Alt

Պարգև Օհանյան


Եթե մարդն արդարամիտ չէ, դատապարտված է: Իրավագիտության թեկնածու, նախկին դատավոր Պարգև Օհանյանն այս կարծքին բոլորովին վերջերս է հանգել: Կարծում է` նախևռաջ դատավորը պիտի առքինի լինի: Դրա շնորհիվ միայն կվերականգնվի հասարակության վստահությունն ու սերը դատաիրավական համակարգի նկատմամբ, կկանխվեն ցավալի միջադեպերը, որոնց թիվը գնալով մեծանում է: Ռուբեն աբեղա Զարգարյանի հետ նրանք անդրադարձան նաև ՀՀ-ում քրեակատարողական հիմնարկների առաքելությանը, հատկապես դատապարտյալին վերափոխելու և օգնելու` մեզանում քիչ քննարկվող խնդրին:

Alt

Րինա Ալեքսանդրյան, Լինետ Ալեքսանդրյան


Րինան և քույրը՝ Լինետը, Հայաստան են եկել դպրոցական տարիքում: Հիշում եմ՝ ամբողջ ճանապարհին լաց էինք լինում: Շատ դժվար էր թողնել ընկերներին, մանկությունը, բայց սահմանի վրա, երբ տեսա ամուր ու պինդ կանգնած լեռները՝ մի կողմում ու հակառակ կողմի դատարկությունը, հապաղեցի...միգուցե ամեն ինչ լավ լինի...»: Ի վերջո, Րինայի լավատեսությունը քույրերին վերջնականապես հաստատում է հայրենիքում:

Ուշիի Ս. Սարգիս վանքը


Սբ. Սարգսի մասունքների վրա հիմնված առաջին եկեղեցին Հայաստանում 5-րդ դ. վանական համալիրն է: Այն Արագածոտնի թեմի Ուշի գյուղում է: Վանքը հայտանբերվել է պեղումների արդյունքում՝ հողի 5 մետրանոց շերտի տակից: Ավելի քան 10 տարի է, ոչ միայն հայ ուխտավորները, այլև օտար զբոսաշրջիկներն են այցելում համալիր, սակայն վանքը տեսնել հնարավոր է միայն ամռանը, այն էլ ոչ անձրևոտ օրերին: Մնացած դեպքում ճանապարհն անանցանելի է:  Սուրբ Սարգիսը խոնարհված է և վերականգնելու փորձերն առայժմ ապարդյուն են: Ի՞նչ են առաջարկում հնագետներն ու պատմաբանները…
Մասնակցում են՝ 
Աշոտ Փիլիպոսյան. հնագետ,
Մարգար Շարապխանյան. բարերար,
Ֆրինա Բաբայան. հնագետ,
Արծրունի Սահակյան. պատմաբան,
Տ. Եփրեմ քահանա Զարգարյան. Ուշիի հոգևոր հովիվ,
Նաիրի Գևորգյան. Ուշիի միջնակարգ դպրոցի ուսմասվար

Հայոց եկեղեցու պատմություն. 10 տարի դպրոցում. մաս 2-րդ


2002թ. Գարեգին Բ Հայրապետի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կնքած համաձայնագիրը սկիզբ դրեց հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը: Այդ օրվանից անցել է 10 տարի:
Հաղորդման երկրորդ մասն անդրադառնում է առարկայի դասավանդման մեթոդին, կրոնական այլ կազմակերոպթյուններ հաճախող ընտանիքների երեխաների իրավունքներին: Արդյո՞ք առարկայի դասավանդումը ոտնահարում է սովորողի իրավունքը:

Հայոց եկեղեցու պատմություն. 10 տարի դպրոցում. մաս 1-ին


2002թ. Գարեգին Բ Հայրապետի եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կնքած համաձայնագիրը սկիզբ դրեց հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդմանը: Այդ օրվանից անցել է 10 տարի:
Առարկայի մուտքը, սակայն, հարթ չի եղել. չկային համապատասխան մասնագետներ, ծրագեր ու դասագրքեր:
Ինչ դժվարություններ ունեցան մանկավարժները և ինչպես հաղթահարվեցին դրանք՝ պատմում են Մայր Աթոռի ու Կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ, ծնողներ ու աշակերտներ:

Alt

Ավետիս Գասպարյան


Ավետիս Գասպարյանը Հայաստան է տեղափոխվել սովորելու նպատակով: Ֆրանսիական համալսարանում ուսանող էր, երբ հասկացավ, որ չի ուզում վերադառնալ: Հերթական անգամ Հալեպ այցելելիս ամեն ինչ օտար էր թվում. Մի քանի ամիս պահանջվեց ինձանից, որ գտնեմ ինքնությունս: Հայաստանում հասկացա, որ իմ հայրենասիրությունը ոչինչ է այստեղ բնակվող ու աշխատող մարդկանց համեմատ: Ես ուզում եմ նրանց կողքին ապրել՝ իրականության մեջ»:

Alt

Աշոտ Մելքոնյան


Պատմաբան Աշոտ Մելքոնյանն Առաջին հարնարպետության ստեղծման հերոսներին համարում է հիանալի օրինակ այսօրվա երիտասարդության համար: Մայիսյան հաղթանակները, պատմաբանի կարծիքով, հաստատեցին ինքնիշխանության մեր իրավունքն ու կամքը: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման գործում փոքր չէ եղել նաև հայ հոգևոր դասի ու Ս. Էջմիածնի դերը:

Խնամատարություն


Ինչո՞ւ է կարևոր դիմացինի հանդեպ հոգածություն դրսևորելը, ի՞նչ է պահանջվում մարդուց խնամատար լինելու համար և ի՞նչ է դա նրան տալիս: Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, վիրաբույժ Կարեն Քոլոյանը և մանկատան երեխաների խնամքով զբաղվող երեցկին Անահիտ Հովհաննիսյանը պատմում են իրենց փորձի մասին ու ներկայացնում խնամատարության մասին իրենց տեսակետը:

Alt

Հրանտ Միքայելյան


Հրանտը և Ամալյան Հայաստան են տեղափոխվել Վրաստանից: Հրանտ Միքայելյանը Կովկասի ինստիտուտն ավարտելուց հետո նույն ինստիտուտում աշխատանքի է անցել: Կինը՝ Ամալյան, միաժամանակ սովորում է և աշխատում: Արդեն 7 տարի է՝ Հայաստանում են, շատ խնդիրներ ունեն, սակայն իրենց համարում են հաջողակ: Հեշտ չենք ապրում, դեռ մեր տունը չունենք, բայց ուզում ենք դժվարությունները մեր հայրենիքում հաղթահարել»,- լավատեսորեն պնդում են մեր հերոսները:

Alt

Ալեք Ենիգոմշյան


Արցախյան հերոսամարտի մասնակից Ալեք Ենիգոմշյանը բազում դժվարությունների հետ զգացել է նաև հաղթանակի բերկրանքը: Նրա կարծիքով այսօր մենք հարկ եղած չափով չենք կարողանում պահպանել մեր անկախություն ու հաղթանակները: Բարոյական անկման հետ միասին օրեցօր ծավալվող արտագաղթն իրական սպառնալիք է դարձել Հայաստանի համար: Սակայն ազատամարտիկը վստահ է ու լավատես, նոր Հայաստան ունենալու ենք` կիրթ ու դաստիարակված հասարակությամբ:

Alt

Մի բամբասիր


Հայկը, Արսենն ու Նարեկը համադասարանցիներ են ու լավ ընկերներ: Նարեկը թյուրիմացաբար վերցնում է Հայկի բջջային հեռախոսն ու պարզելուն պես վերադարձնում այն ընկերոջը: Արսենի անզգույշ մի նախադասություն խեղաթյուրվում, բամբասանքի է վերածվում ու գժտություն մտցնում ընկերների մեջ: Միջադեպի մասին տեղեկանում է Տեր Հայրը...

Սուրբ Ծնունդ


Ս. Ծննդյան տոնի նախօրեին Անին իր ընկերներին և Տեր հորը պատմում է, թե երազում Հիսուս խոստացել է իրեն հյուր գալ: Նրան չեն հավատում: Տոնական օրն Անին անհամբեր հյուրին է սպասում, բայց ստիպված է լինում երեք անգամ տնից դուրս գալ` օգնելու մի փոքրիկ տղայի, տուն հասցնելու մոլորված մի տատիկի և բժիշկ կանչելու ոտքը վնասած մի ծերունու համար: Հաջորդ օրը նա մեղավորության զգացումով քահանային պատմում է, որ չի կարողացել անընդհատ տանը լինել ու, հավանաբար այդ պատճառով, երազը չի իրականացել: Իսկ Տեր հայրն այն կարծիքին է, որ Հիսուս այդ օրը երեք անգամ այցելել է աղջկան...