«Սահմանի սրբազանը» կամ բացահայտելով Տավուշը

«Հոդված 3» ակումբում ցուցադրվեց լրագրող Արուս Հակոբյանի «Սահմանի սրբազանը» ֆիլմը: Սահմանի սրբազանը Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն է։ Երեք տարի առաջ նա տեղափոխվեց Հայաստան և այսօր առաջնորդում է Ադրբեջանին սահմանամերձ Տավուշի թեմը՝ փորձելով փոփոխություններ բերել ամենօրյա կրակոցների տակ ապրող բնակչության կյանքում։ Ֆիլմում ոչ մի կադր բեմադրված չէ: Հեղինակը պարզապես տեսախցիկը ձեռքին հետևել է Բագրատ սրբազանին ու ժապավենին հանձնել նրա գործունեության տարբեր դրվագները:

2018-10-01
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ