Այս տարի եպիսկոպոսաց ժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, զոհերի հավաքական սրբացման և ամենամյա հիշատակության արարողակարգերը: Շարունակվելու են նաև մկրտությանը վերաբերող փաթեթի լրամշակման աշխատանքները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հանձախմբի հերթական աշխատանքային քննարկումը:
2014-10-17
Telecast type: Լուր Ռեպորտաժ