Արդյո՞ք բիզնեսն ունի ինքնություն


Ինչպե՞ս է աշխարհը գլոբալացումից անցնում ապագլոբալացման՝ նաև տնտեսական ու բիզնես ոլորտում: Պարզվում է՝ գործարարությունն աշխարհաքաղաքականության շարունակությունն է: Ինչո՞վ է տարբերվում քրիստոնյա առաջնորդությունը պարզապես լավ առաջնորդությունից, և կարո՞ղ է գործարարն առաջնորդվել հավատքով ու բարոյականությամբ: Արդյո՞ք ավանդական եկեղեցու անդամ լինելը կարող է խոչընդոտել ժամանակակից մտածողությամբ բիզնես վարելուն, եթե «քրիստոնյա առաջնորդություն» տերմինն ինքնին առաջացել է արևմտյան-բողոքական մշակույթում։ Աննա Սարգսյանը զրուցել է գործարար, սոցիալական ձեռներեց Մանուկ Հերգնյանի հետ:

 

Չլսվող ձայներ


Երիտասարդ ազգագրագետները այս ուսումնասիրությունը կատարում էին գիտական ժողովածուի հրատարակման համար: Նրանք արձանագրում էին այլընտրանքային պատմություն՝ հասարակ մարդկանց հիշողությունները: Մենք հետևում էինք նրանց: «Չլսվող ձայները» երբեմն շրջվում էին դեպի տեսախցիկը, երբեմն՝ գերադասում մնալ անանուն:

Վեհարանի նոր համալիրի հանդիսավոր բացումը


Սեպտեմբերի 18-ին, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Ս. Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը: Վեհարանի համալիրի նորոգության ու կառուցապատման աշխատանքներն իրականացվել են ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարապետյան ընտանիքի նվիրատվությամբ: 
Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարերար Սամվել Կարապետյանը, պետական այրեր, Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, տարբեր երկրներից Հայաստան ժամանած բարերար հայորդիներ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության վաստակյալ նախագահ Յոախիմ Գաուկը և այլ հրավիրյալներ: 
Հանդիսությունը սկսվեց նորակառույց Ս. Հայրապետաց մատուռի առջև: Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Վեհարանի ողջ համալիրի օրհնության կարգը: 
 

Խաչի խորհուրդը


Քրիստոնեական վարդապետության մեջ և մշակույթում խաչի խորհրդի ու նշանի մասին իրենց ապրումներն ու տեսակետներն են կիսում Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Բենիամին Հովակիմյանը և նկարիչ, արվեստաբան Արիկ Տոնիկյանը:

Ներսես Շնորհալի


Աստվածաբաններն ու փիլիսոփաները հազարավոր կիլոմետրեր էին անցնում նախ նրա հետ բանավիճելու, ապա՝ աշակերտելու համար: Ժամանակակիցները նրան Կլայեցի էին անվանում, որովհետև ապրում էր Հռոմկլա քաղաքում, բայց սերունդների համար նա մնաց այլ անունով՝ Ներսես Շնորհալի:

Alt

Արդարադատություն և արդարադատության համակարգ


Երրորդ հազարամյակ» հաղորդաշարի բացառիկ հյուրն է իրավագիտության դոկտոր, Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Էռնստ-Մարտին Կրաուսսը:

Alt

Կոնֆլիկտ և մեդիա


Մեդիան կոնֆլիկտի կենտրոնում է, մեդիան կոնֆլիկտը լուսաբանողն է, մեդիան ինքը երբեմն կոնֆլիկտ հրահրողն է, երբեմն էլ՝ կոնֆլիկտ լուծողը: Կոնֆլիկտ և մեդիա» թեմայի շուրջ զրուցում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը և
Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Մխչյան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցու ուխտի օրը


2012թ.-ին՝ Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը վերաօծվեց Մխչյան գյուղի Ս. Հովհաննես եկեղեցին: Դրանից հետո ամեն տարի այդ օրը Ս. Հովհաննես եկեղեցում հավաքվում է ուխտավորների բազմություն Մխչյանից, հարակից գյուղերից ու մայրաքաղաքից:

Alt

Հայոց ցեղասպանություն. ճանաչում և հատուցում


Օսմանյան Թուրքիայի տարածքում՝ պատմական Հայաստանում ապրող հայ ժողովրդի զանգվածային բնաջնջումը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Որքան էլ 1915թ. Մեծ եղեռնը վավերագրերի ու ապացույցների պակաս չունի, որքան էլ ակնհայտ է հայոց ցեղասպանության ազդեցությունը աշխարհի քաղաքական ու բարոյական պատկերի վրա, այնուհանդերձ, հայ ժողովրդի պայքարը ցեղասպանության ճանաչման և հատուցման համար շարունակվում է: Թեման քննարկում են ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և պատմ. գիտ. դոկտոր Արսեն Ավագյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:

Alt

Ս. Հարության հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


2014թ.-ի զատկական օրը բազմաթիվ օտարերկրյա դեսպանների ու պաշտոնյաների ներկայությամբ խաղաղության կոչ հնչեցրեց օրվա պատարագիչ Ամենայն հայոց Գարեգին Բ վեհափառ հայրապետը՝ ուշադրություն հրավիրելով Սիրիայի խաղաղ բնակչության և քեսաբահայության դեմ ուղղված ոճրագործության վրա:

Վեհափառի զատկական քարոզը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Alt

Կավճանկարի մրցույթ Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում


Ծաղկազարդի տոնին Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու բակում Նորքի Հայորդյաց տան սաները կավճանկարի մրցույթի էին կազմակերպել: Արդյունքները կամփոփվեն ապրիլի 14-ին:

Alt

Քաղաքակրթություններ և կայսրություններ. մաս 5-րդ


Քաղաքակրթական համակարգում ներգրավվելը կամ պարզապես քաղաքակիրթ լինելը ընկալվում է դրական և զարգամանը միտված երևույթ: Մինչև այն պահը, երբ հայտնվում է քաղաքակրթության քաղաքական սուբյեկտը՝ կայսրությունը, որի կենսունակության գլխավոր երաշխիքը իշխանության գերկենտրոնացումն ու կյանքի ստանդարտացումն է: Քաղաքակրթություններ, կայսրություններ» թեմայի շրջանակում զրուցում են քաղաքագետ Աղասի Ենոքյանն ու արևելագետ Միքայել Հովհաննիսյանը:
Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: