|
Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթովՕգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան 75-ամյա հոբելյանի առիթով շնորհավորեցին եպիսկոպոսաց դասը, քահանաները, սարկավագները, աշխարհիկ պաշտոնեությունն ու Սփյուռքից ժամանած երիտասարդները: Հայրապետն իր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց ներկաներին՝ ընդգծելով, որ թե՛ անցյալում և թե՛ այժմ հոգևորականների ու աշխարհականների լծակից ջանքերով է ամուր մնում մեր հոգևոր ու ազգային կյանքը։ |
|
Շաբաթ օրվա խնդիրը (6:1-11)Ղուկասի Ավետարանի վեցերորդ գլխի 1-11-րդ համարներում փարիսեցիները Քրիստոսին մեղադրում են, թե նրա աշակերտներն ինչու են շաբաթ օրը սուրբ պահելու և չաշխատելու փոխարեն հասկ պոկում, ափի մեջ շփում և ուտում։ Քրիստոս ոչ միայն այդ հարցի պատասխանն է նրանց տալիս, այլև շաբաթ օրով չորացած ձեռքով մարդուն է բժշկում։ Ի՞նչ էր արգելվում և ի՞նչ էր թույլատրվում շաբաթ օրը։ Ինչո՞ւ Քրիստոսն օրինակ բերեց Դավթին և ովքե՞ր իրավունք ունեին ուտելու Առաջավորության հացը։ Ո՞րն է դասական փարիսեցիությունը և արդյո՞ք կարիքավորին չօգնելը չարիք գործել է։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ |
|
Մկրտիչ սրբազանի գործով դատական նիստին ցուցմունք է տվել կարգալույծ քահանա Ստեփան ԱսատրյանըԱյսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով ցուցմունք էր տալիս տուժող համարվող Ստեփան Ասատրյանը, ով պնդում է, թե սրբազանն իրեն հարկադրել է մասնակցել ընդդիմության հանրահավաքներին և 2021-ի ընտրություններին չքվեարկել Փաշինյանի թիմի օգտին։ Պաշտպանական կողմը, սակայն, ներկայացրեց առնվազն ութ դեպք, երբ Ասատրյանը փաստաթղթավորված կերպով բացակայել է նշված հավաքներից, և հարկադրանքի կոնկրետ մեխանիզմ ապացուցող որևէ փաստ դատարանում չներկայացվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին՝ դռնբաց։ |
|
Ղևիի կոչումը, վեճ ծոմապահության մասին (5:27-39)Ղուկասի Ավետարանի հինգերորդ գլխի 27-39-րդ համարներում նկարագրվում է, թե ինչպես է Հիսուս մաքսավոր Ղևիին կանչում՝ հետևելու Իրեն, ինչպես նաև օրինակներ բերում հին ու նոր կտորների, հին ու նոր գինու և տիկերի մասին։ Ո՞վքեր էին մաքսավորները և ինչո՞ւ էին ատելի հրեա հասարակության կողմից։ Ի՞նչ վայր է Եկեղեցին և ո՞վ կարող է Սուրբ Հաղորդություն ստանալ։ Ե՞րբ է պետք ծոմ պահել և ինչո՞ւ համար։ Ինչպե՞ս կարելի է մկրտվել, դառնալ քրիստոնյա, բայց չփոխվել ու մնալ նույն «հին» մարդը։ Ավետարանական հատվածը մեկնում է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը: |
|
Մեռելոց. Ննջեցյալների հիշատակի պատարագ Մայր ԱթոռումՍուրբ Տիրամոր Վերափոխման տոնի հաջորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Թորգոմ վարդապետ Տոնիկյանի կողմից մատուցվել է ննջեցյալների հիշատակի Սուրբ Պատարագ և կատարվել է հոգեհանգստյան կարգ։ Եկեղեցու վարդապետության համաձայն՝ մահը մարդու գոյության ավարտը չէ, այլ անցում դեպի հավիտենական կյանք, և Մեռելոցին՝ Եկեղեցին աղոթքով ու հիշողությամբ միավորում է ապրողներին ու ննջեցյալներին։ |
|
Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, Մայր ԱթոռումԱյսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հազարավոր հավատացյալների էր համախմբել Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տոնական Պատարագ մատուցեց Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Պատարագի ավարտին հայրապետական թափորը շարժվեց դեպի Սուրբ Տրդատ Բաց Խորան, որտեղ Հայոց Հայրապետը կատարեց խաղողի օրհնության կարգը և, դիմելով իր աշխարհասփյուռ ժողովրդին, հորդորեց․ «Լավատեսությամբ շարունակեք շենացնել մեր երկիրը»։ Արարողությունից հետո օրհնված խաղողը բաժանվեց ժողովրդին։ |
|
Ինչ գին է վճարելու մեր պետությունը մեր եկեղեցու իրավունքները խախտելու համարԻ՞նչ է սահմանադրական իմունիտետը՝ անձեռնմխելիությունը: Ինչպե՞ս է այն տարածվում կրոնական կազմակերպությունների վրա: Ո՞վ է այդ իրավունքի պաշտպանության երաշխավորը: Ինչպե՞ս կգնահատեն միջազգային ատյանները Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ հարուցված հակաիրավական վարույթները: Կարո՞ղ են Հայ եկեղեցու հավատացյալները կոլեկտիվ հայց ներկայացնել՝ իրենց կրոնական զգացումների և ազատության խախտման համար: Աննա Սարգսյանը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի հետ: |
|
Ինչու՞ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեղադրվում իր պարտականությունները կատարելու մեջ«Պատմական ամոթի օրեր» մեկնաբանությունն են ստանում մեր ժամանակները: Իրավունքի մասնագետներն ահազանգում են, որ Հայաստանի Հանրապետությունը դատարան է կանչում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ոչ թե որպես քաղաքացի որևէ հանցանք գործած լինելու մեղադրանքով, այլ հենց Ամենայն Հայոց Կաթողիկոս լինելու համար: Ի՞նչ է սա նշանակում Հայ Եկեղեցու, հայ ժողովրդի և Հայաստանի պետականության համար: Աննա Սարգսյանը զրուցել է Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի հետ: |
|
Հակոբի գիշերը. ժամանակակից մարդու ճգնաժամըՀին Ուխտի նահապետներից մեկը՝ Հակոբն իր կյանքի առաջին հատվածն ապրում է խարդախ ու խաբեբա կերպով։ Ե՞րբ և ինչպե՞ս է լսում Աստծո ձայնն ու վերափոխվում։ Ինչո՞ւ է մարտնչում Աստծո հետ, և ինչո՞ւ է Աստծուն պարտվելը բերում իրական հաղթանակ։ Որո՞նք են ճգնաժամի հնարավոր ելքերը, և ե՞րբ է մարդը ձեռք բերում նոր աշխարհայացք։ Մեկնում է Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։ |
|
Մաքենյանց վանք7-րդ դարի հռչակավոր Մաքենյանց վանքը, որը միջնադարյան Հայաստանի ամենահեղինակավոր հոգևոր ու կրթական կենտրոններից էր, գտնվում է Գեղարքունիքի մարզի Մաքենիս գյուղում։ Այստեղ արդեն երկու տասնամյակ ճգնում է Կարապետը, ում ճանապարհը դեպի տաճար սկսվել է քրեակատարողական հիմնարկից. բանտում նրան հանդիպած հոգևորականն օգնել է վերանայել կյանքը, դարձի գալ և գտնել փրկության ուղին։ Ինչպե՞ս է 13 տարվա նախկին դատապարտյալը դարձել հնամենի վանքի պահապանը, ինչպե՞ս է անցնում նրա մեկուսի կյանքը հեռավոր գյուղի վանքում, ի՞նչ խորհուրդ ունի նրա կերպարը մեզանից յուրաքանչյուրի համար։ |
|
Ո՞վ է թաքնված Հայ եկեղեցու դեմ արշավի թիկունքումԻրավապաշտպաններն ահազանգում են ինքնիշխանության բարձրացման քողի տակ իրականում պետականության կորստի տանող վտանգավոր գործընթացների մասին: Դրա ամենաակնառու դրսևորումներից է արևմտյան անվտանգային «հովանոցի» պատրանք ստեղծելը, ինչը երկիրը տանում է դեպի թուրքական ու ադրբեջանական կախվածություն, ինչպես նաև խաթարում է պարենային անվտանգությունն ու թիրախավորում Հայ եկեղեցին: Ո՞րն է այս գլոբալ ծրագրերին միակ հակազդման միջոցը և ի՞նչ է իրականում տեղի ունենում: Ի՞նչ աշխարհաքաղաքական ծրագրեր է սպասարկում այսօրվա Հայաստանը: Աննա Սարգսյանը ծավալուն զրույց է ունեցել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: Դիտեք զրույցի առաջին հատվածը՝ ԱՅՍՏԵՂ: www.shoghakat.am/am/telecasts/38391 |
|
Կանաչ լույս՝ ՀՀ անվտանգության համակարգը կազմաքանդողների համարԻրավապաշտպաններն ահազանգում են Հայաստանում քաղաքական հետապնդումների և հալածանքների աննախադեպ ծավալի վերաբերյալ: Դրա ամենաակնառու դրսևորումներից մեկը հակաեկեղեցական արշավն է, որն ընթանում է միջազգային իրավական նորմերի կոպիտ խախտումներով: Սակայն կարծիք կա, որ միջազգային դերակատարների արձագանքը համարժեք չէ կատարվող խախտումներին: Ո՞վ է կանաչ լույս վառել Հայաստանի իշխանությունների համար: Ի՞նչ աշխարհաքաղաքական ծրագրեր է սպասարկում այսօրվա Հայաստանը: Աննա Սարգսյանը ծավալուն զրույց է ունեցել արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: Դիտեք զրույցի առաջին հատվածը: |











