|
Անսեր վիպագրությունԻնչո՞ւ են հայ դասական պատմավիպագրության մեջ սիրային հարաբերությունը մղված երկրորդ պլան: Հնարավո՞ր չէ համատեղել անձնական երջանկությունը և հայրենիքի նկատմամաբ պարտքը: Ո՞ր գործերում են դրանք համատեղվում: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
Վերնագիր. PR գործիք, թե՞ գեղագիտական խտացումԻ՞նչ գործառույթ ու նշանակություն ունեն գեղարվեստական ստեղծագործությունների վերնագրերը: Ինչո՞ւ են հեղինակները այս կամ այն վերնագիրն ընտրում, ինչո՞ւ՝ փոխում: Ի վերջո, վերնագիրը միայն PR նպատակներով է ստեղծվում, թե՞, այդուհանդերձ, ամբողջացնում է ստեղծագործության գեղարվեստական աշխարհը, ուղղորդում ընթերցողին: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
«Վերք Հայաստանի». հայրենիքը լեզվի մեջԳրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը բանավիճում են հայ գրականության ամենահայտնի ստեղծագործություններից մեկի՝ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի շուրջ: |
|
Էպոս. ազգային գաղափարախոսությունից՝ նախընտրական ծրագիրԻնչու՞ «Սասնա ծռեր» էպոսն այդքան մեծ գաղափարական ու քաղաքական նշանակություն է ստանում անկախության շրջանի հասարակական կյանքում: Կարո՞ղ է այն ազգային գաղափարախոսություն դառնալ կամ քաղաքական-կուսակցական ծրագիր: «Զուգահեռ ընթերցումներ» հաղորդաշարի շրջանակում բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |
|
«Գևորգ Մարզպետունի» կամ նամակ կնոջըԻնչու՞ է Մուրացանը գրել «Գևորգ Մարզպետունի» վեպը, ու՞մ է ուղղել այն: Ինչպե՞ս է հեղինակը խիստ անձնական՝ ներընտանեկան հարաբերությունները թաքցնում պատմավեպի մեջ: Բանավիճում են գրականագետներ Հայկ Համբարձումյանն ու Արքմենիկ Նիկողոսյանը: |




