|
Ծիրանի փողի ժառանգորդներըԱկսել Բակունցի «Ծիրանի փողը» պատմվածքի հերոս Հազրոն իր ծիրանի փողը փոխանցում է թոռանը: Այս դրվագը կարելի է ընկալել նաև որպես բակունցյան պատգամ՝ պատմվածքի թեման ու գաղափարները փոխանցել եկող գրողներին: Արդեն 1950-ական թվականներից Էրգրի թեման սկսեց ավելի հաճախ արծարծվել մեր գրականության մեջ: Ինչպե՞ս էր իրացվում այդ թեման, ի՞նչ շեշտադրումներ էին կարևորվում, ի՞նչ կերպարներ էին առանձնացվում: Այս հարցերի շուրջ «Զուգահեռ ընթերցումներ»-ում զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Կոստան Զարյանի «Արարատյան մարդը»Կոստան Զարյանն իր «Հայության կոչումը» էսսեում, ապա նաև «Անցորդը և իր ճամփան» վեպում, խոսելով Հայաստանի և հայ ժողովրդի մասին, իր պատկերացրած հային անվանում է «Արարատյան մարդ»: Ի՞նչ է հասկանում գրողն այս բնութագրման տակ, ո՞վ է Կոստան Զարյանի հայը: Զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մեկ պատմվածքի շուրջ․ Վիգեն Խեչումյան, «Ցայգածաղիկ»Խորհրդահայ արձակի ամենաինքնատիպ հեղինակներից մեկի՝ Վիգեն Խեչումյանի «Ցայգածաղիկ» պատմվածքը մի յուրահատուկ ճանապարհորդություն է դեպի միջնադար, առնչություն հայկական ձեռագրական հիանալի ժառանգության, մասնավորապես, բժշկագիտական մատյանների հետ։ Միաժամանակ այն նրբորեն հյուսված սիրո պատմություն է, որը հետաքրքիր ու արդիական է բոլոր ժամանակներում։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում «Ցայգածաղիկ» պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Եվ այր մի Մաշտոց անունՄեսրոպ Մաշտոցի անունը նախևառաջ համաբանվում է հայոց գրերի գյուտի հետ: Բայց, միևնույն ժամանակ, նա նաև հայոց պատմության բոլոր ժամանակների մեծագույն ու անզույգ Ուսուցիչն է, բառի ամենալայն իմաստով: Ինչպես նրա աշակերտներից Մովսես Խորենացին է վկայագրել՝ «նա հրեշտակի տեսք ուներ, ծննդական միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ, մարմնով փառահեղ, սովորություններով աննման, խորհրդակցությամբ մեծ, հավատով ուղիղ, հուսով համբերող, սիրով անկեղծ, ուսուցանելիս անձանձիր։ «Զուգահեռ ընթերցումներ»-ում Մեսրոպ Մաշտոցի կերպարը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ես իմ անուշ ՀայաստանիՀայաստանի կերպարը նոր ու բազմազան երանգներով ու տրամադրություններով հառնում է 20-րդ դարասկզբի պոեզիայում. Տերյան, Թումանյան, Չարենց, Իսահակյան։ Խորհրդահայ, ապա նաև` անկախության շրջանի պոեզիայում նույնպես Հայաստանի կերպարն իր ինքնատիպ արտահայտությունն է գտնում: Հայաստանի բանաստեղծական ընկալումները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Հայաստան՝ երկիր դրախտավայրՏարբեր ժամանակներում, անկախ իրավիճակներից, Հայաստանը մշտապես եղել է մեր բանաստեղծների ներշնչանքի նյութ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ժամանակահատված իր ուրույն կնիքն է թողել Հայաստանի ընկալման վրա: 18-րդ դարից սկսյալ՝ կլասիցիստական պոեզիայից մինչ ռեալիստներ, Հայաստանն ընկալվում ու մեկնաբանվում էր անցյալ փառքերի հենքով, որպես յուրատեսակ երազանք։ Այս շրջանում Հայաստանի բանաստեղծական ընկալումները քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ինչ երազներ են տեսնում հայ գրականության հերոսներըԵրազը բանահյուսության ու գրականության ամենատարածված հնարանքներից մեկն է: Երբեմն նույնիսկ գրականությունն ամբողջությամբ համարվում է երազ: Գրական երազները բացահայտում են հերոսների ներաշխարհը, դառնում դիպաշարի զարգացման խթան, ձևավորում գեղարվեստական իրականություն: Ի՞նչ երազներ են տեսնում հայ գրականության հերոսները և ինչո՞ւ: «Զուգահեռ ընթերցումներում» քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Մեկ պատմվածքի շուրջ. Վրեժ Իսրայելյան, «Ես, մուսան և անդունդը»Վրեժ Իսրայելյանի վերջին պատմվածքներից մեկը՝ «Ես, մուսան և անդունդը» առաջին հայացքից կենցաղային-սոցիալական թեմաներով երգիծական գործ է, սակայն ուշադիր ընթերցողն այնտեղ կգտնի արձակագրի սիրելի ազգային ճակատագրի և պատմական թեմաների արձագանքներ, իրականության ու գրողի վիճակի նուրբ անդրադարձներ: Վ. Իսրայելյանի «Ես, մուսան և անդունդը» պատմվածքը քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Մհեր Իսրայելյանը: |
|
Երբ գալիս է սեպտեմբերըԿրթության, դպրոցի, ուսման հետ կապված բազմաբնույթ հարցերն իրենց գեղարվեստկան անդրադարձն են գտել հայ դասական ու ժամանակակից գրականության մեջ։ Հատկապես հայ արձակում կարող ենք գտնել դպրոցների մոդելներ, կրթության սկզբունքներ, ուսուցիչների տարբեր կերպարներ։ Զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Ի՞նչ չենք կարող գտնել գրականության դասագրքերումԸնթերցողների մեծ մասի համար գրականության մասին պատկերացումները սկսվում և ավարտվում են դպրոցական դասագրքերով, և հետագայում, տարբեր պատճառներով, մարդիկ շատ քիչ են ընթերցում։ Գրականության դպրոցական դասագրքերն են ձևավորում գրական ճաշակ, գրականությունը հասկանալու և գնահատելու որոշակի չափանիշներ։ Որքան էլ այդ դասագրքերը ձգտեն դարձնել ժամանակակից, ընդգրկուն, գրավիչ, շատ բան, այդուհանդերձ, դուրս է մնում այդ գրքերից։ Ի՞նչ չենք կարող գտնել գրականության դասագրքերում. քննարկում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
|
Գրական օգոստոսՀատկապես օգոստոս ամիսը շատ է հիշատակվում հայ և համաշխարհային գրականության մեջ: Ինչո՞ւ է այդպես, ի՞նչ խորհուրդներ ու գեղարվեստական արտահայտության ձևեր ունի գրական օգոստոսը: Զրուցում և ընթերցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը և Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Որտե՞ղ էիր, Զորայր ԽալափյանԶորայր Խալափյանը 20-րդ դարի հայ արձակի ամենանշանավոր դեմքերից է: Նրա հայտնի վեպերը՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Եվ վերադարձնելով Ձեր դիմանկարը», «Մեռնող հառնող» տարբեր սերունդների սիրված գրքերն են: Զորայր Խալափյանի արձակի առանձնահատկությունների, դրա նշանակության ու արժեքի մասին «Զուգահեռ ընթերցումներում» զրուցում են գրականագետներ Հայկ Համբարձումյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և արձակագիր Ալիս Հովհաննիսյանը։ |










