Alt

Հայ հոգևորականները վերադարձել են Աստվածաբանական երկխոսության Հռոմի ժողովից

Հունվարի 24-31-ը Հռոմում տեղի ունեցավ Կաթոլիկ եկեղեցու եւ Արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև Աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի 12-րդ հանդիպումը, թեման` Եկեղեցական խորհուրդների պատմական զարգացումն ու աստվածաբանությունը»: 
Հայ առաքելական եկեղեցուց միջազգային աստվածաբանական հանձնախմբում ներկա էին ԱՄՆ հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու և Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը: 

 

2015-02-07
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ