|
Լիլիթ ԱվետյանԶարդեր բնական քարերից` Լիլիթ Ավետյանի ձեռքով: |
|
|
Ինչպես է փրկվում Մայր տաճարըՍ․Էջմիածնի մայր տաճարն ամբողջությամբ փակ է։ Հայ, իատալացի և ճապոնացի հետազոտողների եզրակացության համաձայն, տաճարը խիստ վթարային վիճակում է: Տաճարը փլուզումից փրկելու համար այստեղ լայնածավալ վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Ինչպե՞ս են ընթանում այդ աշխատանքները և որքա՞ն ժամանակ տաճարը դեռ փակ կմնա: Զրուցում են վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը և նկարիչ-վերականգնող Աշխեն Պապոյանը: |
|
Ընտանիքում բռնությունը՝ ըստ ՀՀ օրենքի
2018թ. հունվարից ուժի մեջ է Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին ՀՀ օրենքը: Օրենքի նախագիծը, որը հանրային բուռն քննարկումների առարկա դարձավ, կոչվում էր Ընտանեկան բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին: Այսինքն, գործող օրենքում ընտանիքում համերաշխության վերականգնման բաղադրիչը լրացվել է:
Ի՞նչ դեր կարող է կատարել օրենքը՝ ընտանիքում կատարվող բռնությունների գործում: Ի՞նչ բարդություններ կան օրենքի կիրառման հարցում այսօր: Արդարացվա՞ծ էր ընտանիքում բռնության վերաբերյալ առանձին օրենք ընդունելը, երբ բռնությունը ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է:
Քննարկում են Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը:
|
|
«Արարատ» ամսագրի 150 տարիները150 տարի առաջ հիմնադրվեց և մինչ 1919 թվականը գոյությունը պահպանեց հայագիտական ամենահայտնի ամսագրերից մեկը՝ Ս. Էջմիածնի «Արարատը»: Ամսագիրը կարևոր նշանակություն ունեցավ հայ իրականության մեջ կրոնական-եկեղեցական, ազգագրական, բանասիրական, մշակութաբանական բազմազան հարցերի արծարծման ու լուսաբանման գործում: «Արարատ» ամսագրի առաքելության, գործունեության ու դերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է գրականագետ Վարդան Դևրիկյանի հետ: |
|
Կրթական հեղափոխություն` սպասելիքներ և անորոշությունՄշակութային հեղափոխություն արտահայտությունը խիզախ և գեղեցիկ է: Բայց մշակութային հարաբերությունների մեջ կարևոր բաղադրիչ է կրթական գործընթացը: Իսկ կրթական հեղափոխությունը վախեցնող չէ՞: Քննարկում են Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը և կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Աշխատանքն ազատազրկման վայրերում
Ազատազրկման վայրերում դատապարտյալների տարիների պարապությունը ոչ միայն միջանձնային խնդիրների պատճառ է դառնում, այլ նաև մեծացնում է կրկնահանցագործության վտանգը պատիժը կրելուց հետո: Աշխատանքի ի՞նչ հնարավորություններ կան ազատազրկման վայրերում:
«Տարբերակի» տաղավարում են «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարատ Սևոյանը և ԱՆ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը։
|
|
|
Դադիվանք. վերածնված հրաշալիքԼույս է տեսել «Դադիվանք. վերածնված հրաշալիք» եռալեզու գիրքը, որտեղ ներկայացված է Դադիվանքի ինքնատիպ որմնանկարչությունը և որմնանկարների վերականգնման ընթացքը: Ինչո՞վ են առանձնանում Դադիվանքի որմնանկարները, ի՞նչ ծրագրերով է հնարավոր մեր որմնանկարչական ժառանգությունը պահպանել ու հանրահռչակել աշխարհում: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է «Վիկտորիա» մշակութային հիմնադրամի ղեկավար Գայանե Գեորգյանի հետ: |
|
Մշակութային հեղափոխություն, թե՞ հեղափոխության մշակույթԵրկար տարիներ փոփոխությունների սպասող հանրությունը արձանագրել է հեղափոխություն: Ավելին, արձանագրել է հեղափոխություն անելու մշակույթի փոփոխություն: Իսկ կարո՞ղ ենք կամ պե՞տք է անել մշակութային հեղափոխություն: Քննարկում են մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը և արվեստագետ Արման Գրիգորյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
Կետը, գիծն ու գույնը` ըստ Վ. ԿանդինսկուԱռաջին անգամ հայերեն լույս են տեսել Վասիլի Կանդինսկու «Կետը և գիծը հարթության վրա» և «Նկարչի տեքստը. աստիճաններ» գործերը: Դրանցում ամբողջանում են 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկի գեղագիտական-տեսական հայացքները: Ինչո՞ւ իրավաբան Վ. Կանդինսկին 30 տարեկանում նկարիչ դարձավ, ի՞նչ նորություններ է բերել կերպարվեստ և որքանո՞վ են նրա ուսումնասիրությունները արդիական այսօր: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է արվեստաբան Հայկուհի Սահակյանի հետ: |
|
Pics ArtPics Art հավելվածը հիմնադրվել է 2011 թվականին Հայաստանում, որպես մի հարթակ, որտեղ բոլորը անկաշկանդ ստեղծագործելու և արտահայտվելու հնարավորություն ունեն: Pics Art-ի հավելվածը ունի 500-ից ավելի ներբեռնում և մեկ միլիոնից ավելի օգտատեր: Հավելվածը հասանելի է ամբողջ աշխարհում՝ 30 լեզվով IOS, Android, Windows հարթակներում: Երևանի, Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի, Պեկինի գրասենյակներում աշխատում է 350-ից ավելի աշխատակից: Հավելվածը բազմիցս ճանաչվել է որպես լավագույն հավելված Google Play-ի և Apple Store-ի կողմից: |
|
Գրքի փառատոնն ու հրատարակչական խնդիրներըՄեկնարկեց «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը»: Այն ամփոփում է գրական-գրահրատարակչական տարին և Մշակույթի նախարարության գործունեությունն այս ոլորտում: Ինչո՞ւ և ինչպե՞ս փոխվեց նախարարության քաղաքականությունն այս ոլորտում, ի՞նչ նոր ծրագրեր են իրականացվել և ի՞նչ արդյունքներ կան: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի հետ: |
|
|
Կրթությունը ազատազրկման վայրերում. օրենք և համագործակցությունԿրթության խոսույթը քրեակատարողական համակարգում առաջնահերթ չէ: Այդ մասին են վկայում այն բազմաթիվ անհարմարությունները, որոնք առկա են կրթության իրավունքը իրացնել ցանկացող դատապարտյալների կյանքում: Ի՞նչ օրենսդրական մեխանիզմներ կան մեր երկրում ազատազրկվածների կրթության իրավունքի իրացման համար: Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերում կրթության իրավունքի ապահովման հնարավորություններն ընդլայնելու համար: Քննարկում են «Էրազմուս+» բարձրագույն կրթության փորձագետ Լուսինե Ֆլջյանը և քրեական արդարադատության փորձագետ Արշակ Գասպարյանը: |








