 24-ժամյա կոմիքսի տարածաշրջանային առաջին մրցույթը:

Հաջորդ կայարանը` Բելառուս


Հայաստանի և Բելառուսի Հանրապետությունների մշակույթի նախարարությունների միջև կստորագրվի 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին ծրագիր: Երևանում և Մինսկում համատեղ կբեմադրվի Սպարտակ» բալետը: Մինչ այդ՝ 2013թ. մայիսի 1-ից 5-ը, Բելառուսում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր: Հայկական մշակույթը ներկայացվեց Բարեկամություն» պարարվեստի պետական անսամբլի ելույթներով, նկարիչ-դիզայներ Արևիկ Պետրոսյանի աշխատանքներով, անիմացիոն ու գեղարվեստական ֆիլմերով:
 
Մասնակցում են՝
Արթուր Պողոսյան՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ,
Արմեն Խաչատրյան՝ Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,
Բորիս Սվետլով՝ Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարար,
Վլադիմիր Կարաչևսկի՝ Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարի առաջին տեղակալ:

Մշակութային հարևանություն


Թբիլիսիում հայկական հինգ եկեղեցի կվերականգնվի: Աշխատանքներին կմասնակցեն նաև հայ մասնգետներ: 2013թ մարտի 20-ին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնական այցը Վրաստան շոշափելի արդյունքներ է տվել: Երկկողմ ծրագրերը կփրկեն շատ հուշարձաններ վերջնական ավիրումից, իսկ երկու երկրների մշակութային հարևանությունը նոր որակ կստանա:

Ձու, ձու, փայտե ձու


Յակով Զարգարյանը դաշնակահար է և արվեստի մեծ սիրահար: Նրա ամենամեծ հպարտությունը փայտից, կավից, ապակուց եւ մետաղից նկարազարդ ձվերի հավաքածուն է՝ 650 օրինակից: Հավաքածուի առաջին ձուն նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, հետո Մինաս Ավետիսյանը, Բաժբեուկ Մելիքյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը և այլ արվեստագետներ:
Յակով Զարգարյանը ամեն տարի հավաքածուն համալրում է նոր օրինակներով, որոնց համար նրա երկու սենյականոց բնակարանում արդեն հազիվ է տարածք գտնում:
Կոլեկցիոները ամենաանկուշտ մարդն է: Հարյուր հատ ունի, ուզում ա հարյուր մեկն ունենա, քսան հազար հատ ունի, քսան հազար մեկ հատ է ուզում ունենալ: Դա հիվանդություն է: Ես շատ ուրախ եմ, որ տառապում եմ այդ հիվանդությամբ, ասում է Յակով Զարգարյանը:

Հորդանանի Հաշիմյան Թագավորություն


Հաղորդումը ներկայացնում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում 2012 թվականին անցկացված մշակույթի օրերը և անդրադառնում Հորդանանի պատմամշակութային ժառանգությանը, առանձին քաղաքների պատմությանը, հայ համայնքին:

Զանգակներ


Զանգակներ» խումբը այսպես է կոչվում ոչ այն պատճառով, որ զանգերով են նվագում: Երաժշտական գործիքները ունկնդրի մոտ զանգի ձայնի հետաքրքիր զգացողություն են առաջացնում: Գործիքները Արարատյան թեմին նվիրել էր ԱՄՆ-ից Հայաստան ժամանած նույնանուն մի խումբ: Որոշ ժամանակ Զանգակները» լռությամբ սպասում էր իր խմբավարին ու երաժիշտներին: Սիրիահայ երաժիշտ Շահե Քեշիշյանն այդ ժամանակ սովորում էր Երևանի կոնսերվատորիայում: Այսօր նա ոչ միայն Զանգակների» խմբավարն է, այլև արդեն Հայաստանի մշտական բնակիչ:

 

Սայաթ-Նովա


Երգ, խորհրդանիշ, առասպել:
Սայաթ-Նովան ընդհանուր համոզմամբ արևելյան աշուղական պոեզիան բարձրացրեց բանաստեղծության աստիճանի, գտավ հավերժական թեմաներն իր ժամանակի մեջ մշակված գեղարվեստական արտահայտչամիջոցներով նորովի ու կատարայալ ներկայացնելու բանալին, գտավ աշուղական մեղեդիների ու բանաստեղծական խոսքի ներդաշնակ համադրության գաղտնիքը:
Հովհաննես Թումանյանի բնորոշմամբ վիթխարի սիրահար» Սայաթ-Նովան իր խորհրդավոր ու առեղծվածներով լի կենսագրությամբ, ստեղծագործությունների տարբեր ընկալումներով ու մեկնաբանութ¬յուններով հայ մշակութային իրականության մեջ շարունակեց ու շարունակում է ապրել ինքնուրույն կյանքով որպես երգ, որպես խորհրդանիշ ու առասպել: Նրա մասին նկարահանվեցին ֆիլմեր, գրվեցին ու գրվում են բազում ուսումնասիրություններ, սակայն անսպառ են նրա ստեղծագործության գաղտնիքներն ու անանցանելի է նրա խաղերի հմայքը:
Սայաթ-Նովա. երգ, խորհրդանիշ, առասպել» ֆիլմը պատմում է բանաստեղծի կյանքի ու ստեղծագործության մասին: