Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր և նրա որդու գործով դատական նիստին պաշտպանները պահանջել են դատարան հրավիրել և հարցաքննել ՆԳՆ Վաղարշապատի համայնքային բաժնի այն ոստիկանին, ով իրականացրել է գործով հիմնական վկա Գառնիկ Ղազարյանի հարցաքննությունը։ Պաշտպանական կողմը կասկածում է, որ Գառնիկ Ղազարյանը Ներսիսյանների դեմ ցուցմունք է տվել Հարություն Մկրտչյանի ազդեցության տակ։ Փաստաբանների պնդմամբ՝ վկայի ցուցմունքների և հարցաքննությունների միջև առկա են ակնհայտ հակասություններ ու իրարամերժ փաստեր, սակայն ամենաուշագրավն այն է, որ ցուցմունքի մեջ վկայի անձնական տվյալների դաշտում լրացված են հենց Հարություն Մկրտչյանի տվյալները։ Դատավորը բավարարել է փաստաբանների միջնորդությունները և կհարցաքննվեն վկային հարցաքննած ոստիկանն ու «Հանրապետություն» կուսակցության քարոզարշավն ուղեկցող ոստիկանության ծառայողը։

 
Ստեղծագործական խմբի անդամներ: Հեղինակ Լուսինե Բալյան

,

Օպերատոր Գևորգ Ավագյան
2026-04-06
Telecast type: Լուր Ռեպորտաժ
Մեկնաբանություններ