|
Կրկնազատիկին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքվել էին Հայաստանյաց տարբեր թեմերի երիտասարդաց միության անդամները
Կրկնազատիկին Վեհարանում ավելի քան 650 երիտասարդ Հայրապետական մաղթերգով դիմավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Հայաստանի թեմերի երիտասարդաց միությունների անդամների ցանկությամբ են հոգևորականները կազմակերպել ուխտերթը դեպի Մայր Աթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է երիտասարդներին և մաղթել, որ նրանք մշտապես լինեն աստվածասիրության շնորհի մեջ, կրողը լինեն մեր Սուրբ եկեղեցու և սրբազան հայրերի թողած հարուստ ժառանգության: Նրանք հնարավորություն են ունեցել շփվելու, համատեղ ծրագրերի մասին զրուցելու և Մայր Տաճարում մասնակցելու Կրկնազատիկի Սուրբ և Անմահ պատարագին:
|
|
Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքարանը տեղափոխվել է Սրբի անունը կրող Մխչյանի եկեղեցիՍուրբ Հարության տոնին հաջորդող շաբաթ օրը Հայ առաքելական եկեղեցին հիշատակում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատումը: Այդ առիթով Գարեգին երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հատուկ տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնից Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի է տեղափոխվել Սրբի մասունքն ամփոփող խաչաձև մասունքարանը: Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին այս տոնին է վերաօծվել և օրը հռչակվել է եկեղեցու ուխտի օր: Այդ առիթով եկեղեցու նորոգման բարերար Արգամ Աբրահամյանի ընտանիքը կազմակերպել է մատաղի հյուրասիրություն: |
|
Վերականգնվել են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերներըՇառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» բաժնի ուսանողները վերականգնել են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերները։ Նրանք քննել են վնասվածքների պատճառները, բացահայտել են խոնավության, ջերմաստիճանի, հպման, թե ժամանակի ազդեցությամբ են առաջացել փոփոխությունները, ապա անցել մաքրման և ամրացման աշխատանքին: Յուրաքանչյուր կտավի վրա աշխատանքը օրեր է տևում՝ կախված աղտոտվածության աստիճանից: |
|
Զանգակ գրատանը կայացել է «Մուտք Երուսաղեմ» փազլ-գլուխկոտրուկի շնորհանդեսըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի և «Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ասոցիացիայի» համատեղ նախաձեռնությամբ պատկերազարդ փայտե փազլ–գլուխկոտրուկը դրվեց «Զանգակ» գրատան ցուցափեղկին: Սուրբ Էջմիածնի ձեռագրական ժառանգությունից ընտրված մանրանկարներով այս տուփերից առաջինը «Սուրբ Ծննդյան» թեմայով փազլն էր՝ Սուրբ Ծննդի նախօրեին, ապա «Տյառնընդառաջը»: «Մուտք Երուսաղեմ» փազլ-գլուխկոտրուկի շնորհանդեսը կազմակերպվել էր Ծաղկազարդի տոնին: Մայր Աթոռի թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը մանուկներին է փոխանցեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: |
|
Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Արագածոտնի թեմի հոգեւորականները մասնակցել են ժամերգությանԱրագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում թեմի հոգևորականները, Ղազարավանի մենաստանի միանձնուհիները, վանականները, ուխտավորները միասնաբար մասնակցել են երեկոյան ժամերգության: Արարողության մասնակիցները խոնարհվելով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրմին՝ խնդրեել են Սրբի բարեխոսությունը՝ փորձությունների այս օրերին իրենց հավատքն ավելի ամրացնելու համար: Աղոթել են սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող հոգևորականների ու եկեղեցու զավակների, ապա՝ Հայրենիքի, Սուրբ Եկեղեցու և բոլորի համար։ |
|
Դատավորի կիրակի. Պատարագ Մայր ԱթոռումԱյս կիրակին Մեծ Պահքի կիրակիների շղթայում կոչվում է Անիրավ դատավորի: Օրվա խորհուրդն ամփոփված է անիրավ դատավորի մասին առակում: Հինգերորդ կիրակին Անիրավ Դատավորի անուն է ստացել Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում հիշատակված Անիրավ դատավորի և այրի կնոջ առակից, որ Հիսուս պատմել է մարդկանց: Հաջորդ կիրակի՝ մարտի 22-ին Գալստյան կիրակին է: Հոգևորականները կմեկնեն Քրիստոսի երկրորդ գալստյանը վերաբերող ավետարական հատվածները: |
|
Քննչական կոմիտե են հրավիրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան չորս հոգևորականներՔննչականը կարգալույծ արված Արման Սարոյանի հայցի հիման վրա կայացված դատական ակտը չկատարելու մեղադրանքով կոմիտե է հրավիրել Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին և Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին: Այս գործով քննչական կոմիտեում հարցաքննվել են նաև Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի աշխարհիկ անդամները: |
|
Պահքը ոչ միայն աղոթական կյանք է ենթադրում, այլև գործՄայր Աթոռ Սուրբ Էջմիածմնում հանդիսապետությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի հարյուրավոր հավատացյալներ միաբանների |
|
Անառակի կիրակին խորհրդանշում է մեղավոր որդու վերադարձը Հոր մոտՄայր Տաճարում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ: Իմաստալից, աստվածային սիրով ու գթասրտությամբ լեցուն այս առակն իր բազմաշերտությամբ վերստին ներկայացվել է բոլորին, մղել խորհրդածելու մեր արարքների շուրջ և թողություն խնդրելու: |
|
Սուրբ Գայանե վանքում կատարվել է Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի հոգեհանգստյան կարգըՍուրբ Գայանե վանքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մեծի Տանն Կիլիկիո միաբանների մասնակցությամբ կատարվել է Մայր Աթոռի հավատարիմ զավակ, ուսուցիչ ու բարեկամ հոգելույս Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի հոգեհանգստյան կարգը: Մայր Աթոռի միաբան Հայկազուն սրբազանն ընթերցել է Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ցավակցական խոսքն ուղղված Գերաշնորհ Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի վախճանը սգացող հարազատներին, Մայր Աթոռի և Մեծի Տանն Կիլիկիո միաբան հայրերին և հավատացյալներին: Հոգեհանգստյան կարգը կատարել է Մեծի Տանն Կիլիկիո միաբան Տեր Օշական արքեպիսկոպոս Չոլոյանը։ |
|
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծվել է քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության բաժինը2003-ին ստեղծված հոգևոր ծառայության բաժինը մինչև օրս սերտորեն գործակցում է Արդարադատության նախարարության և Քրեակատարողական վարչության հետ: Քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայողն իր առաքելությունը իրականացնում է երեք հիմնական ուղղություններով՝ օգնում է որպեսզի ազատազրկված մարդը վերանայի իր կյանքը, նպաստում է բանտային ծառայողի հոգևոր կյանքի զորացման, ինչպես նաև իրականացնում է հոգևոր, բարոյական և սոցիալական աջակցություն ազատազրկվածների ընտանիքներին: Այս տարիներին կառույցի ակտիվ գործունեության արդյունքում ՔԿ հիմնարկներում կառուցվել են եկեղեցիներ, մատուռներ, տեղադրվել խաչքարեր, ստեղծվել են հոգևոր անկյուններ: Եկեղեցիներ են կառուցվել «Սևան», «Կոշ» և «Արթիկ», մատուռներ՝ «Հրազդան», «Վանաձոր», «Արմավիր», «Վարդաշեն» ՔԿ հիմնարկներում: |
|
Մայր Աթոռի միաբանների թափորը Նորին Սրբության հանդիսապետությամբ մասնակցել է հանգստյան ժամերգությանԺամերգությունները կամ հանապազօրյա պաշտոներգությունները՝ եկեղեցական օրվա տարբեր ժամերին, մեր եկեղեցու ծիսակարգի անբաժան մասն են: Հատկապես Մեծ պահքի շրջանում շատ կարևոր է մասնակցել այս արարողություններին և աղոթքով ու վերափոխվելով՝ պատրաստվել սբ Հարությանը: Մայր Աթոռի միաբանների թափորն ուղեկցում է Հայոց Հովվապետին դեպի Մայր տաճար, որտեղ Նորին Սրբության հանդիսապետությամբ կատարվելու է հանգստյան ժամերգություն: |











