Մարդիկ, ովքեր իրենց ստեղծագործական հետքն են թողել պատմության էջերում: Հայ և համաշխարհային մշակույթի, գիտության, հոգևոր և հասարակական կյանքի երևելիները, նրանց կյանքն ու գործունեությունը հեռուստահանրագիտարանի ձևաչափով:
|
Գրիգոր ԶոհրապԻրավաբան, գրող, հասարակական-քաղաքական գործիչ: Նորավեպի արքա», Նորավեպի իշխան», արևմտահայ մտավորակա¬նության եղեռնազարկ սերնդի փայլուն ներկայացուցիչ: Նա կարողացավ փաստաբանից հասնել մինչև խորհրդա¬րանի անդամի պատվավոր պաշտոնին, բայց չկարողացավ փրկվել արևմտահա¬յությանը վիճակված մեծ աղետից՝ Հայոց ցեղասպանությունից: Մահից օրեր առաջ` 1915 թ. հուլիսի 2-ին, կնոջը` Կլարային ուղղված վերջին նամակում գրում է. Եթե ողջ չմնամ, երեխաներիս իմ վերջին պատգամն ու կտակն է միշտ միմյանց սիրել, քեզ հարգել և չնեղացնել… Նաև ինձ չմոռանան… Եթե մահանամ, ունեցվածքիցս 2000 լիրա բարեգործությանը հատկացրեք»: |
|
|
Ջոն ԳոլսուորսիՀամաձայնեք՝ կյանքը գայթակղիչ, մեծ արկած է: Եթե անվախ նայենք վերջին կայանին՝ Գաղտնիքիին, ու, միևնույն ժամանակ, զգանք Հոգու հավերժական շարժումը, ուրեմն Կյանքը զուր չենք ապրել»: |
|
Հեկտոր ԲեռլիոզԴաշնամուրը գիլյոտին է, որը թռցնում է ազնվազարմ գլուխները և անվնաս է միայն ռամիկ միջակության համար»: Նրա հոգում երաժշտությունը հնչում էր բացառապես նվագախմբային գույներով: Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտաքննադատ Հեկտոր Բեռլիոզի կյանքն ու ստեղծագործական ուղին` հեռուստահանրագիտարանի ձևաչափով: |
|
|
Մակար Եկմալյան1895թ. Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Վանեցին հատուկ կոնդակ է հրապարակում: Խրիմյան Հայրիկի կոնդակով հայ եկեղեցին պաշտոնապես ընդունում է նոր մշակված պատարագը:
|
|
|
Լեոնարդ ԲերնսթայնՄիակ ուժը, որ ստիպում է ինձ երաժշտությամբ զբաղվել, մարդկանց հետ շփման երջանկությունն է, որովհետև ես սիրում եմ մարդկանց նույնքան, որքան երաժշտությունը, եթե ոչ ավելի շատ»: Դիրիժոր, կոմպոզիտոր, մանկավարժ Լեոնարդ Բերնսթայնի կյանքն ու ստեղծագործական ուղին հեռուստահանրագիտարանի ձևաչափով: |
|
|
Ռուբեն Սևակ1915 թվականին Չանղըրըում մի երիտասարդ հայ բժիշկ բուժում է հարուստ ու ազդեցիկ թուրքի աղջկա։ Թուրքը, երախտագիտության զգացումից ելնելով, համոզում է հայ բժշկին մահմեդականություն ընդունել և փրկվել մահից։ Բժիշկն, առանց վարանելու հրաժարվում է, ասելով՝ հավատափոխությունն ազգադավություն է:
|
|
|
Ֆրանցիսկո ԳոյաԱպրելով Իսպանիայի համար բեկումնային շրջանում՝ նա դարձավ շքեղ դիմակահանդեսների ու սարսափելի պատերազմների վկան: Խորաթափանց այս արվեստագետի աչքի առջև էին թագավորներ ու տորեադորներ, կուրտիզանուհիներ ու արքայադստրեր, պոետներ ու նախարարներ: Նրա արվեստը շատ բաներով կանխորոշեց ու վճռեց 19-րդ դարի կերպարվեստի զարգացումները:
|
|
Գուրգեն ՄահարիԳուրգեն Մահարու կյանքն ու գործունեությունը` հեռուստահանրագիտարանի ձևաչափով: |
|
Կոմիտաս ՎարդապետՆիհարակազմ, վտիտ ու գունատ այդ պատանուն հարազատ քաղաքում շատերն էին ճանաչում: Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ:
|
|
Անտոնիո Գաուդի2003թ. հուլիսին, Վատիկանում ժողովը քննարկում էր Անտոնիո Գաուդիին սրբադասելու հարցը: Մարդիկ հավասիտիացնում էին, որ նրա հուղարկավորության օրը քաղաքի պատերն արտասվում էին, իսկ աշտարակները խոնարհել էին գլուխները...
|
|
Կլոդ ՄոնեԻ վերջո նա ընդամենը...աչք է: Բայց Տեր Աստվա՜ծ՝ ինչպիսի աչք...»,- այս նկարչի մասին մի անգամ բացականչում է Սեզանը: Դա այն աչքն էր, որ կարող էր զգալ, տեսնել ու շոշափելի դարձնել արևի լույսը: Արևի նկարիչ՝ հենց այս անունով կնքեցին նրան՝ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկին ու նրա վերջին մոհիկանին:
|
|
Սերգեյ ՌախմանինովԵրաժշտությունը բավական է ողջ կյանքի համար, սակայն երաժշտության համար ողջ կյանքը բավական չէ»:
|






