Սահակ սրբազանը Ս. Գայանե վանքում քարոզեց Արտաքսման կիրակիի թեմայով


Մարտի 6-ին Էջմիածնի Ս. Գայանե վանքում Սահակ Պատրիարքը մասնակցեց կիրակնօրյա պատարագին, քարոզեց օրվա խորհրդի՝ Արտաքսման կիրակիի թեմայով և հանդիսապետեց հոգեհանգստյան արարողությունը:

«Մեր ժողովրդի վիրավոր հոգուն սպեղանի է պահքը». Հայոց հայրապետը ուղերձ է հղել Մեծ պահքի առիթով


Կիրակի՝ Բուն Բարեկենդանին, փակվեցին եկեղեցիների վարագույրները և ազդարարվեց Մեծ պահքի մեկնարկը: «Պահքը միտքն ազատում է տագնապալի ու հուսահատ խոհերից, հոգուն սրբություն է բերում և մարմնին՝ օգտակարություն». Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական ուղերձ է հղել:

Սկսվում է Մեծ պահքը


Փետրվարի 28-ից Հայ առաքելական եկեղեցում կսկսվի Մեծ պահքի շրջանը: Մեծ պահքը տևում է յոթ շաբաթ:

Փետրվարի 12-ին Սուրբ Սարգսի տոնն է


Սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Տոնը նաև Սարգիս անունը կրողների անվանակոչության օր է:

Փետրվարի 7-ից սկսվում է Առաջավորաց պահքը


Մեծ պահքից երեք շաբաթ առաջ՝ Սուրբ Սարգսի տոնին նախորդող երկուշաբթի օրվանից սկսվում է առաջավորաց պահքը: Այս տարի այն փետրվարի 7-ից 11-ն է:

Հայոց բանակի զինվորականներ և հոգևորականներ պարգևատրվեցին Բանակի օրվա առիթով


Հայոց բանակի օրվա առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու «Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով պարգևատրեց գնդապետներ Կարեն Ջալավյանին, Արթուր Պողոսյանին, Նորայր Մկրտչյանին, Գագիկ Ասլանյանին, Արեն Սարգսյանին, Էրիկ Գրիգորյանին, ՀՀ ՊՆ տեղակալ Արման Սարգսյանին և ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանին։ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով մի շարք եկեղեցականներ արժանացան նախարարության պարգևների:

Հանրապետական մաղթանք Բանակի օրվա առիթով


Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ հանրապետական մաղթանք` Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առիթով: Արարողության ընթացքում Հայոց Հայրապետը ծնրադիր աղոթեց մեր պետության անսասանության և զորացման համար, ժողովրդին ուղղված իր խոսքում անդրադարձավ հայոց բանակի դժվարին ճանապարհին, 44-օրյա պատերազմի արհավիրքներին, Աստծո արքայությունը հայցեց զոհված հերոսների հոգիների համար, մաղթեց փորձություններին ազգային միասնականությամբ դիմակայել, նոր հաղթանակներ կերտել, հայրենաշեն ձեռքբերումներով զորանալ:

Սուրբ Ծնունդը Բրազիլիայի հայ համայնքում


Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության լուսավոր տոնը նշվեց աշխարհասփյուռ բոլոր եկեղեցիներում: Բրազիլիայի հայոց թեմում տոնական օրը առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հարկի ներքո էր համախմբել բրազիլահայ հավատացյալներին:

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը


Դեկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար տիկին Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությանը։

Դուրս կբերվեն Ս. Հակոբ Մծբնա հայրապետի մասունքները


Դեկտեմբերի 18-ին մեր եկեղեցին կտոնի Ս. Հակոբ Մծբնա հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Այդ օրը պատարագ կմատուցվի Սուրբ Հակոբի անունը կրող եկեղեցիներում: Արարատի և Երևանի (Քանաքեռ-Զեյթուն համայնք) Ս. Հակոբ եկեղեցիներ կտարվեն սրբի մասունքները:

Բրազիլիայի հայոց թեմի դպիրները բառ առ բառ սովորում են գրաբարյան տեքստեր


Բրազիլիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում երեխաներն ու երիտասարդները մասնակցում են եկեղեցու կազմակերպած ամենշաբաթյա դասընթացներին, սովորում պատարագի երգեցողությունը, ժամերգություններ, սաղմոսներ: Նրանցից շատերը հայերեն չգիտեն, սակայն բառ առ բառ սովորում են գրաբարյան տեքստերը:

1988թ․ երկրաշարժի զոհերի հիշատակի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ


Դեկտեմբերի 7-ին Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում աղոթք է հնչում 1988թ․ երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար: Մեր տեսանյութը Գուգարաց թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակից է, հոգեհանգստյան արարողությունը հանդիսապետում էր թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։