Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է բոլշեւիկների քանդած եկեղեցու տեղում


Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման մասին գրավոր հիշատակություններ չեն պահպանվել, սակայն հայտնի է, որ ուղղանկյունաձև, գմբեթավոր եկեղեցի է եղել։ Գործել է մինչև 1920 թվականը, ապա կարմիր բանակայինները հրետակոծել՝ ավերել են գմբեթն ու զանգակատունը, իսկ քահանային աքսորել են։ 1970-ականներին եկեղեցու տեղում կառուցել են բազմաբնակարան շենք, որը Սպիտակի երկրաշարժի հետեւանքով հիմնահատակ ոչնչացել է։ Անկախացումից հետո նույն տեղում կառուցվում է Սուրբ Հարություն եկեղեցին, որը հետագայում օծում է Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսը։

Հայ Առաքելական եկեղեցին նշել է Աստվածածնի տուփի գյուտի տոնը


Սա Տիրամորը նվիրված յոթ տոներից մեկն է, որը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի տնօրինությամբ: Տոնը նշվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը։ Ավանդության համաձայն` Սուրբ Աստվածածնի տուփը, որում պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու իշխաններ, ովքեր Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսել են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում: Տուփը փոխարինելով կրկնօրինակով՝ նրանք այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Սուրբ Աստվածածին եկեղեցում:

 

Օրենք`ազատության և կյանքի երաշխիք


Ինչպե՞ս է Հիսուս պատասխանում փարիսեցիների՝ շաբաթ օրվա հետ կապված մեղադրանքներին, ինչի՞ մասին է շաբաթ օրվա օրենքը. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Միքայել սրբազանի գործով Նիկոլ Փաշինյանը բացահայտ ուղղորդել է իրավապահներին


Միքայել սրբազանի փաստաբանները համարում են, որ Մայր Աթոռ իրավապահների ներխուժումն ու սրբազանին շինծու մեղադրանք ներկայացնելը եկեղեցուն վարկաբեկելու փորձ էր: Ըստ նրանց՝ Նիկոլ Փաշինյանն այս գործով բացահայտ ուղղորդել է իրավապահ մարմիններին, դրա վկայությունը շինծու մեղադրանքն է, անհիմն կալանավորումը, դատավորի պահվածքը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այժմ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Նա կալանավորվել է երկու ամսով:

 

Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքը վտանգված է


«Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» հասարակական կազմակերպությունը կոչ է անում միասին պաշտպանել Արցախի ցեղասպանված ժողովրդի իրավունքները, անվտանգ վերադարձն ու արժանապատիվ ապագան։ Աննա Սարգսյանը զրուցել է Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ:

Ապարանի Մելիք գյուղում նշել են Սուրբ Հովհաննես եկեղեցու վերաօծման 30-ամյակը


Արդեն երկրորդ տարին է՝ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նախաձեռնությամբ այս օրը Մայր Աթոռից եկեղեցի է տեղափոխվում սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը և պատարագ մտուցվում: Եկեղեցին Խորհրդային իշխանությունների հրամանով փակվել և չի գործել մոտ 60 տարի: Անկախացումից հետո բնակիչները խանդավառությամբ սկսել են եկեղեցու բարեկարգումը:

 

Եկեղեցին չարիքի առջև


Քրիստոնեական եկեղեցին ինչպե՞ս է դիմագրավում չարիքներին, Գործք առաքելոցը ներքին և արտաքին ինչպիսի՞ չորս չարիք է առանձնացնում. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին հավաստագրեր տրվեցին


Սփյուռքի թեմերից ժամանած երիտասարդները երեք շաբաթ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մասնակցել են հայագիտական և կրոնագիտական դասընթացների: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկած ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդներին Մայր եկեղեցու շուրջ, հնարավորություն տալով նրանց բարելավելու հայոց լեզվի, հայոց պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները:

 

Սերը դանդաղ է շտապում


Ինչո՞ւ է Քրիստոս պատգամում լինել գթասիրտ. Ինչպե՞ս կարող ենք փոխել մեր ու շրջապատի կյանքը գթասրտությամբ. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

Մայր Աթոռում հունիսի 17-ին կմեկնարկի միաբանական համագումարը


Արարատյան շաբաթվա տոների ընթացքում Հայաստանի ու սփյուռքի աբեղաներ, վարդապետներ, ծայրագույն վարդապետներ աղոթքի համախմբությամբ կմասնակցեն տոնական շաբաթվա Սուրբ պատարագներին և համագումարին: Մինչեւ այդ՝ հոգևորականները հունիսի 16-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ բարեխոսական կարգ է կատարվել:

 

Հոգեգալստյան տոնը Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օրն է


2011 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեգալստյան տոնի օրը հռչակվել է Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օր: Մայր Աթոռից Մատթեոս և Անդրեաս առաքյալների մասունքներն ամփոփող մասունքարանը տեղափոխվել է Սուրբ Առաքելոց։ Պատարագի ավարտին կատարվել է Անդաստանի կարգ՝ Հայաստանի ու հայ եկեղեցու անսասանության, խաղաղության, պտղաբերության, հոգևոր ու ֆիզիկական առողջության խնդրանքով:

 

Սուրբ Զորավոր եկեղեցում մասնագետները վերականգնում են Նաղաշ Հովնաթանին վերագրվող որմնանկարը


Նախքան որմնանկարի վերականգնումը կատարվել են ուսումնասիրություններ, որոնց հիման վրա մասնագետները կազմել են աշխատանքների գիտանախագծային փաթեթ։ Այն հաստատվել է նախարարության և Մայր Աթոռի կողմից: Վերականգնումն իրականացնում է «Ռեստառտ 1» ՍՊԸ-ն՝ «Ամարյան բարեգործական հիմնադրամի» հովանավորությամբ: Որմնանկարի վերականգումը կտևի մոտ երկու ամիս: