|
Փրկչի սպասումովՔրիստոնյայի համար անհրաժեշտությու՞ն է արդյոք ապրել Փրկչի սպասումով, ի՞նչ զորություն և ուժ դա կարող է փոխանցել.Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Մասիս Սուրբ Թադեոս եկեղեցում կատարվել է խաղաղական ժամերգությունԱրդեն երեք տարի է Մասյացոտնի թեմում կազմակերպվում են միասնական աղոթքի օրեր, որոնց մասնակցում են հեռավոր գյուղական համայնքների բնակիչները։ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվը մեկնել է անիրավ տնտեսի առակը՝ առանձնացնելով կարևոր ուղերձները: |
|
«Արևմտյան Ադրբեջանը»՝ պետական ծրագիրԱդրբեջանագետ Տաթև Հայրապետյանի ձեռքի տակ հայտնված Ադրբեջանի հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի պատմության դասագրքում գրված է, որ Հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Ըստ դասագրքի հեղինակների՝ իբրեւ իրենց պապենական հողերից բռնի տեղահանված ադրբեջանցիները հետագայում ձևավորել են Արևմտյան Ադրբեջան համայնքը, որը միջազգային կազմակերպությունների առջև հանդես է գալիս, այսպես կոչված, Արևմտյան Ադրբեջանում իբրեւ իրենց պատմական ժառանգության և տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության համար: Ադրբեջանի պետական զավթողական ծրագրերի մասին Աննա Սարգսյանը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ: |
|
Տունդարձի ճանապարհըԻնչպե՞ս է ընդգծվում Հայր Աստծո սերն ու ողորմածությունը «Անառակ որդու առակ»-ի մեջ.Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Արցախահայության ինքնորոշման պայքարի նոր փուլըԻնչպե՞ս խոսել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի մասին այսօր: Խոսե՞լ, թե՞ ոչ: Որքանո՞վ են փոխկապակցված Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Արցախի հիմնահարցի հետ: Աննա Սարգսյանը թեման քննարկել է թուրքագետ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանի հետ: |
|
Պահք՝ սրտի անկեղծությամբԻ՞նչ է Քրիստոս մեզ պատգամում ողորմության, աղոթքի և պահեցողության մասին, ինչպե՞ս են առնչում դրանք արդարության հետ։ Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Բժիշկները հեռախոսներին կցված սարքերով դեպքի վայրում ուլտրաձայնային հետազոտություն կանենՀայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի Հայ օգնության ֆոնդը` Հարվարդի բժշկական դպրոցի հիվանդանոցի և ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի մասնագետների հետ համատեղ իրականացրել են «Ուլտրաձայնային հետազոտությունը անհետաձգելի իրավիճակներում» թեմայով 2-րդ աշխատաժողովը: Առաջին դասընթացը կազմակերպվել էր 2022 թվականին, որին մասնակցել էին շուրջ 20 բժիշկներ Երևանից, Հայաստանի մարզերից և Արցախից: Դասընթացը նախատեսված է անհետաձգելի բժշկության մասնագետների, սրտաբանների, ռեանիմատոլոգների համար և ներառում է հեռավար նախապատրաստական և առկա ինտենսիվ ուսուցում: |
|
Արցախի մշակութային ժառանգությունը՝ անպաշտպան2023 թ. Ադրբեջանի կողմից ԼՂ(Ա)Հ ամբողջ տարածքի ռազմակալման արդյունքում ոչնչացման կամ ինքնության խեղաթյուրման վտանգի տակ են հազարամյակների ընթացքում հայության կողմից ստեղծված պատմամշակութային և համաշխարհային քաղաքակրթական արժեք ներկայացնող տասը հազարից ավելի հուշարձաններ: Ադրբեջանական ագրեսիայից դրանց պաշտպանության հարցերի շուրջ Աննա Սարգսյանը զրուցել է ԼՂՀ մշակույթի նախկին նախարար, Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ: |
|
Ապաշխարություն՝ տխրությու՞ն, թե՞ ուրախությունԱպաշխարելը ընթացք է, որի նպատակը բուժումն է, մաքրագործումն է ու լուսավորումն է Աստծո կամքի լույսով։ Ի՞նչ է ապաշխարությունը, ինչպե՞ս ենք սկսում այդ ճանապարհը, ինչպե՞ս է այն ընթանում մեր ամբողջ կյանքի ընթացքում. Մեկնաբանում է Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: |
|
Երեւանում Արցախից տեղահանված երեխաների համար բացվել է վերականգնողական կենտրոնԾրագիրն իրականացվում է «ՍՕՍ Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության ֆինանսավորմամբ: Նորաբաց կենտրոնում անվճար կսպասարկվեն մանկական ուղեղային կաթված, գլոբալ զարգացման հապաղում, բնածին և ձեռքբերովի այլ շեղումներ ունեցող երեխաները: Դռները բաց են լինելու նաև կինեզիոթերապևտի, հոգեբանի, լոգոպեդի կարիք ունեցող երեխաների համար՝ առանց տարիքային սահմանափակման: Կենտրոնը բացվել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և առաջնորդությամբ։ |
|
«Սասնա ծռեր» էպոսի նոր համահավաք բնագիրը«Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության բանավոր տարբերակները գրառվել են 1873 թվականից սկսած: Առավել հայտնի է այդ տարբերակների հիման վրա 1939 թ․ ստեղծված համահավաք բնագիրը։ Քչերը գիտեն, որ բացի այս համահավաք բնագիրը տարբեր ժամանակներում ստեղծվել են ևս երկու նմանատիպ բնագրեր, իսկ չորրորդ բնագիրը կհրատարակվի 2025 թվականին: Հեղինակը գրականագետ, էպոսագետ Հայկ Համբարձումյանն է: «Արտֆոկուսում» Հայկ Համբարձումյանը ներկայացրել է «Սասնա ծռեր» էպոսի բանավոր տարբերակների տիպաբանական քննության, էպոսին վերաբերող իր մենագրությունների և նոր համահավաք բնագրի առանձնահատկությունների մասին։ |
|
Հարություն Արզումանյանի գործունեությունըՀարություն Արզումանյանը Ալեքսանդր Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի թատրոնում ամիսը 10-15 համերգ ու ներկայացում է ղեկավարում: Նա գործակցում է Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի հետ, հնչեցնում Հայաստանում հազվադեպ կատարվող ստեղծագործություններ: Դիրիժորի գործունեության և երաժշտական հետաքրքրությունների, կայացման ուղու և ոլորտում առկա խնդիրները «Արտֆոկուսում» Անահիտ Մարգարյանը քննարկել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի հետ: |











