VxJREuWtO0A

Հայաստանի առաջին հանրապետության հաստատման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առիթով լույս են տեսել «Զինվորյալ հոգևորականներ» և «Զորավոր սրբեր» գրքերը: Հեղինակը Մատենադարանի գիտաշխատող Լուսինե Թումանյանն է: «Զորավոր սրբեր» գիրքը հայոց բանակի բարեխոս 21 սրբերի վարքագրություն է: 
«Զինվորյալ հոգևորականները» պատմում է 20-րդ դարասկզբին հայ հոգևորականների ծավալած ռազմական սխրագործությունների մասին: Գրքում ընդգրկված են արևելահայ և արևմտահայ 20 հոգևորականներ, նրանցից մեծ մասի գործունեությունն առ այսօր անհայտ կամ քիչ է բացահայտված: 
 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Սոնա Խաչատրյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2018-05-28
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ