Alt

Հոգևոր երգերի նոր ձայնասկավառակ


Թողարկվել է Վոլոդյա սարկավագ Նաջարյանի՝ հոգևոր երգերի ձայնասկավառակը` նվիրված Զինված ոււժերի հոգևոր առաջնորդության 16-ամյակին: Վոլոդյա Սարկավագն այժմ սպասավորում է Արցախի զորամասերից մեկում:

Alt

Օծվեց Մեծավան գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին


Տաշիրի տարածաշրջանի Մեծավան համայնքում վերջին մեկ տարին նորոգվում էր Ս. Գևորգ Զորավարի անունը կրող ուշ միջնադարյան աղոթատունը, որը փակվել էր խորհրդային տարիներին: Բարերարությունը ստանձել են մոսկվաբնակ Արթուր, Հովսեփ և Արտակ Մելքոնյանները:

Alt

Հոգեհանգիստ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին


Այսօր` դեկտեմբերի 7-ին, Հայ եկեղեցին կատարեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ երկրաշարժի զոհերի: 88-ի դեկտեմբերյան աղետի 25-րդ տարելիցի ոգեկոչումը սկսվեց Սպիտակի Ս. Հարություն եկեղեցում: Երեկոյան ժամերգության ավարտին թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հանդիսապետությամբ հոգեհանգստյան կարգ կատարվեց:

Alt

Մշակվել է կիրակնօրյա դպրոցների ռազմավարություն երկու տարիների համար


Ծաղկաձորի գրողների տանը համաժողովի էին հավաքվել կիրակնօրյա դպրոցների գործունեությունը համակարգող հոգևորականները, մանկավարժներն ու Վորլդ Վիժն կազմակերպության տարածքային զարգացման գրասենյակների ներկայացուցիչները:
Վորլդ Վիժնն աջակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնին` կիրակնօրյաների կազմակերպման հարցում: Հայաստանյան թեմերում գործում է շուրջ 97 կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորում է ավելի քան 5000 երեխա, դասավանդում 200 մանկավարժ:

Alt

Եպիսկոպոսական Պատարագ Շիրակ համայնքի Ս. Մինաս եկեղեցում


Ամեն կիրակի Շիրակի թեմակալ առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը մեկնում է հեռավոր որևէ գյուղ` Պատարագ մատուցելու: Այս կիրակի թեմակալ առաջնորդը Շիրակ համայնքի Ս. Մինաս ուխտավայրում էր:

Alt

Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Նոյեմբերի 30-ին Հայ եկեղեցին նշել է մեր եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Նախորդ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում, Հայոց հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռի Գանաձատնից Մայրավանք էին բերվել առաքյալների մասունքները:

Alt

Վիրահայոց թեմի Ալաթուման գյուղում վերաօծվել է Սուրբ Երրորդություն եկեղեցին


Նոյեմբերի 23-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերաօծել է Ալաթուման գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին և եկեղեցու բակում կանգնեցված Խաչքարը:

Alt

Հայտնի են 2013թ. «Լավագույն ուսուցիչների» անունները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում ամփոփվեցին հանրակրթական դպրոցների ուսուցիչների հանրապետական ամենամյա մրցույթի արդյունքները:

Alt

Վերաօծվել է Հոգեվանքի վանական համալիրը


Շիրակի թեմի Սառնաղբյուր համայնքում 13-րդ դարի սրբավայր կա` Կարմրավանք կամ Հոգեվանք անունով: Գյումրեցի երիտասարդ Ռաֆայել Գրիգորյանի ջանքերով վանքը նորոգվել է: Շիրակի թեմակալ առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը վերաօծել է Ս. Սեղանը:

Alt

Նոյեմբերի 11-ին հրթիռակոծվել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հայաբնակ շրջանները


Նոյեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Վանական խորհրդի նիստի ժամանակ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետը մեծ ցավով անդրադարձավ Դամասկոսի Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, որի հետևանքով զոհվել են մարդիկ, այդ թվում երեխաներ:
Նոյեմբերի 17-ին Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն զոհվածների հոգիների հանգստության համար, աղոթք կբարձրացվի Սիրայում խաղաղության վերահաստատման համար:

Alt

Կիմ Բակշին Մոսկվայի հայորդյաց տանը


Մոսկվայի հայորդյաց տանը տեղի է ունեցել հայտնի գրող, կինոդրամատուրգ, հայագետ Կիմ Բակշիի՝ Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը լույս է տեսել Մոսկվայում` Սուրեն Սարգսյանի բարերարությամբ և ներկայացնում է Արցախի մշակութային և հոգևոր ժառանգությունը: Արձանագիր վկայություններ, իշխանական գրություններ, ձեռագիր մատյաններ այն մասին, որ Արցախի բնիկները հայերն են, ոչ թե ադրբեջանցիները, ինչպես փորձում է ներկայացնել պաշտոնական Բաքուն:

Alt

Գարեգին Բ Հայրապետի գահակալության և օծման 14-ամյակը


Նոյեմբերի 3-ին Հայ եկեղեցին նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական օծման և գահակալության 14-րդ տարեդարձը:
Այս օրերին Նորին Սրբությունն ու նրա գլխավորած պատվիրակությունը Հարավային Կորեայում են` մասնակցելու Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համագումարին:
Վեհափառ Հայրապետի գահակալության տարեդարձի առթիվ Մայր Աթոռը բազմաթիվ շնորհավորական հեռագրեր է ստացել: Գարեգին Բ-ին շնորհավորում և բեղմնավոր գործունեություն են մաղթում եկեղեցապետեր, պետական այրեր ու հավատացյալներ: