|
|
Արցախի թեմի վերաբացման 25-ամյակը` Գանձասարում1989թ-ին Վազգեն Ա կաթողիկոսի հայրապետական կոնդակով վերաբացվեց Արցախի թեմը: Թեմի գործունեության տարածք են հաստատված ԼՂՀ-ը և հարակից հայկական շրջանները: Վարագա սուրբ խաչի տոնին Գանձասարի վանքում նշվեց Արցախի թեմի վերաբացման 25-ամյակը: |
|
|
Հովհաննես Չեքիջյանի գործունեությանը նվիրված գիտաժողովի մեկնարկըՍեպտեմբերի 26-ին և 27-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում անցկացվեց անվանի խմբավար, Հայաստանի պետական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով՝ պատահական չէ, որ Չեքիջյանի գործունեությանը նվիրված գիտաժողովն անցկացվում է Կոմիտասի ծննդյան օրը: |
|
|
Իտալացի, անգլիացի և ռուս երաժիշտների համերգը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետՍեպտեմբերի 17-ին բրիտանացի դաշնակահար Էշլի Վոսը, ռուս ջութակահար Բորիս Բրովցինը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես եկան իտալացի դիրիժոր Պիետրո Ռիցցոյի ղեկավարությամբ: Արամ Խաչատրյան» համերգասրահում հնչեցին Բեթհովենի Էգմոնտ» և Բրամսի Ողբերգական» նախերգանքները, Ջորջ Գերշվինի դաշնամուրային և Յան Սիբելիուսի ջութակի կոնցերտները: |
|
|
«Գայանեն» Հյուսիսային ՎենետիկումՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Օպերայի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 22-ին և 23-ին Սանկտ Պետերբուրգի Սպիտակ գիշերների աստղեր» 22-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բալետային խումբը Սանկտ Պետերբուրգի նշանավոր Մարիինյան թատրոնում էր, ներկայացնում էր Գայանե» բալետը: |
|
|
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը եզրափակիչ փուլում էՄասնակիցները մրցութային այս փուլում պետք է կատարեն դաշնամուրային երկու կոնցերտ, որոնցից մեկը պարտադիր Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից: Մասնակիցների հետ միասին նվագում է 2007 թվականից մրցույթի պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: |
|
|
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 10-րդ մրցույթի բացման արարողությունըԱյս տարի մրցույթին մասնակցելու համար 18 երկրից 50-ից ավելի հայտ է ստացվել: Երևան են ժամանել երիտասարդ դաշնակահարներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հվ. Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Մրցույթը բացվեց հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը: |
|
|
«Այբ» երգչախմբի համերգը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանըՄայիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Այբ» կրթահամալիրի երգչախմբի անդրանիկ համերգն էր: Ծրագրում հայ հոգևոր և աշխարհիկ խմբերգեր էին: Ներկայացվեց նաև երգչախմբի առաջին ձայնասկավառակը: |
|
|
Շվեյցարացի ալպհոնահար Էլիանա Բուրկին և օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբըՄայիսի 2-ին ՕՐԿԵՍՏՐ+» նախագծի շրջանակում շվեյցարական ալպհորնի, հայկական դուդուկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ հնչեցին Անձրևն եկավ», Ջուր կուգար», Առնեմ, էրթամ էն սարը» հայկական ժողովրդական մեղեդիները: |
|
|
Հարության շարականներ «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբԽմբավար, երգիչ Անահիտ Պապայանը և իր հիմնադրած խմբի անդամները հայ հոգևոր երգի հայտնի կատարողներ են: Նրանք երգում են Ս. Գեղարդի վանքում, համերգներ ունենում Հայաստանում և արտասահմանում: Գեղարդ» երգեցիկ խումբն իր երգացանկում Հարությանը նվիրված մի շարք շարականներ ունի: |
|
|
Հայ կոմպոզիտորական արվեստի հինգերորդ փառատոնըԱպրիլի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայ կոմպոզիտորական արվեստի հինգերորդ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Ռոմանոս Մելիքյան ֆեստ» համերգը: Փառատոնին առաջին անգամ մասնակցում էր նաև Հովեր» կամերային երգչախումբը: |
|
|
Յուստուս Ֆրանցն ու Տրիստան Պֆաֆը` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում1988թ.-ին գերմանացի դիրիժոր Յուստուս Ֆրանցն իրականացրեց մասշտաբային ծրագիրª Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով իր համերգաշարերից գոյացած ողջ հասույթը ուղարկեց աղետի գոտի: Ապրիլի 11-ին դիրիժորը Երևանում էր, ղեկավարում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նրա հետ միասին Երևան էր ժամանել ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը: |
|
|
«Բեթհովեն Գալա». դասական երաժշտության տոն «Արամ Խաչատրյան» համերգասրահումԱպրիլի 4-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի երաժշտության երեկո: Մենակատարները գերմանացի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը, ջութակահար Անուշ Նիկողոսյանն ու Մեծ Բրիտանիայից ժամանած թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանն էին: Դիրիժորական վահանակի առջև ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էր: |