Ծաղկաձորի գրողների տանը համաժողովի էին հավաքվել կիրակնօրյա դպրոցների գործունեությունը համակարգող հոգևորականները, մանկավարժներն ու Վորլդ Վիժն կազմակերպության տարածքային զարգացման գրասենյակների ներկայացուցիչները:
Վորլդ Վիժնն աջակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնին` կիրակնօրյաների կազմակերպման հարցում: Հայաստանյան թեմերում գործում է շուրջ 97 կիրակնօրյա դպրոց, որտեղ սովորում է ավելի քան 5000 երեխա, դասավանդում 200 մանկավարժ:
2013-12-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ