|
|
ԷԿԼՕՖ. ԱռաքելությունՖիլմը պատմում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում գործող ԷԿԼՕՖ» հիմնադրամի գործունեության մասին: ECLOF International Global family-ի անդամ հանդիսացող հիմնադրամի տրամադրած փոխառությունների ու վարկերի շնորհիվ շատ համայնքներում լուծվել է աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Կազմակերպությունը օգնում է սոցիալապես խոցելի և մեկուսացած ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը: Ֆիլմի գլխավոր հերոսը արտագաղթի ճամփան բռնած մի ընտանիք է, որն ԷԿԼՕՖ» հիմնադրամի շնորհիվ ստեղծել է իր բիզնեսը և այժմ համարվում է Հայաստանում ամենահաջողակներից ու կայացածներից մեկը: |
|
|
Գենդերային հավասարություն. քողարկված վտանգները2013 թվականի մայիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 օրենքը: Օրենքի ընդուման ընթացքում հանրային քննարկումներ չեղան: Հոգևորականությունը, բազմաթիվ մշակութային և հասարակական գործիչներ պնդում են, որ այս օրենքի վերնագիրն իրականում առնչություն չունի դրա բովանդակության հետ, որը վերաբերում է գենդերին (ձեռքբերովի սեռական վարք) և գենդերային հավասարությանը: Ոմանք նույնիսկ պնդում են, որ փորձ է արվում խարխլելու ավանդական քրիստոնեական ընտանիքի հիմքերը` օրինականացնելով այլասերությունը:
|
|
|
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնՀաղորդումը պատմում է Իզմիրլյան» բժշկական կենտրոնի (նախկին Պրոկտոլոգիայի ինստիտուտ) հիմնադրման պատմությունը, հաջողություննեն ու դժվարությունները: Ֆիլմը ներկայացնում է կենտրոնի ձեռքբերումները սեփականաշնորհումից ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո անցնելուց հետո. 2002թ-ի հիմնանորոգումը, 2008թ-ի նոր մասնաշենքի կառուցումը, համալրումը և բացումը:
|
|
|
Սիրո արահետովՃանաչված երաժիշտ Վահան Արծրունու և դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի սիրո պատմությունն սկսվել է 2010 թ. ARTEXPO» փառատոնից: Նկարիչների միության ցուցասրահը մի քանի օր շարունակ իր հարկի տակ էր հավաքել արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին: Անուշ Ասլիբեկյանը ներկայացնում էր Թատրոն X- ի» տաղավարը և իր ժողովածուն` Գրապալատի» տաղավարում: Սուրբ Սարգսի տոնից մի քանի օր էր անցել, նա չէր մոռացել իր խորհրդանշկան երազը. սպիտակ ձիավորը սրընթաց անցել էր իր առջևով: |
|
|
Նագաշյանների ընտանիքըՀՀ կառավարության որոշմամբ 2012թ.-ից սկսվել է մանկատների բեռանաթափման ծրագիրը: Ծրագրին ընդառաջ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Մեր հույս» կազմակերպության կողմից ստեղծվել է Նագաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը, որտեղ հավաքվել են երեխաներ Հայաստանի տարբեր մանկատներից: |
|
|
Հայերը Բուլղարիայում, մաս 2-րդՖիլմի 1-ին եւ 2-րդ մասերը պատմում են Բուլղարիայի հայ համայնքի, հայոց թեմի ու եկեղեցիների մասին: Պատմական վկայությունների համաձայն, հայերը Բուլղարիայում հաստատվել են սկսած 5-րդ դարից, սակայն մեր հայրենակիցների ավելի մեծ հոսք դեպի Բուլղարիա տեղի է ունեցել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին` Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածներից հետո: Այսօր Բուլղարիայում 12 գործող հայկական եկեղեցի կա, կառուցվում են նորերը: Ֆիլմն անդրադառնում է գրեթե բոլոր եկեղեցիներին ու քաղաքային համայնքներին` Սոֆիա, Պլովդիվ, Վարնա, Բուրգաս, Ռուսսե, Շումեն, Դոբրիչ: |
|
|
Հայերը Բուլղարիայում, մաս 1-ինՖիլմի 1-ին եւ 2-րդ մասերը պատմում են Բուլղարիայի հայ համայնքի, հայոց թեմի ու եկեղեցիների մասին: Պատմական վկայությունների համաձայն, հայերը Բուլղարիայում հաստատվել են սկսած 5-րդ դարից, սակայն մեր հայրենակիցների ավելի մեծ հոսք դեպի Բուլղարիա տեղի է ունեցել 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարի սկզբին` Օսմանյան Թուրքիայում զանգվածային կոտորածներից հետո: Այսօր Բուլղարիայում 12 գործող հայկական եկեղեցի կա, կառուցվում են նորերը: Ֆիլմն անդրադառնում է գրեթե բոլոր եկեղեցիներին ու քաղաքային համայնքներին` Սոֆիա, Պլովդիվ, Վարնա, Բուրգաս, Ռուսսե, Շումեն, Դոբրիչ: |
|
|
Քսան տարի անց1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով մենք այո» ասացինք անկախությանը: Անկախությունը բացարձակ արժեք է, ազգային ինքնության պահպանման միջոց: Որքանով է այն դարձել հայերի ինքնության երաշխավոր, ինչ խնդիրներ կան անկախությունից 20 տարի անց` ներկայացնում են անկախության ձեռք բերման ակունքներում կանգնած գործիչները:
|
|
|
Կանաչ հյուրընկալությունԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը` Կրոնների և բնապահպանության դաշինք» (The Alliance of Religions and Conservation (ARC)) կազմակերպության գործակցությամբ Էջմիածին քաղաքում իրականացնում է Կանաչ ուխտագնացություն» համալիր ծրագիրը: Ծրագրի շրջանակում ներառված է նաև Կանաչ հյուրընկալություն» նախագիծը, որով Էջմիածին քաղաքում ստեղծվել է ուխտավորներին և զբոսաշրջիկներին առողջ, ավանդական ու մատչելի սնունդ մատուցող հյուրընկալության կենտրոն: |
|
|
Ապրել լսելովԵրեխայի մոտ վաղ տարիքում խոր ծանրալսություն հայտնաբերելու դեպքում ընտանիքը երկընտրանքի առջև է կանգնում` հաղորդակցության ո՞ր ձևն ընտրել՝ ժեստերի, թե բանավոր խոսքի: Բանավոր խոսքի ընտրության դեպքում, մասնագետների հավաստմամաբ, առաջնային կարևորություն ունեն լսապրոթեզավորումն ու սուրդոմանկավարժական պարապմունքները: |
|
|
Երեխաների դեսպանը ՀայաստանումՄարիո Մատուսը Հայաստան է եկել դեպքերի բերումով. կինը նշանակվել էր Հայաստանում Բրազիլիայի դեսպան: Ընկերներից մեկի խորհրդով Մատուսն այցելում է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ծանոթանում երեխաների խնդիրներին ու սկսում դրանց լուծման ճանապարհներ փնտրել: Նրա ջանքերով երեխաներից շատերն այսօր սկսել են խոսել, տեսնել, ինքնուրույն տեղաշարժվել, անգամ սովորել են գրել ու կարդալ: Երեխաներն այս իրավիճակում են ոչ այն պատճառով, որ այդպես են ցանկացել, այլ ճակատագրի բերումով, և մենք պետք է անենք հնարավորն ու անհնարը նրանց կյանքը բարելավելու համար»: |
|
|
Հեռու և մոտ վտանգըՀայաստանի անկախացումից ի վեր աշխատանքային միգրացիան շարունակում է մնալ բազաթիվ հայ ընտանիքիների կենսապահովման հիմնական միջոցը: Արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում 22-55 տարեկան տղամարդիկ: Նրանք և նրանց ընտանիքները դառնում են խոցելի ՄԻԱՎ վարակի նկատմամբ... |