|
|
Սուրբ Սաղմոսավանքն արդեն զանգեր ունիԶանգերի ղողանջն այսուհետ կտարածվի ոչ միայն Արագածոտնի թեմի Սաղմոսավան գյուղում, այլև գեղատեսիլ կիրճի ողջ երկայնքով, որտեղ 4-րդ դարում ճգնարան է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Դժվար է ասել, թե երբ է անհետացել 800 տարեկան Սաղմոսավանքի զանգը: Այսօր վանքում նոր զանգեր են տեղադրվել: |
|
|
Կոնֆլիկտը երգի և երաժշտության ասպարեզումԻ՞նչ հակադրություններ են արձանագրվում երգի, երաժշտության ասպարեզում մի կողմից, ինչպե՞ս են արտացոլվում հասարակական կոնֆլիկտները այս ոլորտի վրա, մյուս կողմից: Թեման քննարկում են կոմպոզիտորներ Արթուր Շահնազարյանը և Վաղարշակ Զաքարյանը: |
|
|
«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի հանդիսավոր փակումըՀուլիսի 19-ի երեկոյան 11-րդ Ոսկե ծիրանը» վերջին անգամ կարմիր գորգով դիմավորեց ռեժիսորներին, դերասաններին, պրոդյուսերներին, սցենարիստներին, փառատոնի հյուրերին և հովանավորներին: Հայտարարվեցին կինոյի ոսկե և արծաթե ծիրաններ, ինչպես նաև ժյուրիի հատուկ մրցանակներ ստացած հաղթողների անունները: |
|
|
Ծեծկռտուք Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու տարածքումՀուլիսի 19-ին՝ երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հարձակում է տեղի ունեցել եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ և դատապարտել ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Կատարվում է հետաքննություն: |
|
|
«Կադանս» խմբի պերմիերան «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնումԿոմիտասի գործերը՝ մշակած կիթառի, ջութակի, կոնտրաբասի, դաշնամուրի և ակորդեոնի համար. Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում հուլիս 16-ի համերգը նվիրված էր Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերին: |
|
|
«Եղիցի լույս» Քշիշտոֆ ԶանուսիինՈսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար ստացավ Մայր Աթոռի սահմանած Եղիցի լույս» մրցանակը: Մրցանակը կինոռեժիսորին հանձնեց Ամենայն հայոց հայրապետը: |
|
|
Նոր հյուրանոց` փարաջանովյան ոճով11-րդ Ոսկե ծիրանի» առիթով ամերիկահայ մեկենաս Լևոն Տեր-Բեդրոսյանը Մետաքսի ճանապարհ» կոչվող իր նորաբաց հյուրանոցը մշակութային օջախի է վերածել` փարաջանովյան ոճով: Փառատոնի օրերին այստեղ ցուցադրվեցին լեգենդար ռեժիսորի մասին պատմող դոկումենտալ ֆիլմեր, կազմակերպվեց միջազգային գիտաժողով: |
|
|
Հայ կաթողիկե եկեղեցու 2-րդ համագումարը հաղորդակցության արդի միջոցների դերի մասինՔրիստոնեական և ազգային արժեքների տարածում ու պահպանում, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արդյունավետ լուսաբանում. այս նկատառումներով հայ կաթողիկե եկեղեցին հրավիրել էր հաղորդակցության միջոցների դերին նվիրված երկրորդ համագումարը, որին մասնակցում էին հատկապես եկեղեցական, կրոնական թեմաներ լուսաբանող կամ եկեղեցու հովանու ներքո գործող լրատվամիջոցների ներկայացուցիչիներ: |
|
|
«Կար-չկար մի Փարաջանով» գրքի շնորհանդեսն ու Յուրի Հարմաշի լուսանկաների ցուցահանդեսի բացումըԱռաջին անգամ հայերեն է տպագրվել Սերգեյ Փարաջանովի Սուրամի ամրոցի լեգենդը, Աշուղ Ղարիբ» և Խոստովանություն» ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցևի Կար-չկար մի Փարաջանով» հուշապատում վիպակը: Գրքում տեղ են գտել նաև ուկրաինացի կինօպերատոր Յուրի Հարմաշի բացառիկ լուսանկարները, Կունցևի դստեր տրամադրած Արաբեսկները»: |
|
|
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնըԿինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Օպերայի և բալետի թատրոնում: 11-րդ Ոսկե ծիրանը» նվիրված է Սերգեյ Փառաջանովի հիշատակին: |
|
|
Մոսկվայի hայորդյաց տան սաները հայրենիքում ենՄոսկվայի հայորդյաց տան Հայասա» պարի համույթի անդամները մեկ ամսով դարձյալ հայրենիքում են՝ մասնակցելու Սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Իմ Հայաստան» փառատոնին: |