Ստեփանոս Օրբելյանի՝ պետականության վերականգնման տեսլականը


Հռոմի Պապը Կիլիկիայի Հեթում Երկրորդ արքային կոչ է անում ընդունել կաթոլիկ դավանանքը և միավորել երկու եկեղեցիները։ Դրա հետևանքով Կիլիկիայի հայոց թագավորը պետք է ստանար Հռոմի պապի հաստատումը, իսկ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է գնար ցավոտ զիջումների։ Այս օրակարգին ընդիմանում է Կոնստանտին երկրորդ Կատուկեցի Կաթողիկոսը։ Հեթում Երկրորդ թագավորը Կաթողիկոսին մեղադրում է աշխարհիկ կենցաղվարության մեջ։ Հայտնվում են բարձրաստիճան հոգևորականներ, որոնք պատրաստակություն են հայտնում դեմ գնալ Կաթողիկոսին։ Սիս մայրաքաղաքում հրավիրվում է ժողով, որտեղ որոշում են Կաթողիկոսին հեռացնել գահից և բանտարկել։ 3 տարի անց Եգիպտոսի մամլուքները գրավում են Հռոմկլայի կաթողիկոսարանը և Թագավորի օժանդակությամբ գահին բազմած նոր Կաթողիկոսին գերեվարում և տանում Եգիպտոս, որտեղ էլ վախճանվում է։

«Արևելյան» վարդապետները՝ զարգացած միջնադարում հայ ինքնության պահապաններ


Հայ Առաքելական Եկեղեցին Բյուզանդական Կաթոլիկ Եկեղեցու հետ միավորելու հարցը հատկապես սրվում է Կիլիկյան Հայաստանի շրջանում։ Ներսես Շնորհալին գրություն է ուղարկում բուն Հայաստանի տարածքում գտնվող վարդապետներին, որովհետև նրանց կարծիքը պետք է հաշվի առնեին որոշում կայացնելու համար։ Ներսես Շնորհալին երկու եկեղեցիների միջև երկխոսության կողմնակից էր, բայց երբեք կողմ չի եղել եկեղեցիների միավորմանը։ Ավելի ուշ՝ կաթողիկոսներն ու Կիլիկիայի թագավորները միտումնավոր այդպիսի գրություններ էին ուղարկում վարդապետներին, որպեսզի նրանց հիմնավորումները ցույց տային արևմուտքում, որպես եկեղեցիների միավորման մերժման պատճառ։

Մովսես Խորենացի` Պատմություն Հայոց


Մովսես Խորենացին ի սկզբանե հանդես է գալիս որպես թագավորության վերականգնման գաղափարախոս։ Նա մերօրյա գիտնականի չափանիշներով բարձր մակարդակի աշխատանք է կատարում՝ քննական մոտեցմամբ գրելով իր աշխատությունը։ Խորենացու Հայոց Պատմությունը ոչ թե պարզապես մի ազգի պատմություն է, այլ պատմություն, որի առանցքում թագավորությունն է։ Այսինքն՝ գրքի նպատակակետը Հայոց թագավորության վերականգնումն է։

Հայրենիքի համար նահատակությունը՝ իբրև սրբադասման հիմք


Հայ Առաքելական Եկեղեցին դեռևս 4-րդ դարում հայրենիքի համար նահատակությունը համարում էր սրբազան արարք։ Այսինքն՝ քրիստոնեությունը ամրագրում է, որ հայրենիքը սրբազան կենսատարածք է։ Գրիգոր Լուսավորչի որդին՝ Վրթանեսն է առաջինը սահմանել կանոն, որով հայրենիքի համար նահատակությունը հավասարեցվել է հավատի համար նահատակության։

Մեր ինքնության ճարտարապետները՝ Մեսրոպ Մաշտոց և Սահակ Պարթև


Վանի թագավորության ժամանակ մենք ունեցել ենք տեղական գրային համակարգ, որն իր բնույթով գաղափարագիր էր։ Դրան զուգահեռ ՔԱ 4-րդ դարից սկսած Հայաստանում արմատացած էր հունարեն այբուբենի կիրառությունը։ Այսինքն՝ մենք ունեցել ենք գրեր, բայց երբեք չենք հասել տեղական այբուբենի ստեղծմանը։ Մեսրոպ Մաշտոցի գործը բացառիկ է պատմական տեսանկյունից՝ նա ստեղծեց այբբենական համակարգ։

Քրիստոնեական եկեղեցու ձևավորման ընթացքը, Տիեզերական ժողովները և վաղ միջնադարի շրջանը


Քրիստոնեության ընդունումից հետո Հայաստանում ձևավորվում է 36 եպիսկոպոսություն, որոնցից 12-ը եղել են նախկին քրմական դասի ներկայացուցիչներ։ Այսինքն՝ տեղի է ունեցել ինտեգրացիա՝ նախաքրիստոնեական և քրիստոնեական շրջանի հաշտեցում։ Բացի այդ՝ տարբեր ազգային սովորույթներ ստանում են քրիստոնեական իմաստավորում։ Ի տարբերություն եվրոպացիների, որոնք նախաքրիստոնեական շրջանը մերժեցին, հայ ժողովուրդը վերաիմաստավորեց այն։

Հայոց եկեղեցու պատմական առաքելությունը


Հայ Առաքելական Եկեղեցին պատմության մեջ ունեցել է յուրահատուկ առաքելություն։ Հայոց պետականության շրջանում եղել է կարևոր պատվար։ Պետականության կորստից հետո եկեղեցին անցել է փորձություններով՝ իր վրա վերցնելով լրացուցիչ պարտականություններ, որոնք ուղղակիորեն կապ չունեն եկեղեցու առաքելության հետ։ Միջնադարում հենց Առաքելական եկեղեցին է իր վրա վերցրել հայ ժողովրդի լուսավորության, ավելի ուշ՝ մոդեռնիզացիայի խնդիրները՝ գրերի գյուտ, տպագրություն, պարբերական մամուլ, իգական դպրոց և այլն։