Թովմաս առաքյալ


Թեև Թովմասի մասին հիշատակությունները սակավ են, սակայն ավետարանական մի քանի դրվագների շնորհիվ բացահայտում ենք անմիջական, հետաքրքրասեր, նաև թերահավատ մարդու համարում ունեցող առաքյալի կերպարը: 

Ագահություն


Բնական է, երբ մարդը ցանկանում է աշխատել, դրամ ունենալ, ընտանիք պահել, գեղեցիկ իր ձեռք բերել: Բայց ինչու է պատվիրանն ասում՝ աչք մի ունեցիր քո ընկերոջ, քո հարևանի ունեցվածքի վրա, մեկնաբանում է Առնակ քահանա Հարությունյանը:   

Բարկություն


Քրիստոս տաճարի մեջ բարկացավ, որովհետև տեսավ անարդարություն:
Բարկությունը նուրբ միջսահման ունի. մարդու ներքին զգացողությունների, այդ պահին ունեցած ապրումների արտահայտությունն է` երբեմն նույնիսկ արդարության ձգտումով: 
Մեկնաբանում է Առնակ քահանա Հարությունյանը:   
 

Տուր ինձ, Տեր…


Շատերս ենք առօրյա կյանքում խնդրում մեր մտերիմներին` աղոթել մեզ համար: Խնդրում ենք, որովհետև հավատում ենք ուրիշի համար աղոթքի զորությանը: Հրայրի և Քրիստինեի առաջնեկը՝ Գևորգը, ծնվեց նրանց ամուսնությունից 12 տարի անց: Հրայրը սիրում է անդրադառնալ իր կյանքի այդ դրվագին՝ ինչ հրաշք տեղի ունեցավ և անծանոթ մարդկանց աղոթքներով կատարվեց իր ընտանիքի նվիրական երազանքը:

Դարձյալ Պոլսի մասին


Պոլսի պատրիարքության պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը պաշտոնական գրություն է ուղարկել Ամենայն հայոց հայրապետին, որով հայտնում է, որ պատրաստ է աթոռը զիջել տեղապահի ընտրություններում հաղթած Գարեգին արք. Բեքչյանին եւ բարիգալստյան Հրաշափառի  արարողությամբ նրան  դիմավորել Ստամբուլում: Ի՞նչ սպասելիքներ կան Պոլսում նոր տեղապահից և ինչպիսի՞ հոգևոր առաջնորդ են ուզում ունենալ թրքահայերը: Զրուցում են «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը  և թուրքագետ Վարուժան Գեղամյանը:  

Եկեղեցին և կնոջ սոցիալական դերը


Ինչպե՞ս է արտահայտված կնոջ և տղամարդու իրավահավասարության հարցը աստվածաբանության մեջ, եկեղեցական ու հանրային կյանքում: Ինչպե՞ս կարող է ինքնախտրականությունը խոչընդոտ դառնալ կնոջ և տղամարդու իրավահավասարության իրացման համար: Քննարկում են Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Գերմանիայի ժողովրդական բարձրգույն դպրոցների միության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լուսինե Խառատյանը:
 

Սիրո պարգև


Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամներ Սարգսի և Դիանայի սիրո պատմությունը սկսվել է 2015 թ. Սուրբ Սարգսի տոնի ժամանակ: Այդ օրը Դիանան խորհրդանշական երազ չէր տեսել, սակայն դիմել էր սրբի բարեխոսությանը և հավատով սպասում էր:
Սարգիսը շուտով կավարտի Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից լսարանը և ետևում կմնան սիրահար զույգի տևական բաժանումների երկար ու ձիգ օրերը:
 

Շղթայակիր պատրիարքը


Հայ մատենագրության մեջ արծարծված է պատմական մի դրվագ, որի հերոսը՝ Երուսաղեմի հայոց երիտասարդ պատրիարք Գրիգոր Շիրվանեցին, վանքի պարտքերը մարելու և հայոց սրբավայրերը կորստից փրկելու գործն իրականացնելու համար իր վզին երկաթե ծանր շղթաներ է հագնում, կողպում և երդվում չհանել, մինչև Ս. Աթոռը չազատվի պարտքերից: Այս դրվագը  դարձել է հոգևորականի նվիրվածության  խորհրդանիշ: Ո՞վ էր Գրիգոր Շղթայակիրը: Քննարկում են Արարատ քահանա Պողոսյանը եւ ԵՊՀ դոցենտ Նորայր Պողոսյանը:

Կայացած ընտրություն՝ առկախ հարցերով


Ստամբուլի նահանգապետարանը ընտրությունից կես ժամ անց  հայտարարեց,  որ չի ճանաչում Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները և կարծում է, որ հայկական համայնքը չի կարող պատրիարքական ընտրությունների գործընթաց սկսել: Ի՞նչ իրավական հիմնավորմամբ է թուրքական իշխանությունը միջամտում Պոլսի հայոց պատրիարքարանի ներքին հարցերին: Ո՞րն է լինելու պատրիարքական տեղապահի ընտություններին հաջորդող քայլը: Քննարկում են ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս Վարդան Խաչատրյանը և «Ակօս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Հպարտություն


Հպարտությունը յոթ մահացու մեղքերից առաջինն է, բոլոր մարդկանց է հատուկ, բոլորս կարող ենք հայտնվել հպարտության մեղքի մեջ ընկնելու վիճակում: Հպարտության մեղքի մասին խոսում է Առնակ քահանա Հարությունյանը:

Վերականգնողական արդարադատության հնարավորությունը


Պրոբացիոն պետական ծառայության մասին ՀՀ օրենքի գլխավոր նպատակներից մեկը ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցումն է վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը: Համաձայն դրա, պատժի նպատակը դառնում է ոչ թե ազատազրկումը, այլ հանցանք կատարած անձի ուղղումն ու վերասոցիալականացումը, որի շոնրհիվ հնարավոր կլինի վերականգնել հարաբերությունները տուժողի հետ, փոխհատուցել հասցրած վնասը, չկտրվել ընտանիքից ու հասարակական հարաբերություններից: Ինչպե՞ս է ընթանում պրոբացիոն ծառայության ներդրումը Հայաստանում, ի՞նչ նախադրյալներ կան պրոբացիոն ծառայության արդյունավետ գործունեության համար: Քննարկում են Արդարադատության նախարարության իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը և «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը:

Ապրիլի 6-ը` խորհրդային բռնաճնշումներին զոհ գնացած հոգևորականների հիշատակի օր


Ապրիլի 6-ը Հայ առաքելական եկեղեցում կդառնա խորհրդային բռնաճնշումներին զոհ գնացած հոգևորականների հիշատակի օր: 1938թ.-ի ապրիլի 6-ին բռնաճնշումների հետևանքով մահացել է hայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանը: Կա վարկած, որ Խորեն կաթողիկոսին Խորհրդային Հայաստանի Պետանվտանգության գործակալները խեղդամահ են արել Վեհարանում: Խորհրդային շրջանում հոգևորականների հետապնդումների և բռնաճնշումների սոցիալ-մշակութային հետևանքների մասին զրուցում են Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը և Մայր Աթոռի արխիվի ու թագարանների տնօրեն Ասողիկ քահանա Կարապետյանը: