Ինչու՞ են իշխանությունները դիմադրում Ազգային եկեղեցուն


Արդյո՞ք ազգային օրակարգը քաղաքագիտական կատեգորիա է: Ի՞նչ կառույցներ են առաջնորդում այդ օրակարգի իրացումը: Ինչպե՞ս է տևական անարդարությունն ու ազգային արժանապատվության նվաստացումը քայքայում պետության անվտանգությունը ներսից, և ի՞նչ դեր ունեն էլիտաներն ու Եկեղեցին այս հիբրիդային պատերազմում: Ինչու՞ է Ադրբեջանը թիրախավորում մեր պատմական նարատիվները և ինչու է ազգային օրակարգն այսօր դարձել պետականության պահպանման առաջնային նախապայման։ Աննա Սարգսյանի զրույցը քաղաքագետ Արա Պողոսյանի հետ:

Ինչպես է հավաքվում և քանդվում պետությունը


Երբ գործող Կառավարության ծրագիրը հակասահմանադրական է, դատարանները քննում են հակասահմանադրական վարույթներ, երբ քաղաքացին անպաշտպան է, բայց միևնույն ժամանակ ինքն է իշխանության աղբյուրը, ի՞նչ է սա նշանակում: Ինչպե՞ս են քանդվում ու ստեղծվում պետությունները, և ինչո՞ւ է անկախ դատական համակարգը համարվում պետականության գոյության էական հատկանիշ։ Ի՞նչ է իշխանության ուզուրպացիան և ո՞րն է սոցիալական պայմանագրի ու մեդիայի դերը ժողովրդավարության պահպանման գործում։ Աննա Սարգսյանը զրուցել է պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի հետ:

 

Արդյո՞ք բիզնեսն ունի ինքնություն


Ինչպե՞ս է աշխարհը գլոբալացումից անցնում ապագլոբալացման՝ նաև տնտեսական ու բիզնես ոլորտում: Պարզվում է՝ գործարարությունն աշխարհաքաղաքականության շարունակությունն է: Ինչո՞վ է տարբերվում քրիստոնյա առաջնորդությունը պարզապես լավ առաջնորդությունից, և կարո՞ղ է գործարարն առաջնորդվել հավատքով ու բարոյականությամբ: Արդյո՞ք ավանդական եկեղեցու անդամ լինելը կարող է խոչընդոտել ժամանակակից մտածողությամբ բիզնես վարելուն, եթե «քրիստոնյա առաջնորդություն» տերմինն ինքնին առաջացել է արևմտյան-բողոքական մշակույթում։ Աննա Սարգսյանը զրուցել է գործարար, սոցիալական ձեռներեց Մանուկ Հերգնյանի հետ:

 

Հայ եկեղեցու դեմ գործերն անպայման պետք է գնան Մարդու իրավունքների եվրոպական դատարան. փորձագետ


Ինչպե՞ս են Հայ եկեղեցու դեմ պետաիրավական համակարգի կողմից իրականացվող անօրինական գործընթացները ազդում մեր պետության միջազգային վարկանիշի վրա, հատկապես, երբ նախաձեռնում ենք ԵՄ անդամակցություն: Կառավարության ծրագիրը, որում ամրագրված է հակասահմանադրական դրույթ՝ կապված Հայ եկեղեցու ներքին ինքնավարությանը միջամտելու հետ, ապօրինի՞ է: Սահմանադրական դատարանը կարո՞ղ է քաղաքական այս իրավիճակում պահպանել սկզբունքայնությունը և Կառավարության ծրագիրը համարել հակասահմանադրական: Աննա Սարգսյանը զրուցել է կրոնի և համոզմունքի ազատության հարցերով միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանի հետ:

Ինչ գին է վճարելու մեր պետությունը մեր եկեղեցու իրավունքները խախտելու համար


Ի՞նչ է սահմանադրական իմունիտետը՝ անձեռնմխելիությունը: Ինչպե՞ս է այն տարածվում կրոնական կազմակերպությունների վրա: Ո՞վ է այդ իրավունքի պաշտպանության երաշխավորը: Ինչպե՞ս կգնահատեն միջազգային ատյանները Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ հարուցված հակաիրավական վարույթները: Կարո՞ղ են Հայ եկեղեցու հավատացյալները կոլեկտիվ հայց ներկայացնել՝ իրենց կրոնական զգացումների և ազատության խախտման համար: Աննա Սարգսյանը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի հետ:

Ինչու՞ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում իր պարտականությունները կատարելու մեջ


«Պատմական ամոթի օրեր» մեկնաբանությունն են ստանում մեր ժամանակները: Իրավունքի մասնագետներն ահազանգում են, որ Հայաստանի Հանրապետությունը դատարան է կանչում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ոչ թե որպես քաղաքացի որևէ հանցանք գործած լինելու մեղադրանքով, այլ հենց Ամենայն Հայոց Կաթողիկոս լինելու համար: Ի՞նչ է սա նշանակում Հայ Եկեղեցու, հայ ժողովրդի և Հայաստանի պետականության համար: Աննա Սարգսյանը զրուցել է Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի հետ:

Ո՞վ է թաքնված Հայ եկեղեցու դեմ արշավի թիկունքում


Իրավապաշտպաններն ահազանգում են ինքնիշխանության բարձրացման քողի տակ իրականում պետականության կորստի տանող վտանգավոր գործընթացների մասին: Դրա ամենաակնառու դրսևորումներից է արևմտյան անվտանգային «հովանոցի» պատրանք ստեղծելը, ինչը երկիրը տանում է դեպի թուրքական ու ադրբեջանական կախվածություն, ինչպես նաև խաթարում է պարենային անվտանգությունն ու թիրախավորում Հայ եկեղեցին: Ո՞րն է այս գլոբալ ծրագրերին միակ հակազդման միջոցը և ի՞նչ է իրականում տեղի ունենում: Ի՞նչ աշխարհաքաղաքական ծրագրեր է սպասարկում այսօրվա Հայաստանը: Աննա Սարգսյանը ծավալուն զրույց է ունեցել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ:

Դիտեք զրույցի առաջին հատվածը՝ ԱՅՍՏԵՂ: www.shoghakat.am/am/telecasts/38391

Կանաչ լույս՝ ՀՀ անվտանգության համակարգը կազմաքանդողների համար


Իրավապաշտպաններն ահազանգում են Հայաստանում քաղաքական հետապնդումների և հալածանքների աննախադեպ ծավալի վերաբերյալ: Դրա ամենաակնառու դրսևորումներից մեկը հակաեկեղեցական արշավն է, որն ընթանում է միջազգային իրավական նորմերի կոպիտ խախտումներով: Սակայն կարծիք կա, որ միջազգային դերակատարների արձագանքը համարժեք չէ կատարվող խախտումներին: Ո՞վ է կանաչ լույս վառել Հայաստանի իշխանությունների համար: Ի՞նչ աշխարհաքաղաքական ծրագրեր է սպասարկում այսօրվա Հայաստանը: Աննա Սարգսյանը ծավալուն զրույց է ունեցել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: Դիտեք զրույցի առաջին հատվածը:

Ամուլսարի դեպքը՝ ցուցիչ


Ինչպե՞ս են հանրային կարևորության հարցերը մտնում քաղաքական օրակարգ և դուրս գալիս որպես իրավունքի խախտման դեպք։ Հնարավո՞ր է արդյոք առանց միջազգային աջակցության պայքարել «պետական մեքենայի» դեմ։ Ի՞նչ ազդեցություն ունեցան Ամուլսարի պայքարը, Արցախի կորուստն ու հոգեբանական ընկճվածությունը հանրային ակտիվության վրա։ Ե՞րբ է իրականում ակտիվանում քաղաքացիական հասարակությունը, և ինչո՞ւ է պետական բռնության կիրառումը վտանգավոր հենց իշխանությունների համար։ Աննա Սարգսյանը շարունակել է զրույցը իրավապաշտպան, քաղաքագետ Մայա Բարխուդարյանի հետ։

Զրույցի առաջին հատվածը դիտեք ԱՅՍՏԵՂ։ https://shoghakat.am/am/telecasts/38340

Ի՞նչ են թաքցնում մեզնից և ի՞նչ դրդապատճառներով


Ինչպե՞ս են հանրային կարևորություն ունեցող հարցերը մտնում քաղաքական օրակարգ և դուրս գալիս որպես իրավունքի խախտման դեպք։ Ինչո՞վ են առանձնանում մեր կյանքի վերջին տարիներն իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Մի՞թե տեղեկատվության պակասը կամ դրա լիակատար բացակայությունը մարդու իրավունքների լրջագույն խախտում չէ, երբ ահռելի տեղեկատվական աղմուկի տակ էական խնդիրների մասին տեղեկատվությունը խիստ քիչ է։ Աննա Սարգսյանը զրուցել է իրավապաշտպան, քաղաքագետ Մայա Բարխուդարյանի հետ:

ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Արցախի թեմայով չէ


Իրավապաշտպան, «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը, հարցին, թե ո՞վ է այսօր լսում արցախցիներին, պատասխանում է՝ այսօր ավելի շատ խոսողի խնդիր կա, քանի որ արցախցիների վրա ճնշումը մեծ է, ցավոք, նաև Հայաստանի իշխանությունների կողմից: Աշխարհաքաղաքական ու ներքին քաղաքական լարված հարաբերությունները կարո՞ղ են ստվերել արցախյան օրակարգն այն աստիճանի, որ այն վերանա: Աննա Սարգսյանը զրուցել է Արտակ Բեգլարյանի հետ:

Խայտառակ ժամանակներ


Բանաստեղծ Հուսիկ Արան կարծում է, որ քաղաքականությունը հնարավոր չէ տարանջատել մշակույթից, գրականությունից, արվեստից ու հոգևոր կյանքից։ Ի վերջո քաղաքականությունը երկրի, պետության գոյությունն ու հասարակական կյանքն է։ Ամբողջը փոխկապակցված են։ Ըստ նրա՝ այսօր հոգևորականն ու մտավորականը չեն կարող լռել, երբ տեսնում են պետությանը սպառնացող վտանգը, ցեղասպանված Արցախը։ Առաջին հերթին շարքային քաղաքացին նայում է իր հոգևորականի ու մտավորականի խոսքին։ Գրողին քաղաքականությունը հետաքրքի՞ր է, չէ՞ որ նա ստեղծում է համամարդկային ու անդրժամանակյա տեքստ: Աննա Սարգսյանը զրուցել է բանաստեղծ Հուսիկ Արայի հետ: