|
|
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2015թ.-ի ծրագրերը2014 թվականը ձեռքբերումների տարի էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համար: 44 սիմֆոնիկ համերգ, համագործակցություն արտերկրից ժամանած մենակատարների ու դիրիժորների հետ, նոր կադրերի համալրում, հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրեմիերաներ: 2015-ին ծրագրված համերգների ու շրջագայությունների մասին պատմում է մեր տեսանյութը: |
|
|
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի՝ 2015թ.-ի ծրագրերը2015 թվականին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը արդեն երկրորդ անգամ հանդես կգա Բեյրութում անցկացվող Ալ Բուստան» միջազգային փառատոնում, կլինի Եվրոպայի, Ասիայի մի շարք երկրներում: Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նվագախումբը նախապատրաստել է խոշոր նախագիծ: Նվագախմբի՝ 2015 թվականի ծրագրերի մասին պատմում է տեսանյութը: |
|
|
Երևանի պարարվեստի պետական քոլեջը 90 տարեկան էՀոբելյանի կապակցությամբ քոլեջի սաները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում ներկայացրին ամանորյա ամենագեղեցիկ հեքիաթներից մեկիª Շչելկունչիկ» բալետի երկրորդ գործողությունը: Հոբելյանական համերգին մասնակցում էին նաև հայկական և եվրոպական բալետի հայազգի աստղերը: |
|
|
Կաղանդչեք Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանումՏարեվերջյան Կաղանդչեքի ավանդույթը վերակենդանացել էր Սպենդիարյանի տուն-թանգարանում՝ հատուկ ճաշատեսակներ, ժողովրդական երգ, պար և ամանորյա բարեմաղթանքներ: |
|
|
«Հզոր զգացմունքներ» և Տիգրան ՀամասյանԵվրոպական տարբեր բալետային թատրոնների հայազգի աստղեր Արսեն Մեհրաբյանը, Վահե Մարտիրոսյանը, Արշակ Ղալումյանը, Տիգրան Միքայելյանը և Արման Զազյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բեմում էին: Համերգի հատուկ հյուրն էր Տիգրան Համասյանը: |
|
|
Պետրոս Հայկազյանի 90-րդ հոբելյանըՆա 100-ից ավելի սան է ունեցել, որոնց մեծ մասը շարունակելով երաժշտական ուսումը՝ իրենց տեղն են զբաղեցրել Հայաստանի և արտերկրի երաժշտական կյանքի տարբեր ոլորտներում: Դեկտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց Պետրոս Հայկազյանի 90-րդ հոբելյանը: |
|
|
Նարե Արղամանյանի համերգը «Արամ Խաչատրյան» համերագասրահումՎիեննաբնակ երիտասարդ դաշնակահարը ճանաչում է ձեռք բերել դեռ պատանեկության տարիներից: Նա միջազգային հայտնի մրցույթների դափնեկիր է: Նարե Արղամանյանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեց Սերգեյ Ռախմանինովի Ռապսոդիան Պագանինիի թեմայով»: Երկրորդ բաժնում Գուստավ Մալերի Առաջին սիմֆոնիան էր: |
|
|
Տիգրան Չուխաջյանի ստեղծագործությանը նվիրված գիտաժաողով ԳԱԱ-ումԴեկտեմբերի 12-ին, ԳԱԱ արվեստի ինստիտուտի և ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախաձեռնությամբ գիտաժողով անցկացվեց Տիգրան Չուխաջյանի ստեղծագործությունը» թեմայով: |
|
|
Բացօթյա օպերային ներկայացում Շուշիում2013թ. սեպտեմբերի 1-ին Շուշիի Ռեալական դպրոցի հրապարակում ներկայացվեց արցախցի կոմպոզիտոր Անդրեյ Բաբաևի Արծվաբերդ» օպերան: Այս տարի՝ նույն օրը Շուշիի ամրոցում բեմադրվեց Ավետ Տերտերյանի Կրակե օղակ» օպերայի առաջնախաղը: |
|
|
Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը ԵրևանումՆորարարական մտքերով ունիվերսալ երաժիշտ. դաշնակահար, կլավեսինահար, երգեհոնահար, դիրիժոր, մանկավարժ: Հոկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգն էր: Նա ժամանել էր Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 15-րդ փառատոնի հրավերով: |
|
|
Երևանյան միջազգային 8-րդ երաժշտական փառատոնի հյուրերըՀոկտեմբերի 1-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին Վաչե Շարաֆյանի Թավջութակի սյուիտը, Լյուդվիգ վան Բեթհովենի դաշնամուրի կոնցերտը, Դմիտրի Շոստակովիչի հինգերորդ սիմֆոնիան: Մենակատարներն էին դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին Ֆրանսիայից և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը Մեծ Բրիտանիայից: Դիրիժորական վահանակի առջև Էդուարդ Թոփչյանն էր: |
|
|
Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը ԱրցախումՍեպտեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Գանձասարի վանական համալիրի բակում հնչեցրեց Գանձասար» սիմֆոնիան: Հեղինակը արցախցի կոմպոզիտոր Միլաս Մանասյանն է: Նույն օրը Շուշի քաղաքի կերպարվեստի թանգարանում ելույթ ունեցավ նաև Օպերային թատրոնի մենակատարների անսամբլը: |