|
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայություն2014 թվականի սկզբին ստեղծվել է Մայր Աթոռի սոցիալական ծառայության բաժինը: Հայ եկեղեցու սոցիալական ուղղվածության ծրագրերը համակարգող այս հաստատությունը օժանդակում է սոցիալապես անապահով ընտանիքներին, տեղահանված մեր հայրենակիցներին՝ սիրիահայերին, քեսաբահայերին, իրաքահայերին, ինչպես նաև ազատամարտիկներին ու հաշմանդամներին, ուսանողներին, ծնողազուրկներին ու զինծառայողներին: Ծառայության գործունեությունն ուղղված է նաև սոցիալապես խոցելի վիճակում հայտնված ընտանիքների բացահայտմանը: |
|
|
Օղի թորելու գաղտնիքըՏնական օղու համի ու առողջարար հատկության գաղտնիքը թորման մեջ է: Օղի թորելու գաղտնիքը» հեռուստաֆիլմը ներկայացնում է մեր մշակութային ժառանգության այս մասնիկը: Հայաստանի անտառաշատ բնակավայրերից մեկի՝ Ծաղկաձորի բնակիչը ներկայացնում է, թե ինչպես է օղի թորում վայրի տանձից: |
|
|
Թղթապանակ (հայ-ադրբեջանական հանրային դիվանագիտություն)1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի անկախության համար հայ և ադրբեջանական բանակների միջև ծավալված պատերազմում հաստատվում է հրադադար:
|
|
|
Երկու սերունդ. փորձագետները և ուսանողները խաղաղության մասինՓորձագետներ Ալեքսան Արզումանյանի, Մանվել Սարգսյանի, ԵՊՀ ուսանողների, Հայ եկեղեցու Արմավիրի թեմի երիտասարդաց միության անդամների կարծիքը հայ-ադրբեջանական հակամարտության և տարածաշրջանային խաղաղության մասին:
|
|
|
Տեղեկատվական պատերազմՀաղորդումը պատմում է Ղարաբաղյան հակամարտության 20 տարիների ընթացքում հայաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցների խաղացած դերի մասին: Փորձագետներն անդրադառնում են տեղեկատվության և քարոզչության տարբերություններին, գնահատում լրատվամիջոցների գործելաոճը: Նշում են, որ 1994թ.-ի հրադադարից հետո կողմերը փամփուշտի փոխարեն օգտագործում են լրագրողներին ու լրատվամիջոցներին և մատնանշում պրոֆեսիոնալ լրագրության անկատարության պատճառները երկու երկրներում: |
|
|
ՋրահարսըՋրում ինձ ավելի ազատ եմ զգում, քան ցամաքում»,-ասում է լողորդ Մարգարիտա Հովակիմյանը: Վերականգնողական նպատակով լողի հաճախող Մարգարիտան երբեք չէր մտածում, որ լողորդ կդառնա. 2010 թ. Ռուսաստանի Տյումեն քաղաքում տեղի ունեցած լողի՝ սահմանափակ հնարավորություններով մարզիկների ՌԴ առաջնությունում նվաճել է երկու արծաթե մեդալ` լրացնելով Ռուսաստանի լողի առաջին նորման: Այնուհետև մասնակցել է Լոնդոնի պարալիմպիկ խաղերին: Այսօր ֆինանսական խնդիրների պատճառով Մարգարիտան այլևս լողի մարզումներին չի հաճախում… |
|
|
Երազանք պահիր. աստղ է ընկնում...Երեք տարի առաջ ավանդական աղի բլիթ ուտելուց հետո նկարիչ, դիզայներ Լիլիթ Ճենտերեճյանը երազ է տեսնում. համերգի էր ու գիտեր, որ դա իր ամուսնու մենահամերգն էր, թեպետ երաժշտի դեմքը չէր երևում: Նույն տարի Լիլիթը ծանոթանում է կիթառահար Վահագն Ճենտերեճյանի հետ ու հասկանում, որ երազում հենց նրա համերգին էր... |
|
Արամ Ղարաբեկյանի հիշատակինՀունվարի 11-ին մեր երաժշտական աշխարհը ծանր կորուստ ունեցավ. կյանքի 58-րդ տարում Միացյալ նահանգներում հանկարծամահ եղավ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: |
|
|
Դեսպանների ԱմանորըՀայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարները գրեթե ողջ տարին անցկացնում են ծառայության մեջ օտար երկրում, սակայն դեկտեմբեր ամսին` Ծննդյան տոներից մի քանի օր առաջ, պարտադիր մեկնում են հայրենիք տոներն անցկացնելու ընտանիքի հետ: Հաղորդմանը մասնակցում են Հայաստանում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Ռումինիայի դեսպանները: |
|
|
Ամանորի խոհանոցՀայ միասնության խաչը» նորանկախ Հայաստանի առաջին հասարակական կազմակերպություններից մեկն է: Խոցելի խմբի երեխաներին և երիտասարդներին հնարավորություն է տալիս անվճար սովորել տարբեր արհեստներ և արվեստներ` բացահայտելով և զարգացնելով նրանց հմտությունները: Կազմակերպությունը հատկապես հպարտ է իր ազգային խոհանոցի խմբակով: Ամանորին խոհանոցի դասերին հաճախող երեխաները հին հայկական ճաշեր են պատրաստում և նշում Ամանորն այնպես, ինչպես նախկինում է նշվել: |
|
|
Ամանորը Նագաշյանների ընտանիքումՄայր Աթոռի հովանու ներքո գործող Նագաշյան մանուկների տուն» խնամքի կենտրոնում ապրող 15 աղջիկներն արդեն երկրորդ տարին է Ամանորը նշում են իրենց նոր ընտանիքում: Տոնին պատրաստվելիս Նագաշյան ընտանիքում յուրաքանչյուրն իր հաճելի պարտականությունն ունի: Երբ արդեն տոնական սեղանը պատրաստ է, սկսում են երազանքներ պահել... |
|
|
Հայր Կոմիտասը խոհանոցումԵրբևէ առիթ ունեցե՞լ եք տեսնելու՝ ինչպես է հոգևորականը խոհանցում, գոգնոցը կապած տոնական ուտեստ պատրաստում: Ամանորն ամենալավ առիթն է բացահայտելու նրանց հմտությունները, որին, ասում են, ոմանք բացառիկ վարպետությամբ են տիրապետում: |
