Հայ եկեղեցին և «նոր» ազգը


Որքան ներդաշնակ ու կանոնավոր են աշխատում ազգային մարմինները, այնքան կենսունակ է ազգը, որպես օրգանիզմ: Որո՞նք են մեր ազգային ինստիուտները, ի՞նչ առանձնահատկություններ ունեն նրանք: Ո՞ր դեպքում մենք կարող ենք ունենալ համերաշխ հասարակություն, երբ երեկ չէ առաջին օրը կատարված թավշյա հեղափոխության ալիքի տակ փորձ է արվում նույն՝ փողոցային ցույցերով իրավիճակ փոխել ոչ թե արդեն պետական կառավարման համակարգում, այլ, օրինակ, Հայ եկեղեցում: Թեման քննարկում են պատմաբան Վահե Թորոսյանը և անկախ մեկնաբան Հայկ Բալանյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Հակականոնական խնդիրներ, եկեղեցու բարենորոգումներ


Մայր Աթոռի միաբանական ժողովը հայտարարել է, որ որոշել է դիմել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Կորյուն աբեղա Առաքելյանի հակականոնական և հակաեկեղեցական ընթացքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախմբում քննության առնելու համար: Միաբանական ժողովը պարզաբանել է, որ Պատարագի թափորի ընթացքը խոչընդոտելը և եկեղեցում աղոթական մթնոլորտը խաթարելը վիրավորում է բազմաթիվ հավատացյալների հոգևոր զգացումները: «Տարբերակ» հաղորդաշարի տաղավարային քննարկումն անդրադառնում է բարոյաէթիկական ու հակականոնական խնդիրներին, որոնք առաջ են եկել վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաների հետևանքով: 

Կյանքն Առաջին հանրապետությունում. քաղաքականություն, մշակույթ, կենցաղ


Ինչպիսի՞ն էր կյանքը Հայաստանի առաջին հանրապետությունում, ինչպե՞ս էին ապրում մարդիկ, ի՞նչ ֆիլմեր ու ներկայացումներ էին դիտում, զարգանու՞մ էր արվեստը, ի՞նչ գրողներ կային: Ինչպիսի՞ն էին կուսակցությունների հարաբերությունները, եկեղեցի-պետություն հարաբերությունները: Այս հարցերի պատասխանները պատմության դասագրքերում դժվար է գտնել: Առաջին հանրապետության մշակույթի, կենցաղի ու քաղաքականության մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Համո Սուքիասյանի հետ:

Հեղափոխությունը և Արցախը


Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախի հարցի նկատմամբ վերաբերմունք փոխվեց. բանակցությունների սեղանի շուրջ որպես հակամարտութան լիարժեք կողմ նրան վերադարձնելը բուռն արձագանք ստացավ:
ՀՀ-ԼՂՀ որպես երկու սուվերեն պետություններ հարաբերությունները նոր շեշտադրումներ են ստանում: Արցախ է հասել նաև հայաստանյան հեղափոխության ալիքը: Որո՞նք են այս գործընթացների դրդապատճառները: Թեման քննարկում են Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը և «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» տնօրեն Մանվել Սարգսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Առաջին հանրապետության պատմությունը. փաստերի խեղաթյուրումից մինչև ակադեմիական ուսումնասիրություն


Հայաստանի առաջին հանրապետության պատմության ուսումնասիրությունը զարգացման մի քանի փուլ է անցել: Կախված քաղաքական օրակարգից, արխիվային նյութերի հասանելիությունից և ուսումնասիրողների քաղաքական ու գիտական կողմնորոշումներից, տարբեր ժամանակներում այն տարբեր կերպ է ներկայացվել, ինչն էլ անդրադարձել է Հայաստանի հանրապետության նկատմամբ հանրային պատկերացումների ձևավորման վրա: Ի՞նչ և ինչպե՞ս գիտենք մենք հայոց պատմության այս կարևոր շրջանի մասին, որքանո՞վ և ինչպե՞ս է հետանկախության շրջանի պատմագիտությունն անդրադարձել Առաջին հանրապետության պատմությանը: Այս հարցերի մասին  Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Համո Սուքիասյանի հետ:

Չկրկնել անցյալի սխալները


Թավշյա հեղափոխությունից հետո երկրի օրենսդիր և գործադիր իշխանությունների հարաբերություններում ստեղծվել է մի իրավիճակ, որի առանձին դրվագներ հիշեցնում են Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի և կառավարության  հարաբերությունները: Առաջին և երրորդ հանրապետությունների քաղաքական համակարգը խոցելի է հատկապես մենիշխանության ձգտումների տեսանկյունից: Այս պահին երկրում մեծ ակնկալիքներ կան նոր ընտրություններից և այդ ընտրություններում ժողովրդի դրսևորելիք հասունությունից: Ի՞նչ պետք է իմանալ անցյալի մասին, որպեսզի ապագան ավելի ապահով լինի:  

Խենթերը


1918թ.-ի մայիսին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոչով ինքնակազմակերպված ժողովուրդը գոյության պայքար մղեց Օսմանյան կայսրության ընտիր դիվիզիաների դեմ, որն ի վերջո պսակվեց հաղթանակով և Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրմամբ: 

Կրթական նոր միջավայր. նախադրյալներ ու խնդիրներ


Կրթության բարեփոխումների իրականացումը պայմանավորված է կրթության նպատակների ճշգրտմամբ, ուսուցման նկատմամբ հանրության վերաբերմունքի փոփոխությամբ և օրենսդրական բարենպաստ դաշտի ստեղծմամբ: Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում է հնարավոր ապահովել այս պայմանները և ովքե՞ր կարող են իրականացնել այս փոփոխությունները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

Նարե Բեջանյան


Լեռնագնացությամբ զբաղվող Նարե Բեջանյանը Դոնի Ռոստովից վերադարձել է Հայաստան: Խոստովանում է, որ Հայաստանում ապրելը հեշտ չէ, հաճախ անկումային պահեր է ունենում: Երբ ետ գնալու համար ճամպրուկն է հավաքում, օգնության են գալիս լեռները...  

Հեղափոխության շոկը և հետհեղափոխական կրքերը


Շուրջ մեկ ամիս հայ հանրությունն իր հույսերն ու մտքերը հավաքեց հեղափոխության առանցքի շուրջ: Թավշյա հեղափոխությունը հաղթեց և փողոցներում հավաքված բազմահազար մարդիկ գնացին: Ո՞ւր տեղափոխվեցին հանրային պահանջն ու սպասելիքները: Ինչպե՞ս են կառավարվում հետհեղափոխական կրքերը: Ինչպե՞ս է փորձում հանրությունը հաղթահարել հեղափոխության հուզական շոկը: 
Թեման քննարկում են ազգագրագետ Սաթենիկ Մկրտչյանը և «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի հաղորդակցության համակարգող Հայկակ Արշամյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Նոր իրականությունն ու կրթական բարեփոխումների տեսլականը


Կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան՝ սկսած կոռուպցիայից, վերջացրած կրթական նոր ծրագրերի ներդրման անհրաժեշտությամբ, ընդհանրապես կրթության նպատակների ճշգրտմամբ, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում: Պատրա՞ստ են արդյոք ոլորտի պատասխանատուներն ու համակարգը բարեփոխումների, ինչպե՞ս կարող է և պետք է փոխվի կրթությունը Հայաստանում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ:

Թավշյա հեղափոխության փիլիսոփայությունը


Փիլիսոփայական մտքերը, որոնք հանրությունը կիրառում է ինտելետկտուալ ժամանցի համար, ժամանակ առ ժամանակ իրականացվելու սովորություն ունեն: Ինչպե՞ս ժողովրդի հավաքական ինտելեկտը Հայաստանում հաղթեց իշխանական ինտելեկտին: Թավշյա հեղափոխության և պետության փիլիսոփայության մասին զրուցում են փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Կարինե Յարալյանը և Մովսես Դեմիրճյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: