
Տեղեկատվական թողարկումն ամեն շաբաթ հնարավորություն է տալիս հետևելու անցած շաբաթվա արժանահիշատակ երաժշտական իրադարձություններին:
Փառատոններ և հյուրախաղեր, նշանավոր տարեթվեր և հոբելյաններ, շնորհանդեսներ, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ, ինչպես նաև աշխարհահռչակ երաժիշտների հյուրախաղեր Հայաստանում. այս բոլոր իրադարձությունները մշտապես տեղ ունեն «Ձայնագրի» էջերում:
Հաղորդաշարի «Միջազգային լրահոսը» ներկայացնում է աշխարհում կատարվող երաժշտական կարևոր իրադարձությունները:
Պարբերականությունը՝ ամեն շաբաթ օր, ժամը 20:00-ին և 22:30-ին
Կրկնությունը՝ կիրակի օրը, ժամը 08:00-ին և 17:00-ին
|
Ձայնագիր 30.06.2018
Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը ժամանել է Երևան։
«Արմեն Ահարոնյան և ընկերներ»․ ամերիկաբնակ դաշնակահարի հեղինակային իմպրովիզացիաներ, հայտնի արտիստներ՝ մեկ բեմում։
«Մոցարտ. հատվածներ օպերաներից»՝ բեմում օպերայի և բալետի թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցներն էին։
«Երաժշտության գանձեր-Հայաստան» ձայնասկավառակ. տարբեր երկրների 14 երգչախմբեր կատարել են տարբեր հայկական խմբերգեր։
Վարպետության դասեր՝ պնձյա փողային գործիքներ նվագող պատանիների համար․«ԵրազԱրտ»-ը եզրափակվեց։
|
|
|
Ձայնագիր 16.06.2018
Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով մեկնարկել է «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանը։
Ամփոփվել է Արամ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթը, հայտնի են դափնեկիրների անունները։
Հունիսի 12-15-ը Երևանում անցկացվել է Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը:
Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի «անկողնային» բողոքից մինչև Լյապիս Տրուբեցկոյ և «Օկեան Էլզի». հանդիպում Միխայիլ Կոզիրևի հետ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Նոր Կամերատա» անսամբլը տասը տարեկան է։
|
|
Ձայնագիր 09․06․2018
Հունիսի 6-ին, Արամ Խաչատրյանի ծննդյան օրը մեկնարկեց մեծանուն հայ կոմպոզիտորի անվան միջազգային մրցույթը։
«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 8-րդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվեց հունիսի 2-ից 5-ը:
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացման հայաստանյան պրեմիերան էր:
Լույս է տեսել թմբկահար Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը։
Մեկնարկել է «Հակաբացիլ Կոմիտաս» ամենամյա երաժշտական նախագիծը, որը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առանցքային ծրագրերից է:
|
|
|
Ձայնագիր 02.06.2018
Քառամյա ընդմիջումից հետո հայկական ջազի թագուհին դարձյալ հայրենիքում է:
Փոքրիկներին հեքիաթ է պարգևել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Կույրերի միավորման համերգը` նվիրված Հայաստանի 1-ին հանրապետության 100-ամյակին:
Հունիսի մեկի տոնը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
Լուսինե Զաքարյանի ծննդյանը օրը նշվեց «Լույս» վոկալ հնգյակի համերգով:
|
|
Ձայնագիր 26.05.2018
Կոնսերվատորիայի հարակից այգին այս տարի էլ լցվել էր վարդերով և տաղերով։ Վարդատոն՝ Սայաթ-Նովայի հիշատակին։
Ռոբերտ Ամիրխանյանի հին ու նոր ստեղծագործությունները կոմպոզիտորի երաժշտության անփոխարինելի մեկնաբան՝ Սեդա Ամիր-Կարայանի կատարմամբ։
«Երբ նոր էր ձևավորվում, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ այսքան կգոյատևի»: «Արար» երգչախումբն արդեն վեց տարեկան է:
Հայ-գերմանական երաժշտական միության կազմակերպած վարպետության դասընթացները եզրափակվել են համերգով։
|
|
Ձայնագիր 19.05.2018
Օպերայի և բալետի թատրոնում երկար ընդմիջումից հետո Արշակ Երկրորդին կերպավորել է Բարսեղ Թումանյանը։
«Վերածննդից հաղթանակ». տեղի է ունեցել Համահայկական նվագախմբի երկրորդ համերգը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման օրերին։
«Մաեսթխու վոյաժ» կազմակերպության նախաձեռնությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգադահլիճում Արմինե Սողոմոնյանի մենահամերգն էր։
|
|
Ձայնագիր 12․05․2018
«Համահայկական նվագախումբ» նախագծի այս տարվա համերգները մեկնարկեցին Ստեփանակերտում։
Պենդերեցկու երաժշտությունը մեկտեղել էր հայկական և լեհական երգչախմբերի՝ մեկ բեմում:
«Հասկաքաղ» ժամանակավոր ցուցադրության բացում՝ նվիրված Կոմիտաս վարդապետի աշակերտ Միհրան Թումաճյանին:
Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթի դափնեկիրները:
|
|
Ձայնագիր 05.05.2018
Ազգագրական երգերի բանահավաք Հայրիկ Մուրադյանի 113-րդ տարեդարձը նշվեց վարպետի տան բակում։
Յեհուդի Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը Դիանա Ադամյանն է։
«Crossroads 2018 ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» փառատոնը մեկնարկել է։
|
|
Ձայնագիր 21.04.2018
Աշխարհահռչակ օպերային երգչուհի Բարբարա Ֆրիտոլլին Երևանում Մալեր կատարեց։
Գորան Բրեգովիչը Հայաստանում էր՝ իր «Հարսանիքի և թաղման նվագախմբով»:
Հայաստանի մշակույթի օրեր Մալթայում:
«Ճամփորդող» երգչախմբին ճանապարհները Բորդո քաղաքից բերել են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն:
Երևանի պարարվեստի պետական քոլեջի դասական պար բաժնի ուսանողները մրցանակների են արժանացել:
Միքայել Ոսկանյանը թառի լեզվով ուշադրություն է հրավիրում անմխիթար վիճակում գտնվող բնական, պատմական կամ ճարտարապետական կառույցների վրա:
|
|
Ձայնագիր 14.04.2018
«Կոմիտասի ժառանգության շուրջ» զրույց-քննարկում․ ի՞նչ է կարելի և ինչ չի կարելի հնչեցնել Կոմիտասի երևանյան տանը։ Գիտխորհրդի որոշումը մեկնաբանում է Մհեր Նավոյանը։
Ինովացիոն ակուստիկ լաբորատորիա՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
Թամարա Գվերդցիթելին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։
|
|
Ձայնագիր 07.04.2018
«Ծիծեռնակի» 20 մրցանակներից միայն 5-ը բաժին հասան դասական երաժշտությանը:
Իսպանացի երաժիշտներն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշեցին մայրության ու գեղեցկության տոնը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա առաջին հյուրախաղը Գերմանիայում՝ Էլբֆիլհարմոնիայի դահլիճում էր։
Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանը 80 տարեկան է։
50 տարիներից 32-ը բեմինն են եղել: Հին ու նոր երգացանկով երգիչ, դերասան Արամ Գևորգյանը՝ նույն ինքը Արամոն, նշեց ծննդյան 50-ամյակը:
|
|
Ձայնագիր 31.03.2018
80-ականների անմոռանալի հիթեր՝ Թոմաս Անդերսի և Modern Talking Band-ի կատարմամաբ։
«Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին»․ Երևանում էր ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Տատյանա Դանիլյանցը:
Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը Ստամբուլում էր:
|









