Alt

Ավարտվեց եկեղեցական ներկայացուցչական 5-րդ ժողովը

Սեպտեմբերի 18-20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց եկեղեցական ներկայացուցչական 5-րդ ժողովը: Այն ընթանում էր Ամենայն հայոց կաթողիկսոսի նախագահությամբ, մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունների ներկայացուցիչները, հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները:
Եկեղեցական ներկայացուցչական ժողովը լիազոր մարմինն է Ազգային եկեղեցական ժողովի, որը Հայ եկեղեցու բարձրագույն մարմինն է: Եկեղեցական ներկայացուցչական  ժողովը քննում է մեր եկեղեցու կյանքում առկա կարևոր խնդիրները, դրանց վերաբերյալ որոշումներ կայացնում և կիրառում: 

 

2014-09-22
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ