Ֆրանկաֆոնիան և մենք


Երևանում անցկացվեց Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը, որն իսկական մշակութային տոնի վերածվեց: Այդ միջոցառումներին իրենց մասնակցությունը բերեցին նաև հայ արվեստագետներ Սփյուռքից: Ի՞նչ տվեցին մեզ այդ միջոցառումները, մշակութային շփումների ի՞նչ նոր հնարավորություններ են տալիս դրանք Հայաստանում և Սփյուռքում ապրող հայ արվեստագետներին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանի հետ:

Վերին Գետաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին


Վերին գետաշենցիները վերակառուցեցին իրենց գյուղի եկեղեցին և այժմ հոգ են տանում, որ այն բարեկեցիկ ու խնամված լինի: Մասնակցում են բոլորը՝ յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում: Ակտիվ են հատկապես համայնքի երիտասարդները. նրանք, տեր հոր առաջնորդությամբ, հավակնոտ ծրագրեր ունեն, որ պետք է կյանքի կոչեն: 

Սիրելի ժողովուրդ, թե՞ հարգելի քաղաքացի


Մենք ստիպվա՞ծ ենք պատասխանել «Ով է հայը հարցին», որ ստեղծենք ժամանակակից հայկական պետություն: Ինչպե՞ս է հանրությունն ընտրում իր կենսագործունեության հիմնարար արժեքները և զարգացման իր մոդելը: Ինչպե՞ս են կարգավորվում պետական կառավարման համակարգ-հասարակություն հարաբերությունները: Քննարկում են մշակութաբան Մխիթար Գաբրիելյանը և քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Թարգմանական դրամատուրգիա. Շեքսպիրից՝ Արթուր Միլլեր


Ինչպե՞ս են թարգմանվում, ուսումնասիրվում և բեմադրվում Շեքսպիրի ստեղծագործությունները Հայաստանում: Շեքսպիրյան պիեսների հանրայնացման գործում ի՞նչ դեր ունի Վահրամ Փափազյանը: Որքանո՞վ և ինչպե՞ս են մեր թատրոնները բեմադրում համաշխարհային դրամատուրգիայի դասականների ստեղծագործությունները: Ինչո՞ւ չեն թարգմանվել և շատ քիչ են Հայաստանում բեմադրվել ամերիկյան ամենահայտնի դրամատուրգներից մեկի՝ Արթուր Միլլերի պիեսները: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թարգմանիչ, թատերագետ Հասմիկ Սեյմուրի հետ:

Լոկալ և գլոբալ մշակույթներ


Ինչու՞ է կարևոր ազգային, լոկալ մշակույթի համամարդկայնացումը, ի՞նչ մեխանիզմներ է առաջարկում ժամանակակաից աշխարհը դրա համար: Ի՞նչ ենք մենք անում այդ ուղղությամբ, բացի ներկայացուցչական միջոցառումներից: Թեման քննարկում են արվեստագետ Արևիկ Արևշատյանը և «Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: 

Գիտելիք արտադրող, թե՞ արտագրող


Բարձրագույն որակավորման կոմիտեն սկսել է արձագանքել գիտական ատենախոսություններում տեղ գտած գրագողության փաստերին: Հայաստանյան պրակտիկայում քիչ չեն դեպքերը, երբ գիտական աստիճանի հայցորդը աստիճանաշնորհում ստացել է  կեղծիքի միջոցով: Ինչպե՞ս է հայտնաբերվում ուսանողի կամ ասպիրանտի գրագողության փաստը և ի՞նչ է հետևում դրան: Ի՞նչ գիտի ուսանողը գիտական էթիկայի ու ազնվության մասին: Քննարկում են Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Քրիստինե Համբարյանը:

Հառիճավանքում «Հովեր» խմբի արական կազմը կատարեց կոմիտասյան պատարագը


Հոկտեմբերի 7-ին Հառիճի վանական համալիրում հնչեց Կոմիտասի Պատարագը: Կատարում էր «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմը: 

Մեր Ազնավուրը


Ո՞րն է Ազնավուրի ֆենոմենը: Ե՞րբ և ինչպե՞ս Շարլ Ազնավուրը դարձավ այն խոշոր երևույթը, որին ճանաչում և սիրում ենք: Նրան գնահատում ենք այն պատճառով, որ հայ էր, թե՞ մեծ արտիստ: Ինչպե՞ս նրան տեսավ կինոն. որպես հայ, թե՞ որպես ֆրանսիացի: 
Հայկ Համբարձումյանը զրուցել է հայագետ Արծվի Բախչինյանի հետ: 
 

Հերիքնազ Խաչիկյան


Դդմի մեջ սնունդ, ընդեղեն թաքցնելու մասին տատիկի պատմությունները ոգեշնչում են Հերիքնազ Խաչիկյանին: Նա փորձում է վերականգնել դդմարվեստի հին ավանդույթները:  Այսօր նա դդմարվեստը վերածել է կիրառական արվեստի, դդմից նաև տիկնիկներ է պատրաստում: Հերիքնազը երազում է դդմարվեստը տարածել Հայաստանում որպես կերպարվեստի ճյուղ: 

Տ. Կորյուն քահանա Կարապետյան


Հաղորդաշարը հյուր է գնացել Հրթիռաօդային պաշտպանությունում ծառայող Կորյուն քահանա Կարապետյանին: 

Գիտությունը՝ հասարակության կարիքների համար


Զալցբուրգյան սկբունքներից մեկի համաձայն, ասպիրանտական կրթության հիմնական բաղադրիչը գիտելիքի զարգացումն է՝ նորարարական հետազոտությունների միջոցով։ Ինչպե՞ս է այս սկզբունքը տեղայնացվում Հայաստանում: Ինչպե՞ս է գիտությունը պատասխանում հայաստանյան հասարակության կարիքներին: Զրուցում են «Էրազմուս+» բարձրագույն կրթության մասնագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը և Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Մարինա Գալստյանը:

Կոմիտասը և ազգային երաժշտության բանաձևը


Ինչպե՞ս է ուսումնասիրվում և հանրահռչակվում Կոմիտասի ժառանգությունը: Որքանո՞վ են Կոմիտաս մարդու մասին հանրային պատկերացումները համապատասխանում իրականությանը: Ի՞նչ ճանապարհներով է հնարավոր հասկանալ Կոմիտասի խազագրական ձեռագրերը և ուսումնասիրել Կոմիտասի գրառած ժողովրդական երգերը: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է երաժշտագետ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանի հետ: