Բատիկա, թաղիք, դեղորայք ու օրգանական կոսմետիկա, խոհանոց, տիկնիկ. հայ վարպետների ձեռքի աշխատանքը հայկական մտքի ու մշակույթի մասն է: Ինչ էլ պատրաստեն նրանք, ազգային ձեռագիր, համ ու հոտ ունի: Որքան էլ տարբեր լինի աշխատանքն ու արտադրանքը, մեկ հայացքն էլ բավական է հասկանալու, որ այն պատրաստված է Հայաստանում:

Պարբերականությունը՝ յուրաքանչյուր ուրբաթ, ժամը՝ 10:40-ին

Արտակ Զաքարյան


Հայկական հաճարենու փայտ, հայ վարպետների ու դիզայներների աշխատանք. Actic toys էկոլոգիապես մաքուր խաղալիքները պատրաստված են Հայաստանում: Մտահղացման հեղինակը և արտադրության ղեկավարը մեր հաղորդկան հերոսն է՝ Արտակ Զաքարյանը: 

Մարիամ Խարազյան. տիկնիկագործ


Մարիամ Խարազյանը տիկնիկներ է պատրաստում կարպետից: «Իմ տիկնիկների դեմքերը տիպիկ հայկական են ստացվում, այլ կերպ չի էլ կարող լինել, չէ՞որ պատրաստվում է հայ  վարպետի ձեռքերով: Ինքդ քեզ խաբել չես կարող»: 

Էմմա Մարաշլյան. ընտանեկան լուսանկար՝ տարազով


«Սկզբում նպատակ էինք դրել վերականգնել ընտանեկան լուսանկարի ավանդույթը: Մարդիկ ցանկանում էին լուսանկարավել ավանդական տարազներով: Այդպես, սկսեցինք վերականգնել ընտանեկան լուսանկարչությունը՝ ավանդական տարազներով: Ստեղծվեց «Մարաշլյան» ռետրո ստուդիան»,- պատմում է լուսանկարչական ստուդիայի հիմնադիր էմմա Մարաշլյանը:

Նելլի Ավետիսյան. դեղագործ


Մասնագիտությամբ դեղագործ Նելլի Ավետիսյանը վստահեցնում է, որ հայկական բուսատեսակներով կարելի է ոչ միայն բնական օճառներ պատրաստել, այլև կոսմետիկ բազմաթիվ միջոցները: «Բույսերի մի մասը իմ այգում եմ աճեցնում, մյուս մասը փնտրում եմ Հայաստանի տարբեր շրջաններում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր ողջ տեսականին պատրաստված է Հայաստանում»: 

Լալա Մնեյան. թաղիքագործ


Թաղիքագործությունը լայն տարածում է ունեցել հատկապես Արևմտյան Հայաստանի գյուղական շրջաններում: Այսօր թաղիքը դարձել է նաև կիրառական արվեստի նյութ: 
Անհրաժեշտ է զարգացնել թաղիքագործությունը, վերականգնել ավանդույթները և աշխարհին ցուցադրել թաղիքը այնպես, որ պարզ դառնա՝ պատրաստված է Հայաստանում՝ վստահ է թաղիքագործ Լալա Մնեյանը:
 

Մամիկոն Մխիթարյան. մետաղագործ


Մետաղագործ արվեստագետ Մամիկոն Մխիթարյանն իր ստեղծագործությունն ավարտուն է համարում, երբ դրա մեջ պարզ երևում է հայ վարպետի ձեռքը, երբ պարզ երևում է, որ պատրաստված է Հայաստանում: Այդ պատճառով յուրաքանչյուր նոր աշխատանք սկսելիս նա ուսումնասիրում է հայկական ավանդական զարդանախշերն ու սիմվոլները:
 «Հայահոտությունը պահպանել է պետք. միայն այդ դեպքում կարելի է խոսել արվեստի գործ ստեղծելու մասին»,-վստահ է վարպետը: