
Օգոստոսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը մեկնարկեց նախատեսվածից ուշացումով՝ առանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի ներկայության։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց թույլատրելու Բագրատ Սրբազանին մասնակցել հոր հոգեհանգստյան արարողությանը՝ օգոստոսի 23-ին Գեղարդավանքում։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 20-ին:
2026-08-13
Telecast type: Լուր Ռեպորտաժ