Մատենադարանն ու նոր իրականությունը


Հայաստանում տեղի են ունենում դրական փոփոխություններ: Հանրությունն ակնկալում է, որ քաղաքական, իրավական ոլորտներին զուգահեռ դրական զարգացումներ կլինեն նաև մշակութային և գիտակրթական ոլորտներում: Մասնավորապես գիտական համակարգում պետք է բացառվեն կոռուպցիան, հովանավորչությունը, քաղաքականացվածությունը, մշակվեն գիտական հիմնարկների արդյունավետ կառավարման ու ֆինանսավորման նոր մոդելներ: Պատրա՞ստ են արդյոք այդպիսի փոփոխությունների գիտական կազմակերպությունները, ի՞նչ արձագանք ունեցավ հեղափոխությունը գիտական աշխարհում: Ի՞նչ նոր հրատարակություններ ու ծրագրեր կան հայագիտության մեջ: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմ. գիտ. դոկտոր, Մատենդարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանի հետ:

Վիգեն Հովսեփյան


Վիգենը 2001 թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսպանիա, այնտեղ ավարտել է դպրոցը ու սկսել զբաղվել երաժշտությամբ: Նվագել է «Բարսելոնա էթնիք» խմբում: Հետո ծանոթացել է ապագա կնոջ հետ և վերադարձել Հայաստան: «Այսօր Երևանը շատ է փոխվել, հույս ունեմ, որ շուտով կկառուցենք այնպիսի Հայաստան, որ բոլորին դուխով կանչենք հայրենիք»:  

«Արմեն Ահարոնյան և ընկերներ»․ ամերիկաբնակ դաշնակահարի հեղինակային իմպրովիզացիաները


Հունիսի 29-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ամերիկաբնակ դաշնակահար Արմեն Ահարոնյանն իր երաժիշտ ընկերների հետ երևանյան հանդիսատեսին ներկայացավ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների սիրված ստեղծագործություններով՝ դասականից մինչև էստրադա, ջազից մինչև ժողովրդական: 

Սփյուռքն ու թավշյա հեղափոխությունը


Թավշյա հեղափոխությանն իր աջակցությունն ու մասնակցությունը բերեց նաև Սփյուռքը: Տարբեր համայնքներում հայաստանյան հանրահավաքներին զուգահեռ տեղի ունեցան երթեր ու հավաքներ: Ի՞նչ ընդգրկում ուներ այս աջակցությունը, արդյո՞ք ներառում էր սփյուռքահայության բոլոր շերտերը և, ընդհանրապես, ի՞նչ վերաբերմունք կա հայաստանայան այս զարգացումների նկատմամբ սփյուռքում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է սփյուռքագետ, Միչիգանի համալսարանի արևելյան ուսումնասիրությունների դոկտոր Վահե Սահակյանի հետ:
 

Մշակութային քաղաքականություն և հանրություն


Հեղափոխությունից հետո մենք ապրում ենք բաց ու թափանցիկ ժամանակներ: Բոլորը հնարավորություն ունեն արտահայտելու իրենց մտքերը՝ լավ ու վատ, իմաստային և ոչ այնքան: Ինչպե՞ս է իրեն զգում մշակույթը մեծ աղմուկի մեջ՝ լուսարձակների տակ: 
Մշակութային քաղաքականություն և հանրություն թեման քննարկում են ճարտարապետ Միսաք Խոստիկյանը և կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 
 

Լեզվի կոմիտե. տուգանքներից՝ լեզվի նկատմամբ սիրո ձևավորում


Հայոց լեզվի կարգավիճակի, պաշտպանության անհրաժեշտության, լեզվի նկատմամբ ոտնձգությունների կանխման ու հարակից այլ հարցերը տարիներ շարունակ բարձրացվել, բայց պատասխաններ չեն ստացել: Ի՞նչ է փոխվել նոր՝ հետհեղափոխական իրականության մեջ, արդյո՞ք երկրի ընդհանուր մթնոլորտը, պետական նոր քաղաքականությունը ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում հայերենի զարգացման խնդիրների լուծման համար: Այս հարցերի Հայկ Համբարձումյանը զրուցել է լեզվաբան, ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ:

Տ. Ներսես քահանա Ռուշանյան


«Քահանան թագակիր, օծյալ հոգևորական է, բայց նա պետք է շրջապատված լինի հավատցյալների վստահությամբ, սիրով ու հավատքով»: 
«Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Արտիմեդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանին:
 

Քաղաքական-իրավական համակարգը՝ թավշյա հեղափոխությունից հետո


Թավշյա հեղափոխությունը հանրային խոսույթ բերեց օրինականության ու իրավունքի թեմաները: Որքանո՞վ կիրագործվի այս պոտենցիալը և երկրում կստեղծվի քաղաքական, իրավական համակարգ ու իրավահարգության մշակույթ: Թեման քննարկում են փաստաբան Նորայր Նորիկյանը և քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Եկեղեցին կհաղթահարի նաև այս ճգնաժամը


Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գնահատմամբ, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը սկսվել է հերձվածի հատկանիշներով և վերածվում է աղանդի։ Վերջնական որակումը, սակայն, կարող է տալ միայն եկեղեցական բարձրագույն իշխանությունը։ «Հայ եկեղեցին կհաղթահարի նաև այս ճգնաժամը։ Բայց մենք չենք ուզում, որ դա լինի խզման, կորստյան գնով։ Մենք ուզում ենք այս ճգնաժամը հաղթահարել իրենց հետ միասին»։ 

Մամիկոն Միքայելյան, Աշոտ Միքայելյան


Մամիկոն և Աշոտ Միքայելյանները նկարիչ, քանդակագործներ են, էքսպերիմենտների սիրահարներ: Աշխատում են տարբեր նյութերով՝ պղինձ, արծաթ, քար, փայտ: Նույնիսկ զարդերին են մոտենում ինչպես քանդակի: Երկվորյակ եղբայրները միասին են աշխատում՝ քննարկում են, վիճում, համաձայնվում, արդյունքում ստեղծվում են գործեր, որոնք երկուսին էլ գոհացնում են: 
 

Լույս է տեսել Հովհաննես Թումանյանի Երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորը


Հովհաննես Թումանյանի 150-ամյակին ընդառաջ՝ մեծանուն գրողի թանգարանում տեղի է ունեցել նրա Երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը:

Պատմության դասագիրքը` որպես իշխանության լեգիտիմացման միջոց


Պատմության դասագրքերը կարևոր դեր ունեն հանրույթի պատմական գիտակցության ձևավորման գործում: Լինելով պետության կողմից պատվիրվող և ֆինանսավորվող գիրք՝ դասագիրքն անխուսափելիորեն ընկալվում է նաև որպես իշխանության քարոզչական գործիք, գաղափարախոսական պայքարի դաշտ և այլն: Ինչո՞ւ է այդպես, ինչպե՞ս է մասնավորապես հայոց պատմության դասագրքերում արտացոլվել Հայաստանի առաջին հանրապետութայն պատմությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմաբան Սմբատ Հովհաննիսյանի հետ: