Ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո


Սեռի հիմքով խտրականության խնդիրը Հայաստանում ավելի շատ կանանց է առնչվում, քան   տղամարդկանց, փաստում են մասնագետները: «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը սեռի հիմքով խտրականության դեմ պայքարի համար փաստացի կիրառման հնարավորություններ չունի և ավելի շատ կրում է դեկլարատիվ բնույթ: Թեման քննարկում են իրավաբանական գիտությունների թեկնածու Նարինե Ալեքսանյանը և ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Գոհար Շահնազարյանը: 

Ղարաբաղյան շարժման դրդապատճառները


Ո՞րն էր Ղարաբաղյան շարժման դրդապատճառը, ի՞նչ էր ուզում հայ ժողովուրդը 88-ին: Ինչպե՞ս սկսվեց Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անկախության գործընթացը: Քննարկում են պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը և Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հայոց լեզու՝ կանոնակարգված ու կանոններից ազատ


Ժամանակակից հայերենի բառակերտման, տերմինաբանության, տառադար¬ձության, ուղղագրության, ուղղախոսության, կետադրության, բանավոր և գրավոր խոսքում կիրառության բազում խնդիրներ մշտապես քննարկումների առարկա են և վեճեր են հարուցում: Այս խնդիրների քննարկման, համակարգման, խորհրդատվության նպատակով է ստեղծվել «Հայերենի բարձագույն խորհուրդը»: Ինչպե՞ս է խորհուրդը իրականացնելու այդ աշխատանքը, ի՞նչ գործառույթներ ունի և ի՞նչ միջոցներով ու լծակներով են լեզվի հետ կապված որոշումները իրականություն դառնալու: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Ավետիսյանի հետ: 

Արամ Հունանյան


Կավագործ Արամ Հունանյանը հրեշտակներ է պատրաստում, ընթացքում նրանց հետ լուռ զրուցում է: Վարպետը վստահ է, որ հրեշտակներ ծեփելիս պետք է խաղաղ լինել և հուշանվերի հետ այդ խաղաղությունը կհասնի ու կջերմացնի մարդկանց: 

Շարժում. հեղափոխություն՝ օրենքով


Ինչպե՞ս հայ ժողովուրդը ինքնակազմակերպվեց, դուրս եկավ Մոսկվայի դեմ և հաղթեց: Դա հեղափոխությո՞ւն էր: Քննարկում են «Ղարաբաղ» կոմիտեի չհայտարարված կազմի անդամ Դավիթ Շահնազարյանը և քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հոգեբանական և հոգևոր աջակցություն խաղամոլին


ԱՎԾ տվյալներով շահումով խաղերի կազմակերպման գործունեության ծավալը Հայաստանում տարեկան մոտ 550 մլն դոլար է: Իսկ հայաստանյան բուքմեքերները ամսական 16 միլիարդ դրամի խաղադրույք են ընդունում։ Եվ սա այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով Հայաստանում 30 տոկոս աղքատություն կա։ Վիճակագրական տվյալներով, մոլախաղերով հրապուրվող մարդկանց մինչև 7 տոկոսը հակված է հիվանդագին խաղամոլության, իսկ այդ թվի մոտ 60 տոկոսը հակված է նաև իրավախախտումների։ Պաթոլոգիկ խաղամոլների 20 տոկոսը ինքնասպանության իրական փորձ է կատարում։ Բազմաթիվ երկրներում արգելված է խաղատների գործունեությունը։ Իսկ շատ երկրներում խաղամոլության դեմ պայքարի ծրագրեր են գործում, ստեղծվել են ծառայություններ։ Հայաստանում գնահատված չեն նույնիսկ խաղային բիզնեսի տարածվածության և մատչելիության հետևանքները։ 

Սպարտակ Գևորգյան


Սպարտակ Գևորգյանի պղնձե մանրաքանդակներում հիմնականում պատկերված են կանայք: «Արվեստում կեղծել չի կարելի, մանրաքանդակում հատկապես պետք է զգույշ լինել, իսկ կնոջ կերպար ստեղծելիս՝ առավել ազնիվ». համոզված է մեր հերոսը:

Արդի պատմագիտություն. հասարակական պատվեր և գիտականություն


Խորհրդային մարքսիստական պատմագիտությունը իշխող գաղափարախոսության պահանջով աղավաղումներով է ներկայացրել հայոց պատմությունը և միակողմանի՝ համաշխարհային պատմության շատ հարցեր: Թվում էր, թե հետանկախության շրջանում հնարավորություն կա նորովի, նոր ու ժամանակակից մեթոդներով, քաղաքական ու  գաղափարական սահմանափակումներց ազատ լուսաբանել պատմությունը: Ի՞նչ հարցերով է հետաքրքրվում հայ արդի պատմագիտությունը, ի՞նչ մեթոդներ է օգտագործում, որքանո՞վ է ընդհանրապես արդի պատմագիտությունը օբյեկտիվ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր,  Հայ-ռուսական համալսարանի Համաշխար¬հային պատմության և արտասահմանյան տարածաշրջանագիտության ամբիոնի վարիչ Երվանդ Մարգարյանի հետ: 

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին (1:6–21)


Ի՞նչ է նշանակում ճանաչել Քրիստոսին և նրա Ավետարանը: Ի՞նչ խնդիրներ էին առաջացել գաղատացիների շրջանում: Այս և այլ հարցերի մասին է խոսում Առնակ քահանա Հարությունյանը՝ մեկնելով Պողոս առաքյալի՝ գաղատացիներին ուղղված թղթի 1:6–21 հատվածը:

Ղարաբաղյան շարժման 30-ամյակը


Թատերական հրապարակ, բազմահազարանոց հանրահավաքներ, օդ պազված բռունցքներ, զարմանալի միասնական ազգային ոգի  և այս ամենի վրա թևածող շեփորի  հնչյուններ ու «Հայեր միացեք» կոչեր: Այս տարի լրանում է  Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Շարժում, որով սկիզբ դրվեց մեր ժողովրդի պատմության նորագույն փուլը: Շարժում, որի ընթացքը, նպատակներն ու արդյունքները կարծես լավ հայտնի են, սակայն շատ հարցեր դեռևս ուսումնասիրության ու պարզաբանման կարիք ունեն: Ղարաբաղյան շարժման բնույթի ու նշանակության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ազգագրագետ Հարություն Մարությանի հետ: 

Մեդալագործություն


Մեդալագործությունը դրամների ու մեդալների պատրաստման արվեստն է, որն իր ծագմամբ ու զարգացմամբ կապված է մետաղդրամների ստեղծման հետ: Բոլորիս հայտնի են հատկապես Տիգրան Մեծի դիմաքանդակներով դրամները: Իսկ հայկական առաջին մեդալները ստեղծվել են 17-րդ դարում, հիմնականում գաղթօջախներում՝ Հոլանդիայում, Վենետիկում: Այսօր էլ, թեև ոչ մեծ ընդգրկմամբ, սակայն մեդալագործական արվեստը զարգանում է Հայաստանում: Հայ մեդալագործության առանձնահատկությունների, ընդհանրապես արդի քանդակագործության խնդիրների  մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է քանդակագործ Գուրգեն Հակոբյանի հետ:

Հրանտ Մաթևոսյանի անտիպները


Լույս է տեսել Հրանտ Մաթևոսյանի երկար սպասված «Անտիպներ» երկհատորյակը, որը հնարավորություն կտա ընթերցողին վերստին անդրադառնալու սիրելի հեղինակի ստեղծագործությանը, անտիպ գործերի միջոցով նորովի առնչվելու Հրանտ Մաթևոսյանի նաև հետանկախության շրջանի ստեղծագործությանը և դրանց օգնությամբ վերաիմաստավորելու մեր վերջին տասնամյակների իրականությունը: Երկհատորյակի հրատարակության նաև Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգության պահպանության ու ներկայացման մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային հիմնադրամի տնօրեն, կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանի հետ: