Wpl1R5WHh4g

Երևանի 12 եկեղեցիներում ծառայող 55 ընծայյալներ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում դպրական աստիճան ստացան: Ձեռնադրողը թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն էր: Սրբազանը ձեռնադրվողների գլխից մազափունջ կտրեց՝ որպես աշխարհիկ ցանկություններից հրաժարվելու խորհրդանիշ: Այնուհետև նրանց տվեց Ժամագիրք, ավել, բանալի, Աստվածաշունչ, Մաշտոց ծիսամատյան, մոմակալ և բաժակ: Դրանցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի:
 
2018-12-26
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ