2008 թ. ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը համարվում են ոչ աշխատանքային: Փոխարենը աշխատանքային է հաջորդող շաբաթ օրը: Կառավարության վերջին նիստի ժամանակ, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է` քանի որ Հայաստանը հունվար ամսին անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ այնտեղ շաբաթ և կիրակին ոչ աշխատանքային օրեր են, մեր երկրում երկուշաբթին ոչ աշխատանքային դարձնելը և շաբաթ օրով փոխարինելը խաթարում է որոշ կազմակերպությունների աշխատանքը: Այս որոշումը լայն քննարկումների առիթ է դարձել:
2015-04-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ