|
|
Նոր ձեռագրասրահ Ս. Էջմիածնի գանձատանըՍեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձատանը Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ բացվեց նոր ձեռագրասրահ, որը բարերարներ Կառլ և Էմմա Սողոյանների նվիրատվությունն է Մայր Աթոռին: Բացման հանդիսությանը ներկա էր Էմմա Սողոյանը:
|
|
|
Հրազդանի Ս. Խաչ եկեղեցու օծումըՀրազդան քաղաքի գործող միակ եկեղեցին Սուրբ Աստվածածինն է, որը գտնվում է Աթարբեկյան թաղամասում: Դա այն թաղամասերից է, որոնք ժամանակին գյուղ են եղել, հետո կցվել քաղաքին: Բնակչության թիվն աճել է, հոգևոր կարիքները նույնպես, սակայն եկեղեցի կառուցելու հնարավորություն չի եղել: Այդպիսի մի գյուղ, որ այսօր քաղաքի թաղամաս է դարձել, Կոջոռն է: Երեկ այնտեղ եկեղեցի օծվեց: Ս. Խաչը օծվեց Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արք. Քարամյանի ձառամբ`բազմաթիվ հավատացյալների ներկայությամբ: |
|
ԱգարակԱգարակի մասին Պետերբուրգում այնքան շատ են խոսում, կարծես մայրաքաղաք լինի»,-ասում են Սանկտ Պետերբուրգի հայերը: Ագարակի կյանքում ամեն ինչ փոխվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումից հետո: Բարերարը ծնունդով Ագարակցի Հրաչյա Պողոսյանն է, գործարար է Սանկտ-Պետերբուրգում, պահեստի մայոր:
|
|
|
Տ. Խաժակ արք. ՊարսամյանՄայր Աթոռ Սուրբ էջմիածնում վեցդարյա ընդմիջումից հետո գումարվեց եպիսկոպոսաց ժողով: Ինչպե՞ս համախմբվեցին Հայ առաքելական եկեղեցու բոլոր աթոռները, ինչու՞ է այս ժողովը համարվում պատմական, ի՞նչ հարցեր կային օրակարգում: Այս մասին է ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զրույցը Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ: |
|
|
Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրըՍեպտեմբերի 17-ին օծվեց մեր եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և բացվեց եկեղեցական համալիրը: Երկար սպասված այս իրադարձությունը իրականություն դարձավ Մոսկվայի հայ համայնքի ու առանձին բարերների օժանդակությամբ: Ի՞նչպես հաջողվեց ՌԴ մայրաքաղաքում այդպիսի հոյակերտ համալիր կառուցել, ի՞նչ զգացողություններ ունեն եկեղեցու կառուցման աշխատանքներին տարիներ շարունակ իրենց մասնակցությունը բերած մեր հայրենակիցները և ի՞նչ նշանակություն ունի նրանց կյանքում Հայ առաքելական եկեղեցին: Այս հարցերի շուրջ Հայկ Համբարձումյանը զրուցել է բարերար, մոսկովյան Ռուցոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Գրիգորյանի հետ: |
|
ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամի նիստը ՄինսկումԲելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովը: Հայաստանի պատվիրակության մասնակցությունը համակարգել է ՀՀ մշակույթի նախարարությունը` Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Համաժողովի գլխավոր թեման բնապահպանությունն էր` չափազանց կարևոր հարց մի երկրում, որը Չերնոբիլյան աղետ է տեսել: |
|
Մինսկում հանդիպել են ԱՊՀ երկրների երաժշտական ԲՈՒՀ-երի ռեկտորներըՍեպտեմբերի 25-ին Բելառուսի երաժշտական ակադեմիայում հանդիպել են ԱՊՀ երաժշտական ԲՈՒՀ-երի ղեկավարները: Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Մինսկի երաժշտական ակադեմիայի ռեկտորները համագործակցության պայմանագիր են ստորագրել: Հանդիպումը կազմակերպել է ԱՊՀ հումանիտար համագործակցության հիմնադրամը, որի ղեկավարը Արմեն Սմբատյանն է: |
|
|
Երկնքից երեք խնձոր ընկավ…հյուրը՝ Նարինե ԹուխիկյանԵրկնքից երեք խնձոր ընկավ» փառատոնը նոր շունչ է հաղորդում հեքիաթասացության դարավոր ավանդույթին և մեզ հիշեցնում արդեն մոռացվող բարբառների, մեր տատիկ-պապիկների ու նրանց պատմությունների մասին: Հեքիաթային փառատոնի ձեռքբերումների և Հովհ. Թումանյանի թանգարանի ծրագրերի մասին Հայկ Համբարձումյանը զրուցել է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ: |
|
|
Թոնի ԳյուլեզյանԹոնի Գյուլեզյանը Հայաստանում է ապրում 2005 թ.-ից: Մի քանի տարի Երևանում աշխատելուց հետո տեղափոխվել է Գառնի. տուն է գնել, այգի է մշակում, անգլերեն է սովորեցնում, սիրում է գյուղական կյանքն ու բնակիչներին: Իր կյանքը երկու մասի է բաժանում`47 տարի ԱՄՆ-ում՝ առանց հայերի ու հայերենի, և երկրորդ կյանքը` Հայաստանում՝ դժվար ու երջանիկ... |
|
|
Աշոտ ԲլեյանՏ. Ռուբեն աբեղա Զարգարյանի հյուրը Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն է: Անկախությունը կերտվում է մարդ անհատի ստեղծագործ աշխատանքի միջոցով միայն, իսկ մեր երկրի 20-ամյա անկախության ընթացքը, Աշոտ Բլեյանի կարծիքով, ծուլության ու թերացումների ընթացք է: |
|
|
Անկախությունը և մենքՈրքան ավելի է ժամանակագրորեն հեռանում 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, որքան ավելի են ծանրանում տնտեսական, քաղաքական հոգսերը, այնքան ավելի սովորական է դառնում և նույնիսկ արժեզրկվում անկախության գաղափարը: Ինչո՞ւ ենք կորցնում հավատը մեր նվիրական արժեքների հանդեպ, ի՞նչ պետք է անել դրանք վերականգնելու համար:
|
|
Գևորգ ՇադոյանԳևորգ Շադոյանը Սիրիայից Հայաստան է տեղափոխվել ուսանողական տարիներին: Ավարտել է Գեղարվեստի ակադեմիայի մոդելավորման բաժինը: Կանանց հագուստի ցուցադրություններով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, մասնագիտացել է հայկական տարազի մոդելավորման գործում: Գևորգը նաև նկարում է, զբաղվում բատիկայով: Կարծում է, որ հայրենիք տեղափոխվելուց հետո նկարների գույները փոխվել են. ծիրանագույնը, տուֆ քարի ու նռան գույներն իրեն Հայաստանն է նվիրել: |




