|
|
Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԴեկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում վեց սարկավագ քահանայական ձեռնադրությու և օծում ստացավ: |
|
Առաջին թուղթը թեսաղոնիկեցիներին (2:2-9)Պողոս առաքյալը թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակում խոսում է իր կրած չարչարանքների մասին, անդրադառնում առաքյալի անշահախնդիր նվիրվածությանը և քրիստոնեական սիրո գաղափարին: Պողոս առաքյալի՝ թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին թղթի 2:2-9 հատվածը մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը: |
|
Րոֆֆի ՊետրոսյանՐոֆֆի Պետրոսյանը կես հայ է, կես ամերիկացի: Կիսատ լինելու զգացողությունը մշտապես նրա հետ է եղել: 31 տարեկանում որոշում է գալ Հայաստան և հասկանալ՝ ինչ է նշանակում լինել հայ: Արդեն 4 տարի է Հայաստանում է, ճամփորդել է հյուսիսից հարավ, արևմուտքից արևելք ու բացահայտել իր պատմությունը, որը ցանկանում է փոխանցել իր երեխաներին: |
|
Մարդն առանց հատկությունների. Մուզիլից՝ ՉարենցԻնչպե՞ս է քաղաքակրթության զարգացումն անդրադառնում մարդու վրա, ինչպիսի՞ն է կայսրության փլատակների տակ մնացած մարդու ճակատագիրը: Ինչո՞ւ է քաղաքական, տնտեսական, սոցիալական բուռն տեղաշարժերի մեջ անհատը տրոհվում, կորցնում ինքնությունը, ոչնչանում: Ո՞վ է մարդն առանց հատկությունների: Այս հարցերը լայնորեն քննարկվում են 20-րդ դարի արևմտյան գրականութան, մասնավորապես, Ռոբերտ Մուզիլի «Մարդն առանց հատկությունների» ստեղծագործության մեջ: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ, թարգմանիչ, բանաստեղծ Աշոտ Ալեքսանյանի հետ: |
|
Առաջին թուղթը թեսաղոնիկեցիներին (1:4-10)Ի՞նչ է նշանակում եկեղեցի, ի՞նչ է նշանակում ապրել նեղության մեջ՝ Սուրբ Հոգու ուրախությամբ: Պողոս առաքյալի՝ թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին թղթի 1:4-10 հատվածը մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը: |
|
Ֆրանսահայ գրականություն
Ֆրանսահայ գրականությունն, իր հայտնի անուններով՝ Շահան Շահնուր, Զարեհ Որբունի, Վազգեն Շուշանյան, Նիկողոս Սարաֆյան և այլք, տարբերվում է հայկակական այլ համայքներում ձևավորված գրականությունից: Ֆրանսահայ գրողները հակադրվելով սփյուռքի ավանդական թեմաներին՝ իրենց ստեղծագործություններով բերում են իրականության ընկալման ու արտացոլման այլ եղանակներ, պատմական անցյալի նկատմամբ նոր վերաբերմունք: Ինչպե՞ս է ձևավորվել գրական այս շարժումը, ի՞նչ առանձնահատկություններ ունի ֆրանսահայ գրականութունն ընդհանրապես: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, գրականագետ, Գրիգոր Պըլտյանի հետ:
|
|
Առաջին թուղթը թեսաղոնիկեցիներին (1:1-3)Պողոս առաքյալի` թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին նամակի 1:1-3 հատվածը մեկնում է Առնակ քահանա Հարությունյանը: |
|
Հայ օպերան և օպերային արվեստի զարգացման արդի միտումներըԱրդի աշխարհում, ժամանցի ու զվարճանքի միջոցների բազմազանության մեջ, գնալով դժվարանում է օպերային արվեստի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու պահելը: Արտասահմանյան հայտնի թատրոններում վաղուց արդեն այլ խայծեր ու միջոցներ են օգտագործում հանդիսատեսին թատրոն բերելու համար. ներկայացումները արդիականցվում են, դերասանները մերկանում և այլն: Մյուս կողմից օպերան մեծամասշտաբ ու ծախսատար ժանր է և հաճախ կարող ենք լսել, որ փոքր երկրները չեն կարող իրենց թույլ տալ օպերային մեծ ներկայացումներ: Ինչպե՞ս են մեր օպերային թատրոնում դիմագրավում նոր մարտահրավերներին, ի՞նչ ծրագրեր ու ներկայացումներ են սպասվում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Տ. Չուխաջյանի անվան միջազգային ինստիտուտի հիմնադիր տնօրեն, ռեժիսոր, դերասան Ժիրայր Փափազյանի հետ: |
|
Սերգեյ ԹովմասյանԴերասան Սերգեյ Թովմասյանը սոճու փայտից պատկերներ է ստանում, որոնք կարծես շնչում են ու շարժման մեջ են: Թեմաները հայկական են ու համամարդկային: «Ես ավելի շատ սիրում եմ հայկական թեմատիկան իմ գործերում, որովհետև իմ արմատներն այստեղ են, ոչ մի այլ տեղում ես չեմ կարող այսպիսի գործեր ստեղծել»,- ասում է Սերգեյը: |
|
Պողոսը՝ հեթանոսների առաքյալ
Ինչո՞ւ է Պողոսը համարվում հեթանոսների առաքյալ: Ի՞նչ գործունեություն է ծավալել քրիստոնյա դառնալուց հետո: Ի՞նչ է նշանակում լինել առաքյալ: Պողոս առաքյալի կյանքի ու գործունեության մասին շարուանկում է պատմել Առնակ քահանա Հարությունյանը:
|
|
Տայքի հոգևոր-մշակութային ժառանգության յուրացումըՎրաց գիտնականների պնդումների համաձայն, Մեծ Հայքի 14-րդ նահանգը՝ Տայքը, մշտապես բնակեցված է եղել էթնիկ վրացիներով, իսկ հայերը եղել են վերաբնակիչներ: Վրացագիտության այս տեսակետի հիման վրա վրացական կողմը հավակնություններ ունի պատմական Տայքի ոչ միայն կրոնական և աշխարհիկ ճարտարապետական շինությունների, այլ նաև հոգևոր-մշակութային ձեռքբերումների նկատմամբ: Տայքի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող ճարտարապետական շատ կառույցներ, ըստ վերջին ժամանակներում տեղադրված ցուցանակների, վրացական են և այնտեղ ուսումնասիրություններ և վերականգնման աշխատանքներ իրականացնում է նաև վրացական կողմը: Տայքի ճարտարապետության և ժողովրդագրական վիճակի վերաբերյալ հայկական ուսումնասիրությունների մասին զրուցում են ճարտարապետության թեկնածու Դավիթ Նահատակյանը և պատմական գիտությունների թեկնածու Արկադի Ակոպովը: |
|
Սողոսի դարձը
Երբ մոտեցավ Դամասկոսին, հանկարծակի նրա շուրջը երինքից մի լույս փայլատակեց: Եվ երբ գետին ընկավ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավու՜ղ, Սավու՜ղ, ինչու՞ ես հալածում ինձ»: Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տեր»: Եվ ձայնն ասաց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես: Ոտքի կանգնիր և այդ քաղաքը մտիր, ու քեզ կասվի, թե դու ինչ պետք է անես»:
Ո՞վ էր Սողոսը, ինչու՞ էր հալածում քրիստոնյաներին, ինչպե՞ս դարձի եկավ:
Պողոս առաքյալի կյանքին է անդրադառնում Առնակ քահանա Հարությունյանը:
|











