Արցախի հարցը և Հայոց Եկեղեցին


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» զրուցել են Արցախում Հայ Եկեղեցու պատմական, կրթամշակութային ու հայապահպան առաքելության մասին՝ խորհրդային շրջանից և թեմի վերաբացումից մինչև 44-օրյա պատերազմ ու բռնի տեղահանություն։ Անդրադարձել են արցախցիների իրավունքների պաշտպանության, Բաքվի գերիների վերադարձի, մշակութային ժառանգության պահպանման և Եկեղեցու ընթացիկ ծրագրերին՝ ընդգծելով, որ պետական օրակարգից դուրս մնացած Արցախն անցյալի պատմություն չէ, և պատմական արդարությունը պետք է վերականգնվի։

 

Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ


Սեպտեմբերի 19-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Կոտայքի թեմի Բյուրեղավան քաղաքի նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է ռուսաստանաբնակ Մխիթար և Յուրի Արոյան եղբայրների բարերարությամբ՝ ճարտարապետ Էդիկ Պողոսյանի նախագծով։ Օծման արարողությանը մասնակցեցին Մայր Աթոռի միաբաններ, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազում ուխտավորներ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամում ընդգծեց, որ հավատքով են կառուցվում ու նվիրագործվում Տիրոջ վկայարանները, որոնց շուրջ ամրապնդվում է հավատացյալների հոգևոր միասնությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ԳՀԽ անդամների գործով դատական նիստ


Սեպտեմբերի 17-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Էջմիածնի նստավայրում տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 2 արքեպիսկոպոսների և 4 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Պաշտպանական խումբը միջնորդություններ ներկայացրեց՝ հիմնավորելով քրեական հետապնդման հակասահմանադրական ու հակաիրավական բնույթը և Եկեղեցու ինքնավարության սահմանադրական իրավունքը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին։

 

Ինչու՞ են իշխանությունները դիմադրում Ազգային եկեղեցուն


Արդյո՞ք ազգային օրակարգը քաղաքագիտական կատեգորիա է: Ի՞նչ կառույցներ են առաջնորդում այդ օրակարգի իրացումը: Ինչպե՞ս է տևական անարդարությունն ու ազգային արժանապատվության նվաստացումը քայքայում պետության անվտանգությունը ներսից, և ի՞նչ դեր ունեն էլիտաներն ու Եկեղեցին այս հիբրիդային պատերազմում: Ինչու՞ է Ադրբեջանը թիրախավորում մեր պատմական նարատիվները և ինչու է ազգային օրակարգն այսօր դարձել պետականության պահպանման առաջնային նախապայման։ Աննա Սարգսյանի զրույցը քաղաքագետ Արա Պողոսյանի հետ:

Հայոց Ցեղասպանությունը և Հայ Եկեղեցին


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը «Տաղավարում» զրուցել են Հայ եկեղեցու կորուստների, Ցեղասպանության հիշողության պահպանման և մարդասիրական օգնության հիմնական կենտրոն դառնալու մասին: Անդրադարձել են նաև 19-րդ դարավերջի ջարդերին, 2015 թվականի սրբադասման նշանակությանը, պատմական արդարության վերականգնման հարցում Եկեղեցու պատասխանատվությանը։

Մայր Աթոռում մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովը


Սեպտեմբերի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական քառօրյա ժողովը։ Օրակարգում ընդգրկված են Եկեղեցու կանոնական և թեմական կյանքին, կանոնադրությանը, հոգևոր-կրթական հաստատությունների գործունեությանն ու համայնքներում քրիստոնեական դաստիարակության զորացմանը, ինչպես նաև եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրներին ու Եկեղեցու նկատմամբ ընթացող 23 դատական գործերին առնչվող հարցեր։

 

Մովսես՝ ինքնության ճգնաժամ


Ինչպե՞ս ենք տեսնում ինքնության ճգնաժամը՝ վերլուծելով Մովսեսի կյանքն ու ճանապարհը։ Ի՞նչ պատմական պայմաններում էր ծնվել Մովսեսը և ինչպե՞ս հայտնվեց պալատում։ Ի՞նչ է տեսնում Մովսեսը պալատից դուրս։ Մովսեսի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հանդուրժում Աստված այս ամենը։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

 

Սեր թշնամիների հանդեպ (6:27-36)


Ինչո՞ւ է Քրիստոս պատգամում սիրել թշնամիներին, ատողների հանդեպ բարություն գործել, օրհնել անիծողներին, աղոթել նեղողների համար։ Ի՞նչ է նշանակում «սիրել թշնամուն»։ Ի՞նչ էին հասկանում հրեաները թշնամի ասելով։ Ի՞նչ է պատվիրում Աստված Հին Կտակարանում։ Ո՞ւմ է վերաբերում առաջնահերթ այս պատգամները և ինչի՞ մասին է քրիստոնեությունը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

 

Խաչվերացի տոնական Պատարագ Մայր Տաճարում


Սեպտեմբերի 13-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Խաչվերացի տոնական Պատարագ, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և Սուրբ Խաչին նվիրված գլխավոր տոնը։ Պատարագիչ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քարոզում անդրադարձավ Խաչվերացի պատմական ակունքներին ու խաչի կենարար զորությանը։ Երեկոյան Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Տաճարից դուրս բերվեց Տիրոջ խաչափայտի նվիրական մասունքը՝ ռեհանով և ծաղիկներով զարդարված, և կատարվեց Խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն ու անդաստանի կարգ։

 

Գործք Արևելքի կազմակերպության անդամներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը


Սեպտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիական «L'Œuvre d'Orient» ՝ Գործք Արևելքի մարդասիրական կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։ Նորին Սրբությունը բարձր գնահատեց կազմակերպության 170-ամյա գործունեությունը, Արևելքի քրիստոնեական համայնքներին ու հայ ժողովրդին ցուցաբերվող հետևողական աջակցությունը։

 

Լույս ասոցիացիայի բժիշկներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը


Սեպտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիական «Լույս» ասոցիացիայի նախագահ Լևոն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը՝ կազմված հայազգի և ֆրանսիացի բժիշկներից: Սեպտեմբերի 5–8-ը ասոցիացիան բժշկական-մարդասիրական առաքելությամբ գտնվել էր Տավուշի մարզի հեռավոր սահմանամերձ գյուղերում, և Վեհափառ Հայրապետը հանդիպման ժամանակ բարձր գնահատեց բժիշկների ազնիվ հանձնառությունն ու Հայաստանում ծավալած ողջ գործունեությունը։

 

Ինչպես է հավաքվում և քանդվում պետությունը


Երբ գործող Կառավարության ծրագիրը հակասահմանադրական է, դատարանները քննում են հակասահմանադրական վարույթներ, երբ քաղաքացին անպաշտպան է, բայց միևնույն ժամանակ ինքն է իշխանության աղբյուրը, ի՞նչ է սա նշանակում: Ինչպե՞ս են քանդվում ու ստեղծվում պետությունները, և ինչո՞ւ է անկախ դատական համակարգը համարվում պետականության գոյության էական հատկանիշ։ Ի՞նչ է իշխանության ուզուրպացիան և ո՞րն է սոցիալական պայմանագրի ու մեդիայի դերը ժողովրդավարության պահպանման գործում։ Աննա Սարգսյանը զրուցել է պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի հետ: