|
|
Հոգևոր երգեր՝ Անդրանիկ սարկավագի կատարմամբՇարականն օգնում է հաշտվել Աստծո հետ, խոստովանել և շարունակել ապրել, գործել, չհուսալքվել»,-մեր տեսախցիկի առջև անկեղծանում ու հոգևոր երգեր է կատարում Անդրանիկ սարկավագ Հովհաննսիայնը: |
|
|
Վորլդ Վիժն կազմակերպությունը նշում է Հայաստանում բարեգործական գործունեության 25-ամյակըՎորլդ Վիժն» քրիստոնեական միջազգային բարեգործական կազմակերպությունը Հայաստան եկավ 1988-ի աղետից օրեր անց` դառնալով առաջիններից մեկը, որ օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից տուժածներին: Վերջին տարիներին, հատկապես, կազմակերպության ուշադրության կենտրոնում հայ մանուկներն են: |
|
|
Ղազար ՄիրզոյանԱրվեստի յուրաքանաչյուր գործ դատապարտված է, եթե արվեստագետը սիրո, հավատի ու կրթության պակաս ունի»,-վստահ է գեղանկարիչ Ղազար Միրզոյանը: Նա Օր 6-րդի» տաղավարում Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրն է: |
|
|
Օպերան ռաբիս միջավայրում, հյուրը՝ Բարսեղ ԹումանյանԿարո՞ղ են արդյոք օպերան և արվեստի դասական դրսևորումները գոյատևել ռաբիսի և գավառամտության պայմաններում: Ի՞նչ դեր, առաքելություն և գործառույթներ ունի դասական արվեստն այսօր: Արվեստագետը ցանկանո՞ւմ է, պե՞տք է պայքարի իր դավանած արժեքների կենսունակության համար, թե՞ պետք է սպասի իր ստեղծագործությունների ընկալման ավելի բարենպաստ ժամանակների: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ: |
|
|
Գործում է Զինված ուժերի հոգևոր առաջնորդության կայքըwww.armchaplain.com/am հասցեով գործող Զինված ուժերի հոգևոր առաջնորդության կայքէջում հատուկ տեղ են հատկացված լուրերին, հոգևոր գրականությանը, բանակի հոգևոր սպասավորության մասին ռադիո և հեռուստատեսային թողարկումներին, քարոզներին: Տեղադրված են նաև աղոթքներ զինվորի համար: |
|
|
Զավեն ԽաչիկյանԶավեն Խաչիկյանը լուսանկարիչ, վավերագրող է: Նրա հայացքի կենտրոնում մարդն է`իր ապրումներով, հոգսերով ու խնդիրներով: Լուսանկարիչը կարծում է, որ ստեղծագործական աշխատանքի միջոցով կարելի է պայքարել անգամ կոռուպցիայի և գործազրկության դեմ, ինչը մեզանում գրեթե չի արվում: Որպես օրինակ՝ լուսանկարիչը ներկայացնում է վերջերս հրատարակված իր գիրքը: |
|
|
Լույս է տեսել Թովմա քահանա Անդրեասյանի բանաստեղծությունների ժողովածունԳրողների միությունում Տ. Թովմա քահանա Անդրեասյանի բանաստեղծությունների 5-րդ գրքի շնորհանդեսն էր: Գիրքը բաղկացած է երկու շարքից` Թիթեռների աշխարհում» և Դատաստան»: Հիմնական թեման անարդարությունն է: |
|
|
Պետություն և լեզու, մաս 2-րդԼեզուն պետական անվտանգության և ինքնիշխանության երաշխիք թեմայով զրուցում են բանաստեղծ, թարգմանիչ Գևորգ Գիլանցը և լրագրող Արմեն Հովհաննիսյանը: Զրույցը վարում է Աննա Սարգսյանը: |
|
|
Ռուսական սրբապատկերների ցուցահանդեսԵրևանի ռուսական արվեստի թանգարանում գործում է Մկրտության սրբապատկեր՝ պատմության մեջ և մեր օրերում» ցուցադրությունը: Ցուցահանդեսի հասույթը կտրամադրվի Գյումրիի թիվ 1 գիշերօթիկ դպրոցին: |
|
|
Արթուր ՇահնազարյանԿոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը վստահ է` երաժշտությունը լեզու է. որքան այն մաքուր ու գեղեցիկ լինի, այնքան կիրթ ու խելացի սերունդ կունենանք:
|
|
|
Եկեղեցին և հանրային դիսկուրսըԿեղծ լուրեր, բամբասանքներ եկեղեցու կամ հոգևորականների մասին, անհարկի մեղադրանքներ ու պահանջներ: Ովքե՞ր և ինչո՞ւ են շահագրգռված եկեղեցու և հոգևորականների վարկաբեկմամբ: Ինչո՞ւ է փոխվել եկեղեցու հանրային ընկալումն ու ինչպե՞ս պետք է հասարակությունը տեղեկանա եկեղեցու առաքելության ու գործառույթների մասին: Այս հարցերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է Մայր Աթոռի հասարակական հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ: |
|
|
Արշակ ԹովմասյանԱրշակ Թովմասյանը ծնվել է Երևանում, ուսանել Երևանի պետական համալսարանում, ապա` մեկնել Փարիզ ուսումը շարունակելու և այնտեղ բնակվել շուրջ 16 տարի: Այժմ տեղափոխվել է Հայաստան, աշխատում է բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում: Արշակը չի ժխտում, որ Հայաստանում սոցիալական դժվարությունները շատ են, բայց նրան հայրենիք է վերադարձրել ջերմության պակասը… |
