Հարության տոնը աշխարհում


Ապրիլի 5-ին Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը միավորեց աշխարհասփյուռ հայերին։ Մայր Տաճարում Պատարագ մատուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հայոց բոլոր եկեղեցիներում անցկացվեցին տոնախմբություններ: Աշխարհասփյուռ թեմերի բոլոր եկեղեցիներում ընթերցեցին Հայոց Հայրապետի զատկական պատգամը: Հայրապետական խոսքն ուղեցույց է հայրենիքից հազարավոր մղոններ հեռու ապրող հայ մարդու համար, նաև կոչ՝ անձնական կարողությունները ծառայեցնելու ազգային շահին:

 

Դատական իշխանությունը Սուրբ գրքում մաս 2


Ինչո՞ւ է Աստծո դատաստանի օրինակը ենթադրում ներողամտություն բոլոր նրանց հանդեպ, ովքեր զղջում են իրենց արարքների համար, այդ թվում՝ աստվածուրացության. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Իշխանության սուրբգրային ակունքը


Եսայի մարգարեն փաստում է, որ Տերն է մեր դատավորը, օրենսդիրը, մեր թագավորը։ Մարգարեն հստակ ուրվագծում է իշխանության թևերի տարանջատումը, որ ժամանակակից պետական տեսությունները ճանաչում են՝ դատական, օրենսդիր և գործադիր իշխանություն։ Բոլոր տեսակի իշխանությունների ակունքն Աստված է։ Իշխանությունների ակունքն ինչո՞ւ է աստվածային համարվում. մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

 

Հովհաննես Մկրտչի Ծննդյան ավետումը (1:5-25) մաս 2


Հովհաննես նշանակում է «Տերը ողորմած է»։ Նա պետք է իր մոր որովայնից Սուրբ Հոգով լցված լիներ՝ գինի, ոգելից խմիչք չպետք է օգտագործեր և Աստծո առաջ մեծ մեկը պետք է լիներ։ Այս բոլորը նկարագրում են այդ ժամանակաշրջանի կրոնական հոսանքներից մեկի՝ Նազովրեականների շարժումը, որի ներկայացուցիչները այսպիսի վարք ու բարք ունեին։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 5-25 համարները, որտեղ ներկայացվում է Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը, մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Դատական իշխանությունը Սուրբ գրքում մաս 1


Հիսուս ասում է՝ մի դատեք, որ չդատվեք և ավելացնում՝ ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ դատվելու եք: Դատարանն այսօր ինչո՞ւ պետք է կոչված լինի նմանվելու աստվածային՝ երկնային դատարանին. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Մայր Աթոռի գորգերի հավաքածուն


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը դարեր շարունակ գորգեր են պահվել՝ որպես մշակութային արժեքներ։ Այդ գորգերը պարզապես դեկորատիվ առարկաներ չեն, այլ մի մշակույթի խոսուն վկաներ։ Մայր Աթոռի հավաքածուն ձևավորվել է ոչ թե ծրագրված հավաքչության, այլ ժամանակի, նվիրատվությունների և պատմական ցնցումների արդյունքում։ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգածությամբ հավաքածուն այժմ լրացվում է՝ ապագայում գորգերի թանգարանի ամբողջական նյութ դառնալու նպատակով։

Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետումը (1:5-25) մաս 1


Ղուկասն իր Ավետարանը գրել է փաստարկված, ճշգրիտ, ստուգված, բայց իր Ավետարանի սկզբում խոսում է երկու մեծ վերերկրային իրադարձությունների՝ հրաշքների մասին, որոնք գործնականում անհնար է ապացուցել։ Դրանցից առաջինը Հովհաննես Մկրտչի ավետման դրվագն է, որտեղ հրեշտակի հայտնությունն է ներկայացնում։ Երկրորդը՝ Մարիամի և հրեշտակի հանդիպման դրվագն է։ Ղուկասի Ավետարանի առաջին գլխի 5-25 համարները նվիրված են Հովհաննես Մկրտչի ծննդյան ավետմանը: Մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Ղուկաս Ավետարանչի նախաբանը (1:1-4)


Ո՞վ էր Ղուկասի Ավետարանի հասցեատեր Թեոփիլոսը, որ թարգմանաբար նշանակում է Աստվածասեր։ Կա վարկած, որ Պողոս Առաքյալի կողմից Ղուկասը Հռոմ ուղարկված լինելով, դարձի է բերում Թեոփիլոս անունով մի զորավարի, որին հետո նվիրում է իր Ավետարանը։ Մեկ այլ վարկածի համաձայն Թեոփիլոսը այն դատավորն էր, որ պետք է Պողոս առաքյալի համար դատավճիռ կայացներ և այս Ավետարանը Ղուկասը գրում է իր ուսուցչին փրկելու համար։ Երրորդ վարկածի համաձայն Թեոփիլոսը հավաքական կերպար է և Ղուկասը Թեոփիլոս ասելով նկատի ունի բոլոր նրանց, ովքեր Աստծուն սիրում են։ Ղուկասի Ավետարանի նախաբանի առաջին գլխի 1-4 համարները մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Ձեռնադրության ուխտ


Ի՞նչ պարտավորություններ է ստանձում հոգևորականը ձեռնադրության արարողության ժամանակ: Ինչո՞վ է ձեռնադրության ուխտը տարբերվում սովորական հավատացյալի քրիստոնեական ուխտից ու խոստումներից: Ինչպե՞ս է հոգևորականն արտահայտում իր հավատարմությունն այդ ուխտի պահպանությանը, ի՞նչ փորձությունների կարող է հանդիպել: Թեման քննարկել են տարբեր աստիճաններ ունեցող հոգևորականներ:

 

Ներածություն


Մասնագիտությամբ բժիշկ Ղուկաս Ավետարանիչը չնայած Հիսուս Քրիստոսի ժամանակակիցն էր, սակայն երբեք անձամբ Քրիստոսին տեսնելու եւ նրան հետեւելու առիթ չի ունեցել։ Նա դառնում է Պողոս առաքյալի գործակիցն ու գրի է առնում Ավետարանը։ Ղուկասի Ավետարանն ընթերցողի համար ամենահեշտ եւ ամենապատկերավոր նյութն է ներկայացնում։ Այն աղոթքի Ավետարան է։ Միայն Ղուկասի Ավետարանում կան Անիրավ դատավորի եւ այրի կնոջ, Բարի Սամարացու, Անառակ որդու առակները։ Ղուկասի Ավետարանի ներածությունը ներկայացնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Հոգևոր պատերազմ. Սպառազինություն


Հոգևոր պատերազմը ինչո՞ւ է հենց մեր սրտում տեղի ունենում, Սուրբ գրքի մարդաբանության համաձայն՝ ի՞նչ վայր է մեր սիրտը. մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Իշխանության ակունքը


Դատական, օրենսդիր և գործադիր իշխանությունների ակունքն ինչո՞ւ է աստվածային համարվում. մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: