Վերաքննիչ դատարանը քննել է Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու հարցը


Փաստաբանները միջնորդել են վերացնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը՝ տնային կալանքը։ Պաշտպանական կողմը ընդգծել է, որ արդեն մեկ տարի է՝ Միքայել Սրբազանը գտնվում է ազատազրկման մեջ, մինչդեռ նախատեսված պատիժը երկու տարի է, այսինքն՝ դրա կեսը սրբազանն արդեն կրել է։ Դատարանը որոշել է միջնորդության քննությունը հետաձգել և դրան անդրադառնալ վերջնական դատական նիստում։ Հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 17-ին։

 

Հովհաննես Մկրտչի քարոզչությունը և բանտարկումը (3:10-20)


Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 10-20-րդ համարներում շարունակվում է Հովհաննես Մկրտչի քարոզչությունը: Ինչ հրահանգներ էր նա տալիս մաքսավորներին ու զինվորներին, ինչ նկատի ուներ ասելով՝ ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց կգա ինձնից ավելի զորավոր մեկը, որի կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ լինի ու նա ամենքիդ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով։ Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Հովհաննես Մկրտչի քարոզչությունը (3:1-9)


Ղուկասի Ավետարանի երրորդ գլխի 1-9-րդ համարներում ներկայացված է Հովհաննես Մկրտչի քարոզչությունը և թե ինչպես է նախապատրաստում Տիրոջ գալուստը. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Մանուկ Հիսուսը տաճարում (2:41-52)


Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի 41-52-րդ համարներում մանուկ Հիսուս ծնողների հետ զատկի տոնին Երուսաղեմ է գնում: Ապա կորցնում է ծնողներին և երեք օր մնում Երուսաղեմում: Ընդամենը 12 տարեկանում վարդապետների հետ տաճարում նստած ոչ միայն լսում ու հարցեր է տալիս, այլև պատասխանում շատերի հարցերի. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Սյունիք. Բարձրավան


Գյուղը Բարձրավան է անվանվել 1940 թվականին, մինչ այդ հայտնի է եղել Երիցաթումբ կամ երիցատուն անունով և ընդգրկված եղել Ելիզավետպոլի Զանգեզուր գավառում։ Գորիս-Կապան ճանապարհից կտրված լինելու պատճառով բազմաթիվ խնդիրներ ունի, չնայած դրան՝ գյուղատնտեսության համար շահեկան դիրքում է։ Վարելահողեր, անասնապահական արոտավայրերի պակաս չունի ի տարբերություն Սյունիքի մյուս գյուղերի, որոնց այգիների կամ արոտավայրեի մի մասը անցել է հակառակորդին։ Բնակիչները մտահոգված են, որ գյուղում ապրողների թիվը կտրուկ նվազել է, երիտասարդ աշխատուժ չկա։

 

Սիմեոն ծերունի և Աննա մարգարեուհի (2:25-40)


Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի 25-40-րդ համարներում Սիմեոն ծերունին, ում Սուրբ հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ օծյալին տեսնելը, վերջապես տաճարում հանդիպում է մանուկ Հիսուսին, գիրկն առնում և օրհնում Աստծուն. Մեկնաբանում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:

Խոսքը՝ ճշմարտության գործիք


Ինչպե՞ս է խոսքն ազդում ճշմարտության բացահայտման, արտահայտման նաև խեղաթյուրման վրա, առաքյալներն ու մարգարեները կարողանու՞մ էին կրել և փոխանցել մարդկանց ճշմարտության խոսքը։ Մեկնաբանում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը:

Կիրակին՝ ազատագրման օր


Ե՞րբ պետք է պահել հանգստի պատվիրանը, ինչո՞վ է դա կարևոր, ի՞նչ առնչություն ունի այն մարդու ազատության հետ։ Մեկնաբանում է Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:

Արարատյան շաբաթվա տոնակատարություններին ընդառաջ Սուրբ Էջմիածնում դուրս են բերվել եկեղեցու սրբությունները


Արարատյան շաբաթվա տոնակատարություններին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ հավատացյալների երկրպագության համար դուրս է բերվել Քրիստոսի Խաչափայտի, Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքներն ամփոփող սրբությունները: Մայր Տաճարում Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ պատարագ է մատուցել Մայր Աթոռի միաբան Մխիթար աբեղա Եփրեմյանը:

 

Գորիսում քահանաների հետ շփման արդյունքում երիտասարդները ցանկություն են հայտնել հոգևորական դառնալ


Համայնքի մի քանի տղա դպիր են ձեռնադրվել, ուրար կրելու հնարավորություն ունեն և իրենց ծառայությամբ նեցուկ են քահանաներին։ Եկեղեցու երգչախումբը ևս կազմված է Գորիսի երաժշտական դպրոցի սաներից և հավատացյալներից, որոնք կամավորության սկզբունքով ծառայում են իրենց համայնքի սրբավայրերում։ Տեր Տիգրանն ավելի քան 4 տարի է, որ ծառայում է Սյունյաց թեմում և Տեր Ահարոնի հետ սպասավորում են Գորիսում։

 

Մատենադարանում Հայ և գերմանացի հնագետները ներկայացրել են տարածաշրջանի ամենահին եկեղեցին


Հին Արտաշատի պեղումների ժամանակ բացահայտված բացառիկ եկեղեցին, ամենայն հավանականությամբ կառուցել են Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորչը: Նորագյուտ կառույցը հայտնաբերվել է Հայ-գերմանական «Արտաքսատա» համատեղ ծրագրով, երբ հնագետները պեղում էին Խոր Վիրապի մերձակայքում: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի Անտիկ և քրիստոնեական շրջանի հնագիտության ինստիտուտի հնագետները մի քանի տարի տևած պեղումներից հետո հաստատում են, որ ամենայն հավանականությամբ հայտնաբերված ութանիստ կառույցը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է։

 

Արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերը


Տեր Արարատ քահանա Պողոսյանն ու արձակագիր Հովհաննես Երանյանը Տաղավարում քննարկում են արտագաղթի պատմական և ներկայիս շրջափուլերը և Հայ եկեղեցու նշանակալի հայապահպան դերը Սփյուռքում։