Դոստոևսկու ազդեցությունը հայ և եվրոպական գրականության վրա


Ֆեոդոր Դոստոևսկու հզոր ազդեցությունը նկատելի է ոչ միայն էքզիստենցիալիզմի, ֆրոյդիզմի և փիլիսոփայական ու հոգեբանական այլ ուղղությունների վրա, այլ նաև հայ ու եվրոպական շատ գրողների: Ի՞նչ է տվել ու տալիս Դոստոևսկու ստեղծագործությունը հայ ու համաշխարհային գրականությանն ու արվեստին, ինչո՞վ է այն արդիական այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ:

Կրթությունը ազատազրկման վայրերում


Կրթության իրավունքը հավասարապես պետք է իրացվի ինչպես ազատության, այնպես էլ` անազատության մեջ: Մասնագետները փաստում են, որ կրթության իրավունքի ապահովումը ազատազրկման վայրերում մեղմում է քրեակատարողական հիմնարկի բացասական ազդեցությունը, նպաստում ազատազրկված մարդու անձնային աճին, օգնում քրեական ենթամշակույթի հաղթահարմանը, իսկ պատժի կրումից հետո առավել հեշտացնում  վերաինտեգրումը հասարակական կյանքին: Կրթության ի՞նչ պահանջ և ի՞նչ պայմաններ կան քրեակատարողական հիմնարկներում: Թեման քննարկում են Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» փոխտնօրեն, սոցիոլոգ Գայանե Հովակիմյանը և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը:  

Տ. Մինաս քահանա Մարտիրոսյան


Մինաս քահանա Մարտիրոսյանը Վազգենյան դպրանոցում աշխատում է ավելի քան քսան տարի: Իրեն երջանիկ է համարում ապագա հոգևորականներին կրթություն ու գիտելիք փոխանցելու համար: «Իմ հովիվը» հաղորդաշարը հյուրընկալվել է Ս. Առաքելոց վանքի վանահայր, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ Տ. Մինաս քահանա Մարտիրոսյանին:

Դոստոևսկին և փիլիսոփայությունը


Ֆյոդոր Դոստոևսկին թեև չի ստեղծել փիլիսոփայական իր համակարգը, սակայն նրա ստեղծագործություններում արծարծվում են փիլիսոփայության հիմնախնդիրներ, որոնք հետագայում մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային փիլիսոփայական մտքի պատմության վրա: Փիլիսոփայական ի՞նչ թեմաներ են ընկած Դոստոևսկու գրականության առանցքում, ո՞րն է դրանց ակունքը` գրողի կյա՞նքը, ռուսական իրականությու՞նը, թե՞ այլ բան: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանի հետ:

Բուլիինգը դպրոցական միջավայրում


Աշխարհում յուրաքանչյուր երեք երեխայից մեկը ենթարկվում է բուլիինգի՝ հալածանքի, նվաստացման, ագրեսիայի։ Ինչպիսի՞ վիճակագրություն կա Հայաստանում: Ի՞նչ պատճառներ ունի բուլի վարքագծի դրսևորումը: Դպրոցական միջավայրում բուլիինգի կանխարգելման նպատակով ինչպիսի՞ կրթական և օրենսդրական դաշտ կա Հայաստանում: Ի՞նչ պետք է իմանան ծնողները և ինչպե՞ս կարող է երեխան հակազդել բուլիինգին։ Զրուցում են հոգեբան Արմինե Վահանյանը և Վորլդ Վիժըն Հայաստան կազմակերպության երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը:

Պատմության պաշտպանականը


«Ինչի՞ է պետք պատմությունը». այս հարցով է սկսվում 20-րդ դարի պատմագիտական մտքի ամենանշանակալի ուսումնասիրություններից մեկը՝ Մարկ Բլոկի «Պատմության պաշտպանական կամ պատմաբանի արհեստը» գիրքը: Ո՞վ է պատմագետը, ի՞նչ է անում նա և ի՞նչ նպատակով, ո՞ւմ է ուղղված պատմությունը և արդյո՞ք ճիշտ են եղել պատմության` անցալի ընկալումները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է պատմագետ Սմբատ Հովհաննիսյանի հետ:

Մագիստրոսական կրթության խնդիրները


Ասպիրանտական կրթության անհաջողությունները փորձագետները հիմնականում պայմանավորում են բուհական կրթության երկրորդ աստիճանի՝ մագիստրատուրայի ձախողմամբ։ Կրթության ոլորտի պատասխանատուները պարբերաբար հայտարարում են մագիստրատուրայի կրթական ծրագրերի և բովանդակության արմատական փոփոխությունների մասին։ Ի՞նչ դեր է կատարում մագիստրատուրան մեր կրթական համակարգում  և ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ մագիստրոսական կրթության կայացման համար: Քննարկում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային  կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոֆեսոր Հայկ Պետրոսյանը:

Գրողը, իրականությունն ու ընթերցողը


Ի՞նչ ակնկալիքներ ունի գրականությունից ընթերցողն այսօր, գրականության ո՞ր գործառույթներն են իրացվում, ի՞նչ դեր ունեն հայ ժամանակակից գրականությունը և քննադատությունը գրականության մասին հասարակական պատկերացումների ձևավորման գործում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, գրականագետ Գրիգոր Պըլտեանի հետ:

Փոփոխություններ հանուն որակի


Վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում գիտական աստիճանի ձգտող և  ատենախոսություն պաշտպանող մարդկանց շատ ցածր տոկոսն է այնուհետ մնում գիտության ասպարեզում։ Շատերի համար գիտական աստիճան ունենալը պարփակվում է հարմար կարգավիճակ և լավ աշխատանք ձեռք բերելու հեռանկարով։ Գիտական աշխատանքի նկատմամբ լրջություն չկա նաև այն պատճառով, որ այդ աշխատանքի որակի նկատմամբ խիստ պահանջներ չկան։ Ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է փոխվել այս վերաբերմունքը։ Զրուցում են ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:  

Ի՞նչ գրել և ինչպե՞ս 21-րդ դարում


Բավարա՞ր է գրքասիրությունը, հայրենասիրությունը և շնորհը լավ գրականություն ստեղծելու համար: Ի՞նչն է գրականությունը ազգային դարձնում և ինչպե՞ս կարող է ազգայինը նաև համամարդկային դառնալ: Գրողի կայացման գործում ի՞նչ դեր ունեն միջավայրը, կրթությունն ու քննադատությունը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրող, գրականագետ Գրիգոր Պըլտեանի հետ:

Դաննիել Ռումեան


Դաննիել «Դեպի Հայք» ծրագրով Հայաստան գալուց հետո որոշում է մնալ Հայաստանում: Նա Մադրիդից է: Մայրը անգլուհի է, հայրը կես հայ, կես իսպանացի: «Իսպանիայում ես անգլիացի էի, Անգլիայում՝ իսպանացի, իսկ Հայաստանում բոլորը պնդում են, որ հայ եմ: Թող այդպես լինի...»: 

Վարքագծի փոփոխությունը՝ զարգացման հնարավորություն


Ինչի՞ հետ է կապված Հայաստանի հեռանկարային զարգացումն ու բարեկեցությունը: Ի՞նչ է փոխվել մեզանում թավշյա հեղափոխությունից հետո և ինչ՝ չի փոխվել: Քննարկում են սոցիոլոգ Ժաննա Անդրեասյանը և տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: